Գլխավոր տեղեկություն
Համար
N 422-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.01.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.12.29/34(603).1 Հոդ.417.5
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
18.12.2017
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.01.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 դեկտեմբերի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 12417491

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

18 դեկտեմբերի 2017 թ.

 

N 422-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 197-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2012 թվականի հունիսի 26-ի «Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտի» ձևը հաստատելու մասին» N 197-Ն հրամանում կատարվող փոփոխությունները համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Վ. Հարությունյան

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահի

2017 թվականի դեկտեմբերի 18-ի

N 422-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի «ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂԻ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏ ՍՏԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԻ» ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 197-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1) Հրամանի նախաբանը` «4-րդ մասը» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասը» բառերով:

2) Հրամանի հավելվածի IV բաժնի I ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Ենթաբաժին I. Աշխատանքային հարաբերություններ

Աշխատանքային հարաբերություններ

Սկիզբ

Ավարտ

4.1.1

4.1.2

   
   

 

Պաշտոն

Աշխատաժամանակի ռեժիմ (նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ)

Ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում շաբաթական տևողություն

Համատեղությամբ աշխատանք

Կոդ

Սկիզբ

Ավարտ

4.1.3

4.1.4

4.1.5

4.1.6

4.1.7

4.1.8

     

 

 

 

 

 

 

 

21) 4.1.1 սյունակում լրացվում է գործատուի կողմից վարձու աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատողի աշխատանքի անցնելու ամսաթիվը` օրը, ամիսը, տարին

22) 4.1.2 սյունակում լրացվում է գործատուի կողմից վարձու աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման ամսաթիվը` օրը, ամիսը, տարին:

Ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում վարձու աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունների ավարտը գրանցվում է ֆիզիկական անձ գործատուի մահվան օրով` հարկային մարմնի կողմից` ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանությունից ստացված տվյալների հիման վրա

23) 4.1.3, 4.1.4 և 4.1.5 սյունակներում լրացվում է աշխատողի պաշտոնի (մասնագիտության) կոդը` ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 872-Ն հրամանի («Աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների դասակարգիչ») համաձայն, ինչպես նաև տվյալ պաշտոնի (մասնագիտությամբ աշխատանքի անցնելու) նշանակման և տվյալ պաշտոնից ազատվելու (մասնագիտության փոփոխության) ամսաթիվը (օրը, ամիսը, տարին): Եթե ֆիզիկական անձին վերաբերող տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված չէ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա հաստիքային զինծառայողի դեպքում լրացվում է համակարգում զինծառայողի և դրան հավասարեցված անձի պաշտոնին տրված կոդը և ծառայության անցնելու ամսաթիվը` օրը, ամիսը, տարին

23.1) 4.1.6 սյունակում լրացվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 141-րդ հոդվածով սահմանված և աշխատանքային պայմանագրով նախատեսված` վարձու աշխատողի աշխատաժամանակի ռեժիմը (նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ): Ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմին չեն վերաբերվում այն աշխատողները, որոնց համար, համաձայն գործող օրենսդրության (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդված), սահմանված է աշխատաժամանակի կրճատ տևողություն

23.2) 4.1.7 սյունակում լրացվում է աշխատաժամանակի շաբաթական տևողությունը, եթե վարձու աշխատողն աշխատում է ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով

23.3) 4.1.8 սյունակը լրացվում է, եթե աշխատանքը կատարվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 99-րդ հոդվածով սահմանված և աշխատանքային պայմանագրով նախատեսված` համատեղությամբ:»:

2) Հրամանի հավելվածի V բաժնի I ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Ենթաբաժին I. Աշխատանքային հարաբերություններ

Աշխատանքային հարաբերություններ

Սկիզբ

Ավարտ

5.1.1

5.1.2

 

 
   

 

Պաշտոն

Աշխատաժամանակի ռեժիմ (նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ)

Ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում շաբաթական տևողություն

Համատեղությամբ աշխատանք

Կոդ

Սկիզբ

Ավարտ

5.1.3

5.1.4

5.1.5

5.1.6

5.1.7

5.1.8

 

 

 

 

 

 

     

 

31) 5.1.1 սյունակում արտացոլվում է գործատուի կողմից վարձու աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի կնքման կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունման` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված ամսաթիվը` օրը, ամիսը, տարին

32) 5.1.2 սյունակում արտացոլվում է գործատուի կողմից վարձու աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված ամսաթիվը` օրը, ամիսը, տարին

33) 5.1.3, 5.1.4 և 5.1.5 սյունակներում արտացոլվում են նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված աշխատողի պաշտոնի (մասնագիտության) տվյալները

33.1) 5.1.6 սյունակում լրացվում է նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված վարձու աշխատողի աշխատաժամանակի ռեժիմը (նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ)

33.2) 5.1.7 սյունակում լրացվում է նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված աշխատաժամանակի շաբաթական տևողությունը, եթե վարձու աշխատողն աշխատում է ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով

33.3) 5.1.8 սյունակում լրացվում է նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված՝ համատեղությամբ կատարվող աշխատանքի դաշտում նշված տվյալը:»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան