Գլխավոր տեղեկություն
Համար
N 1425-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.01.2018-01.05.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.01.08/1(604) Հոդ.7
Ընդունող մարմին
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Ընդունման ամսաթիվ
14.12.2017
Ստորագրող մարմին
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.01.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.11.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 դեկտեմբերի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 11617490

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

14 դեկտեմբերի 2017 թ.

ք. Երևան

N 1425-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆԵՐԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԱՄ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՎ ԱՌԱՆՑ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆԵՐԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԱՄ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԵՎ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 85-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 7-րդ հավելվածով հաստատված արձանագրությունը և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման 6-րդ կետի.

 

Հրամայում եմ`

 

Հաստատել.

1. Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներմուծման լիցենզիայի տրամադրման կարգը` համաձայն հավելված 1-ի։

2. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանց լիցենզիայի ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ցանկը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող լիցենզավորման ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ցանկը՝ համաձայն հավելված 3-ի:

4. Բարձր հաճախականության սարքերի համար նշված ռադիոհաճախականությունների կամ ռադիոհաճախականությունների շերտերի ցանկը՝ համաձայն հավելված 4-ի:

5. Ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներմուծման լիցենզիայի տրամադրման կարգը, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք լիցենզավորման ենթակա և առանց լիցենզիայի ներմուծվող ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի և բարձր հաճախականության սարքավորումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2015 թվականի մարտի 13-ի թիվ 85-Ն հրամանը:

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ տրանսպորտի, կապի և

տեղեկատվական տեխնոլոգիաների

նախարար

Վ. Մարտիրոսյան

 

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի
2017 թվականի դեկտեմբերի 14-ի
թիվ 1425-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՔԱՂԱՔԱ-

ՑԻԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆԵՐԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԱՄ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով կարգավորվում են արտաքին առևտի նպատակով ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի (այսուհետ` Սարքեր), այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներմուծման լիցենզիաների տրամադրման գործընթացների հետ կապված հարաբերությունները, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրի դեպքում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցները։

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները`

1) Բարձր հաճախականության սարքավորումներ՝ սարքավորումներ կամ սարքեր, որոնք նախատեսված են ռադիոհաճախականային էներգիայի առաջացման և օգտագործման համար` արդյունաբերական, գիտական, բժշկական, կենցաղային և այլ նպատակներով, բացառությամբ` հեռահաղորդակցության ոլորտում կիրառության,

2) Ռադիոէլեկտրոնային միջոցներ՝ տեխնիկական միջոցներ, որոնք նախատեսված են ռադիոալիքների հաղորդման և (կամ) ընդունման համար, կազմված են մեկ կամ մի քանի հաղորդիչ և (կամ) ընդունիչ սարքերից կամ կազմված են նման սարքավորումների համադրությունից և իրենց մեջ ներառում են օժանդակ սարքավորումներ,

3) Միասնական ռեեստր` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համար սահմանված մեկ միասնական գրանցամատյան, որտեղ նշված Սարքերի ներմուծման ժամանակ չի պահանջվում լիցենզիա,

4) Արտաքին առևտուր՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն չհանդիսացող ցանկացած այլ պետության հետ իրականացվող առևտուր,

5) Մեկանգամյա լիցենզիա՝ լիցենզիա, որը տրվում է արտաքին առևտրի գործունեության մասնակցին արտաքին տնտեսական գործարքի հիման վրա, որի առարկան է հանդիսանում լիցենզավորման ենթակա ապրանքը և, որը տալիս է իրավունք սահմանված քանակով տվյալ ապրանքի ներմուծման համար,

6) Գլխավոր լիցենզիա՝ լիցենզիա, որը տալիս է արտաքին առևտրի գործունեության մասնակցին իրավունք, լիցենզավորման ենթակա ապրանքի առանձին տեսակի ներմուծման համար՝ լիցենզիայով նախատեսված քանակով,

