ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
28 նոյեմբերի 2017 թ. |
N 3386-Ա |
ՀՐԱՄԱՆ
«ՖԱՐՄԱ-ՍԹԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ԹԻՎ Կ-ԴԳ-002079 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգի 6-րդ կետի, 19-րդ կետի պահանջները, «Ֆարմա-Սթար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2017 թվականի նոյեմբերի 14-ին ներկայացված դիմումը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ֆարմա-Սթար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին.
Հրամայում եմ`
1. «Ֆարմա-Սթար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2017 թվականի հունիսի 15-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) իրականացման լիցենզիայի ձևաթղթում (Կ-ԴԳ-002079) «գործունեության տեսակը» տողում կատարել հետևյալ նշումը` «ներառյալ թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի իրացում և բացթողում».
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`
1) ապահովել լիցենզիայի վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Լ. Ալթունյան