ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
23 ապրիլի 2018 թ. |
N 280-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 190-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հունիսի 27-ի «Ավելացված արժեքի հարկի վճարող համարվելու և որպես ավելացված արժեքի հարկի վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարության ձևը հաստատելու մասին» N 190-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ լրացումները՝
1) հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի՝ ավելացված արժեքի հարկի վճարող համարվելու և որպես ավելացված արժեքի հարկի վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարության ձևում՝
ա. 1-ին կետից հետո լրացնել նոր 1.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1 Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 276-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝
արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող | ________________________________ մասով
(գործունեության տեսակը) |
__________________________ -ից մինչև 20 __ թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ համարվելու է ավելացված
(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)
արժեքի հարկ վճարող և կիրառելու է ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համար:»,
բ. լրացնել նոր պարբերություններ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հայտարարության 1.1-ին կետը լրացվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 276-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում:
Այն դեպքում, երբ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 59-րդ հոդվածին համապատասխան չի համարվում ԱԱՀ վճարող, հայտարարության 1.1-ին կետը լրացվելու դեպքում պետք է լրացվի նաև հայտարարության 1-ին կետը:
Հայտարարության 1-ին կամ 2-րդ կետը լրացվելու դեպքում կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից կարող է լրացվել հայտարարության 1.1-ին կետը:
Հայտարարության 1.1-ին կետում լրացվող ժամկետը, որը ճշտման ենթակա չէ, հայտարարության ներկայացման օրվան նախորդող 20-րդ օրվանից շուտ ժամկետ չի կարող ընտրվել:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Վ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|