7) Հայտատու՝ արտաքին առևտրի գործունեության մասնակից, որը էլեկտրոնային փաստաթղթի ձևով լիազոր մարմին է ներկայացնում փաստաթղթեր՝ լիցենզիայի ձևակերպման նպատակով:

3. Սույն Կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի գործունեության մասնակիցների վրա:

4. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համար սահմանված միասնական ռեեստրը տեղադրված է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական ինտերնետ կայքում, իսկ հղումը տեղադրված է իրավասու մարմնի պաշտոնական կայքի համապատասխան բաժնում և թարմացվում կամ փոփոխվում է իրական ժամանակում:

5. Միասնական ռեեստրի փոփոխությունը կատարվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետության առաջարկությամբ՝ հիմնավորմամբ:

6. Լիցենզիա կամ լիցենզիայի կրկնօրինակ տրամադրելու (ձևակերպելու) համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից գանձվում է պետական տուրք՝ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով և չափով։

7. Սարքերի ներմուծումը իրականացվում է առանձին ապրանքատեսակների ներմուծման համար լիցենզիայի կամ առանց լիցենզիայի կամ միասնական ռեեստրում ընդգրկված լինելու մասին տեղեկատվության առկայության հիման վրա:

8. Սարքերը ներմուծվում են առանց լիցենզիայի, եթե՝

1) Սարքերը ընդգրկված են Հավելված 2-ով սահմանված ցանկում,

2) Սարքերը տեղադրված են երրորդ երկրներում գրանցված միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում (ներառյալ դատարկ և ուղևորներ տեղափոխող),

3) Սարքերը ներմուծվում են առանց շահագործման իրավունքի (կիրառման, օգտագործման) թույլտվության, նախատեսված՝ վերանորոգման կամ Եվրասիական տնտեսական միության տարածքում արտադրվող տրանսպորտային և այլ տեխնիկական միջոցներում տեղադրման և նախատեսված են տրանսպորտային և պատրաստման կամ Սարքերի վերանորոգման արդյունքում ստացված այլ տեխնիկական միջոցների կազմում Եվրասիական տնտեսական միության տարածքից արտահանման,

4) Սարքերի ներմուծման ժամանակ հետևյալ մաքսային ընթացակարգերի՝ մաքսային տարանցման, մաքսային պահեստի, ոչնչացման, անմաքս առևտրի, հօգուտ պետության հրաժարման համար նախատեսված դեպքերում,

5) Ժամանակավոր ներմուծված օդային ավիացիոն և նավերի սարքավորումների, պահեստամասերի, տեղադրման համար նախատեսված սարքավորումների կազմում ընդգրկված սարքերի, ինչպես նաև արտահանման ենթակա անսարք սարքավորումների համար:

 

II. Լիցենզիաների տրամադրման կարգը

 

9. Արտաքին առևտրի նպատակով ապրանքներ ներմուծելու համար կարող է տրվել մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա: Լիազոր մարմինը հաստատում և իր կայքում է տեղադրում լիցենզիայի ձևերը և ձևակերպման կանոնները:

10. Մեկանգամյա լիցենզիայի գործողության ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարի ժամկետը` դրա գործողության մեջ մտնելու ամսաթվից սկսած։ Այն ապրանքների դեպքում, որոնց վերաբերյալ սահմանվել են ներմուծման քանակական սահմանափակումներ կամ ներմուծման քվոտա, լիցենզիան գործում է մինչև այն օրացուցային տարին, որի համար սահմանվել է քվոտա։

11. Գլխավոր լիցենզիայի գործողության ժամկետը չի կարող գերազանցել դրա գործողությունն ուժի մեջ մտնելու ամսաթվից սկսած՝ մեկ տարի ժամկետը, իսկ այն ապրանքների դեպքում, որոնց համար սահմանվել են ներմուծման քանակական սահմանափակումներ կամ սակագնային քվոտաներ, այն ավարտվում է այն օրացուցային տարում, որի համար սահմանվել է քվոտան:

12. Լիցենզիաները տրամադրվում են հայտի հիման վրա` հայտում նշված բոլոր ապրանքատեսակների համար 2 աշխատանքային օրվա ընթացքում, եթե նշված բոլոր ապրանքատեսակների համար լիցենզիա տրամադրող լիազոր մարմինը տվյալ պետական մարմինն է, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արտաքին առևտրի նպատակով ապրանքներ ներմուծելու լիցենզիաներ պահանջվում են:

13. Եթե 13-րդ կետում նշված ժամկետում լիցենզիա ստանալու հայտը չի մերժվում, և հայտատուն օրենքով սահմանված կարգով և չափով վճարել է պետական տուրքը, ապա հայտատուն համարվում է լիցենզավորված 13-րդ կետում նշված ժամկետին հաջորդող 2-րդ աշխատանքային օրը և այդ օրվանից իրավունք ունի զբաղվելու տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով, իսկ լիցենզավորող մարմինը պարտավոր է 13-րդ կետում նշված ժամկետին հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրել լիցենզիա:

14. Լիցենզիա ստանալու համար հայտը էլեկտրոնային եղանակով ներկայացվում և լիազոր մարմնի կողմից լիցենզիան տրամադրվում է ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհանի միջոցով: Հայտատուի դիմումի դեպքում կարող է տրամադրվել լիցենզիայի թղթային տարբերակը:

15. Մեկանգամյա լիցենզիայի ձևակերպման համար էլեկտրոնային փաստաթղթի ձևով լիազոր մարմին ներկայացվում են հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները՝

1) լիցենզիա ստանալու մասին հայտը, որը ներառում է ապրանքի առանձին տեսակը կամ տեսակների ցանկը, որի համար հայցվում է լիցենզիան, ռեգիստրում պետական գրանցման համարը, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը (այսուհետ՝ հայտ),

2) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը, եթե գործունեության այդ տեսակը կապված է տվյալ ապրանքի շրջանառության հետ,

3) հայտատուն հայտի հետ միասին ներկայացնում են նաև պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ նշում են գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը,

4) տվյալներ ներկրվող Սարքերի մասին` անվանումը, տեսակը, մոդելը, արտադրող երկիրը, տեխնիկական բնութագիրը (ռադիոհաճախականությունների շերտը, հաճախականությունների քայլը, հաղորդչի հզորությունը, ռադիոազդանշանի մոդուլման տեսակն ու ձևը),

5) յուրաքանչյուր Սարքերի համար սահմանված օրինակի համապատասխանության (համապատասխանության հաստատման) հավաստագրի պատճենը` հաստատված հավաստագիրը տրամադրող մարմնի կնիքի դրոշմվածքով, եթե նման փաստաթղթի առկայությունը սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ,

6) եթե լիցենզիայի տրամադրման համար հայտը ձևակերպվում է մի քանի տեսակի, ձևի և մոդելի Սարքերի, ինչպես նաև այլ ապրանքներին կցված կամ դրանց մեջ տեղադրված նմանատիպ ապրանքների համար, որոնք համապատասխանում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկով (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ) դասակարգված 10-նիշանոց կոդին, լիցենզիայի տրամադրման համար հայտին կցվում է սույն հրամանի 2-րդ ձևաթղթով սահմանված տեղեկատվությունը:

16. Գլխավոր լիցենզիայի ձևակերպման համար լիազոր մարմին են ներկայացվում 16-րդ կետով սահմանված փաստաթղթերն ու տեղեկությունները և ապրանքների առք ու վաճառքի պայմանագիրը:

17. Հայտատուից պահանջվող բոլոր փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային փաստաթղթի տեսքով:

18. Ներկայացված փաստաթղթերի օրինակների յուրաքանչյուր էջը պետք է վավերացված լինի հայտատուի՝ ֆիզիկական անձի դեպքում՝ ստորագրությամբ, իսկ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատերի ստորագրությամբ կամ կնիքով:

19. Լիցենզիայի տրամադրումը մերժվում է լիազոր մարմնի կողմից, փաստաթղթերը ներկայացնելու օրվանից՝ մինչև երկու աշխատանքային օրվա ընթացքում:

20. Լիցենզիայի տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով՝

1) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ,

2) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված,

3) քվոտան, ինչպես նաև սակագնային քվոտան սպառված է:

21. Լիցենզիայի մերժման վերաբերյալ որոշումը պետք է լինի հիմնավորված և հղում պարունակի սույն կարգի 16-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկին:

22. Լիազոր մարմինը ձևակերպում և էլեկտրոնային եղանակով տրամադրում է լիցենզիան հայտատուին: Նախքան ապրանքների մաքսային հայտարարագրումը` հայտատուն լիցենզիան ներկայացնում է համապատասխան մաքսային մարմին, որը լիցենզիան հսկողության տակ վերցնելով, հայտատուին է տալիս դրա պատճենը՝ այն հսկողության տակ վերցնելու մասին մաքսային մարմնի կողմից կատարված նշումով:

23. Տրամադրված լիցենզիաների մեջ փոփոխություններ չեն կարող կատարվել, այդ թվում՝ տեխնիկական բնույթի:

24. Լիազոր մարմինն իրավունք ունի լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշում ընդունել հետևյալ դեպքերում`

1) եթե առկա է հայտատուի գրավոր դիմումը լիցենզիան կասեցնելու վերաբերյալ,

2) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողության դադարեցման կամ կասեցման,

3) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի իրականացման համար տրված լիցենզիան դադարեցնելու և կասեցնելու, եթե գործունեության նման տեսակը կապված է այն ապրանքի շրջանառության հետ, որի համար լիցենզավորման պահանջ է սահմանվել,

4) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռով:

25. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է դրա մասին լիազոր մարմնի կողմից հիմնավոր որոշման ընդունման օրվանից, որը պետք է հղում պարունակի սույն կարգի 20-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկին։

26. Կասեցված լիցենզիայի գործողությունը լիազոր մարմնի կողմից պետք է վերականգնվի դրա գործողության կասեցման հիմքերը վերանալու հաջորդ աշխատանքային օրը։ Լիցենզիայի գործողության կասեցումը հիմք չէ այն կասեցման ժամկետին համապատասխան ժամկետով երկարաձգելու համար:

27. Լիցենզիայի հսկողությունից հանելու մասին տեղեկատվությունը լիազոր մարմինը կցում է էլեկտրոնային բազայում առկա տվյալ լիցենզիայի գործին, որը հասանելի է հայտատուի համար, իսկ հայտատուի դիմումի դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է նաև թղթային տարբերակը:

28. Մաքսային մարմինները լիցենզիաների կատարման վերաբերյալ տեղեկություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնում են անմիջապես լիազոր մարմնին` յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ։

 

 

Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի
2017 թվականի դեկտեմբերի 14-ի
թիվ 1425-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԱՌԱՆՑ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆԵՐԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԱՄ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՍԱՐՔԵՐԻ

 

1. Կենցաղային գերբարձր հաճախականության և ինդուկցիոն վառարաններ,

2. Բարձր հաճախականության սարքեր, ռադիոհաճախականություններ կամ ռադիոհաճախականության շերտեր օգտագործող (ռադիոհաճախականություն և հզորություն)` համաձայն սույն հրամանի հավելված 3-ի,

3. Տարբեր կիրառության ռադիոէլեկտրոնային միջոցներ՝ ձայնի, պատկերի, տվյալների և (կամ) այլ տեսակի տեղեկատվության հաղորդման կամ ընդունման համար, այդ թվում ներկառուցված կամ այլ ապրանքների կազմում ներառված համար նախատեսված և բավարարող հետևյալ պահանջներին.

1) բջջային կապի ցանցերի համար ընդունիչ Սարք պարունակող վերջնակետային (բաժանորդային) հաղորդիչ սարքավորում (բջջային հեռախոսներ, նաև բջջային կապի ցանցում կիրառվող մոդեմներ)՝ այդ թվում ներկառուցված կամ այլ սարքավորումների բաղադրիչ հանդիսացող,

2) 433, 075– 434, 790 ՄՀց ռադիոհաճախականության տիրույթում և 10 մՎտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ հաղորդչով աշխատող ռադիոկայաններ,

3) 446,0- 446,1 ՄՀց ռադիոհաճախականության տիրույթում և 0,5 Վտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ հաղորդչով աշխատող ռադիոկայաններ,

4) 27 ՄՀց տիրույթով 26,965 –27, 860 ՄՀց ռադիոհաճախականության տիրույթում և 5 Վտ-ից ոչ ավել ելքային հզորության հաղորդչով աշխատող ռադիոկայաններ,

5) IEEE 802.15 փոքր շառավղով գործողության ստանդարտի տարբեր մոդելների (մոդիֆիկացիայի) 2400-2483,5 ՄՀց ռադիոհաճախականության տիրույթում և 100 ՄՎտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ հաղորդչով աշխատող և ընդունիչ Սարք պարունակող հաղորդիչ սարքավորումներ, այդ թվում ներկառուցված կամ այլ սարքերի կազմում ընդգրկված,

6) IEEE 802.11 փոքր շառավղով գործողության ստանդարտի տարբեր մոդելների (մոդիֆիկացիաների) 2400-2483,5 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթում և 100 մՎտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ հաղորդչով աշխատող և ընդունիչ Սարք պարունակող հաղորդիչ վերջնակետային (բաժանորդային) սարքավորումներ, այդ թվում ներկառուցված կամ այլ սարքերի կազմում ընդգրկված,

7) IEEE 802.11 փոքր շառավղով գործողության ստանդարտի տարբեր սերիաների (մոդիֆիկացիաների) 5150-5350 ՄՀց, 5650-5850 ՄՀց և 57-66 ԳՀց ռադիոհաճախականությունների տիրույթում և 100 մՎտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ հաղորդչով աշխատող և ընդունիչ Սարք պարունակող հաղորդիչ վերջնակետային (բաժանորդային) սարքավորումներ, այդ թվում ներկառուցված կամ այլ սարքերի կազմում ընդգրկված,

8) IEEE 802.16, IEEE 802.16.e (Wi-MAX) ստանդարտների 2500-2690 ՄՀց և 3400-3600 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթում և 100 մՎտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ հաղորդչով աշխատող և ընդունիչ Սարք պարունակող հաղորդիչ վերջնակետային (բաժանորդային) սարքավորումներ, այդ թվում ներկառուցված կամ այլ սարքերի կազմում ընդգրկված (ռադիոհաճախականությունների 3400-3600 ՄՀց տիրույթը չի տարածվում Ռուսաստանի Դաշնության վրա),

9) Ռադիոճառագայթող սարքավորումներ չպարունակող, այդ թվում ներկառուցված կամ այլ սարքերի կազմում ընդգրկված ռադիոընդունիչ միջոցներ, նախատեսված հեռուստատեսային և ռադիոհեռարձակման ծրագրերի ընդունման համար՝ ներառյալ արբանյակային հեռարձակում, լսողական սարքեր և լսողության խնդիրներ ունեցող անձանց համար ռադիովարժասարքեր, անհատական ռադիոկանչի սարքավորումներ և արբանյակային ռադիոտեղորոշման համակարգեր,

10) 1880-1900 ՄՀց ռադիոհաճախականության տիրույթում և 10 մՎտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ հաղորդչով աշխատող «ԴԵՔՏ» (DECT) տեխնոլոգիայի անլար հեռախոսների բազային և բաժանորդային բլոկներ,

11) 457 կՀց ռադիոհաճախականությամբ աշխատող սարքավորումներ, նախատեսված բնական աղետներից տուժածներին հայտնաբերելու և փրկելու համար,

12) 13,553–13,567 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթում աշխատող ռադիոհաճախականային նույնականացման սարքավորումներ,

13) 433,05 ՄՀց -434,79 (433,92 +-0,2%) ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթում և 10 մՎտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ հաղորդչով աշխատող պիտակների շտրիխ կոդի, ԱռԷֆԱյԴի (RFID)-նշումների մշակման և այդ պիտակներից և ԱռԷֆԱյԴի (RFID)-նշումներից ստացված տեղեկատվության հաղորդման համար նախատեսված ռադիոէլեկտրոնային միջոցներ,

14) 433,075 ՄՀց-434,79 ՄՀց ռադիոհաճախականության տիրույթում և 10 մՎտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ հաղորդչով աշխատող հեռակառավարման վահանակների և հեռուստատեսության հաղորդման, հեռուստակառավարման, ազդանշանման, տվյալների հաղորդման և այլ նմանատիպ հաղորդումների փոքր շառավղով գործողության սարքավորումներ,

15) 26,945 ՄՀց և 26,960 ՄՀց ռադիոհաճախականություններով և 2 Վտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ հաղորդչով աշխատող, 433,05 ՄՀց-434,79 (433,92 +- 0,2%) ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթում և 5 մՎտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ հաղորդչով աշխատող և 868-868,2 ՄՀց տիրույթում ռադիոհաճախականությունների տիրույթում և 10 մՎտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ հաղորդչով աշխատող աղետի ազդանշանների հաղորդման ավտոմատ ռադիոհաղորդիչների, պահպանման ռադիոազդանշանային սարքավորումներ,

16) մինչև 230 ՄՀց ռադիոհաճախականությունների և 108-144 ՄՀց, 148-151 ՄՀց, 162,7-163,2 ՄՀց, 168,5-174 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերը չօգտագործող 10 մՎտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ հաղորդիչներ աշխատող լսողական խանգարումներ ունեցող անձանց համար նախատեսված անլար սարքերի և աքսեսուարների (լսողական սարքավորումներ և ռադիովարժասարքեր) համակարգեր,

17) 28,0-28,2 ՄՀց և 40,66-40,70 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթում և 1 Վտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ աշխատող հաղորդչով ինքնաթիռների, նավակների և նմանատիպ մոդելների ռադիոկառավարման սարքավորմներ և 2400-2483,5 ՄՀց ռադիոհաճախականության տիրույթում 10 մՎտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ հաղորդչով,

18) 26957-27283 կՀց ռադիոհաճախականությունների տիրույթում և 10 մՎտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ հաղորդչով աշխատող մանկական ռադիոհաղորդակցման սարքավորումներ և ռադիոկառավարվող խաղալիքներ,

19) 38,7-39,23 ՄՀց և 40,66-40,70 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթում և 10 մՎտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ հաղորդչով և 863,933-864,045 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթում և 2 մՎտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ հաղորդչով աշխատող մանկական ռադիոազդանշանային և ռադիոհաղորդակցման սարքավորումներ, ինչպես նաև երեխային հետևող ռադիոհսկողության սարքեր,

20) 66-74 ՄՀց, 87,5-92 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթում աշխատող և մինչև 10 մՎտ ներառյալ թույլատրելի ճառագայթման հզորությամբ հաղորդչով ռադիոխոսափողներ («Կառաոկե» տեսակի):

 

 

Հավելված 3
Հայաստանի Հանրապետության
տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի
2017 թվականի դեկտեմբերի 14-ի
թիվ 1425-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆԵՐԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԱՄ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՍԱՐՔԵՐԻ

 

Ապրանքի անվանումը

ԵՏՄ ԱՏԳ ԱԱ խումբը կամ կոդը

 1. Արդյունաբերական, գիտական և բժշկական նշանակության

 8419

 բարձր հաճախականության սարքեր և սարքավորումներ,

 8514

 որոնք իրենց մեջ ներառում են բարձր հաճախակա-

 8540

 նության գեներատորներ:

 8543

 

 9018

 

 9027

 2. Տարբեր կիրառության ռադիոէլեկտրոնային միջոցներ ձայնի,

 8470

 պատկերի, տվյալների և (կամ) այլ տեսակի տեղեկատվության

 8471

 ընդունման և փոխանցման համար:

 8517

 

 8518

 

 8519

 

 8521

 

 8525

 

 8526

 

 8527

 

 8528

 

 8531

 

  90

   
 3. Տեխնիկական ռադիոհսկողության ծրագրասարքավորումային

 8526

 համալիրներ, ընդունիչ սարքավորումներ՝ նախատեսված

 8527

 էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուր հանդիսացող  
 ռադիոէլեկտրոնային միջոցների հայտնաբերման համար:  

 

 

Հավելված 4
Հայաստանի Հանրապետության
տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի
2017 թվականի դեկտեմբերի 14-ի
թիվ 1425-Ն հրամանի

  

 ՑԱՆԿ

ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՇՎԱԾ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՐՏԵՐԻ

 

N հ/հ

Թույլատրելի շեղումներով նշված ռադիոհաճախականություններ կամ ռադիոհաճախականությունների տիրույթներ

 Հզորությունը

1

1,0 կՀց +/- 20% կամ 0,8 - 1,2 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

2

2,4 կՀց +/- 7,5% կամ 2,2 - 2,6 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

3

4 կՀց +/- 7,5% կամ 3,7 - 4,3 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

4

8 կՀց +/- 7,5% կամ 7,4 - 8,6 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

5

10 կՀց +/- 7,5% կամ 9,2 - 10,8 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

6

11 կՀց +/- 7,5% կամ 10,1 - 11,9 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

7

16 կՀց +/- 7,5% կամ 14,8 - 17,2 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

8

18 կՀց +/- 7,5% կամ 16,7 - 19,4 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

9

20 կՀց +/- 7,5% կամ 18,5 - 21,5 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

10

22 կՀց +/- 7,5% կամ 20,4 - 23,7 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

11

30 կՀց +/- 7,5% կամ 27,7 - 32,3 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

12

40 կՀց +/- 7,5% կամ 37 - 43 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

13

44 կՀց +/- 10% կամ 40 - 48 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

14

60 կՀց +/- 10% կամ 54 - 66 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

15

66 կՀց + 12% - 10% կամ 59 - 74 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

16

180 կՀց +/- 2,5% կամ 175,5 - 184,5 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

17

205 կՀց +/- 2,5% կամ 200 - 210 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

18

215 կՀց +/- 2,5% կամ 210 - 220 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

19

225 կՀց +/- 2,5% կամ 220 - 230 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

20

235 կՀց +/- 2,5% կամ 230 - 240 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

21

245 կՀց +/- 2,5% կամ 239 - 251 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

22

255 կՀց +/- 2,5% կամ 249 - 261 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

23

265 կՀց +/- 2,5% կամ 259 - 271 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

24

275 կՀց +/- 2,5% կամ 269 - 281 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

25

288 կՀց +/- 2,5% կամ 281 - 295 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

26

300 կՀց +/- 2,5% կամ 292,5 - 307,5 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

27

302 կՀց +/- 2,5% կամ 295 - 309 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

28

316 կՀց +/- 2,5% կամ 309 - 323 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

29

330 կՀց +/- 2,5% կամ 322 - 338 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

30

338 կՀց +/- 2,5% կամ 330 - 346 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

31

354 կՀց +/- 2,5% կամ 346 - 362 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

32

372 կՀց +/- 2,5% կամ 363 - 381 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

33

390 կՀց +/- 2,5% կամ 381 - 399 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

34

400 կՀց +/- 2,5% կամ 390 - 410 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

35

410 կՀց +/- 2,5% կամ 400 - 420 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

36

430 կՀց +/- 2,5% կամ 420 - 440 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

37

440 կՀց +/- 2,5% կամ 429 - 451 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

38

450 կՀց +/- 2,5% կամ 439 - 461 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

39

472 կՀց +/- 2,5% կամ 461 - 483 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

40

495 կՀց +/- 2,5% կամ 484 - 507 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

41

519 կՀց +/- 2,5% կամ 507 - 531 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

42

600 կՀց +/- 2,5% կամ 585 - 615 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

43

871 կՀց +/- 2,5% կամ 850 - 892 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

44

880 կՀց +/- 1,0% կամ 871 - 889 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

45

914 կՀց +/- 2,5% կամ 892 - 936 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

46

959 կՀց +/- 2,5% կամ 936 - 982 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

47

1007 կՀց +/- 2,5% կամ 982 - 1032 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

48

1058 կՀց +/- 2,5% կամ 1032 - 1084 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

49

1060 կՀց +/- 2,5% կամ 1033,5 - 1086,5 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

50

1112 կՀց +/- 2,5% կամ 1085 - 1139 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

51

1168 կՀց +/- 2,5% կամ 1139 - 1197 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

52

1760 կՀց +/- 2,5% կամ 1720 - 1800 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

53

2200 կՀց +/- 2,5% կամ 2145 - 2255 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

54

2640 կՀց +/- 1,0% կամ 2610 - 2670 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

55

5280 կՀց +/-2,5% կամ 5150 - 5410 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

56

6780 կՀց +/- 0,2% կամ 6767 - 6794 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

57

13560 կՀց +/- 1,0% կամ 13424 - 13696 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

58

27120 կՀց +/- 1,0% կամ 26850 - 27390 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

59

40,68 ՄՀց +/- 1,0% կամ 40,3 - 41,1 ՄՀց

ոչ ավել, քան 5 Վտ

60

81,36 ՄՀց +/- 1,0% կամ 80,6 - 82,2 ՄՀց

ոչ ավել, քան 5 Վտ

61

433,92 ՄՀց +/- 0,2% կամ 433,05 - 434,79 ՄՀց

ոչ ավել, քան 5 Վտ

62

915 ՄՀց +/- 1,4% կամ 902 - 928 ՄՀց

ոչ ավել, քան 5 Վտ

63

2450 ՄՀց +/- 2,0% կամ 2400 - 2500 ՄՀց

ոչ ավել, քան 5 Վտ

64

5800 ՄՀց +/- 1,3% կամ 5725 - 5875 ՄՀց

ոչ ավել, քան 5 Վտ

65

24,125 ԳՀց +/- 0,5% կամ 24,0 - 24,25 ԳՀց

ոչ ավել, քան 5 Վտ

66

42,3 ԳՀց +/- 2,5% կամ 41,3 - 43,4 ԳՀց

ոչ ավել, քան 5 Վտ

67

46,2 ԳՀց +/- 2,5% կամ 45,0 - 47,4 ԳՀց

ոչ ավել, քան 5 Վտ

68

48,4 ԳՀց +/- 2,5% կամ 47,2 - 49,6 ԳՀց

ոչ ավել, քան 5 Վտ

69

61,25 ԳՀց +/- 0,4% կամ 61,0 - 61,5 ԳՀց

ոչ ավել, քան 5 Վտ

70

122,5 ԳՀց +/- 0,4% կամ 122,0 - 123,0 ԳՀց

ոչ ավել, քան 5 Վտ

71

245 ԳՀց +/- 0,4% կամ 244,0 - 246,0 ԳՀց

ոչ ավել, քան 5 Վտ

Ձև 1

 

ՀՐԱՀԱՆԳ

Ապրանքների ներմուծման լիցենզիաների տրամադրման հայտի և լիցենզիայի ձևակերպման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն Հրահանգը կազմված է «Ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման համար լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման» կանոնի 8-րդ կետի (կցված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի N 7 հավելվածին, մայիսի 29, 2014թ.) իրականացման համար և կարգավորում է ապրանքների ներմուծման համար լիցենզիայի հայտի (այսուհետ` Լիցենզիա, Հայտում համապատասխանաբար) և նման լիցենզիայի ձևակերպման կարգը:

2. Սույն Հրահանգում օգտագործված հասկացությունները սահմանված են 2014 թվականի դեկտեմբերի 25-ի Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» N 1524-Ն որոշմամբ:

3. Սյունակներում կոդավորված տեղեկության լրացման դեպքում կիրառվում են մաքսային հայտարարագրերի լրացման համար օգտագործվող, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) որոշմամբ հաստատված դասակարգիչներ:

4. Տեղեկության կոդերը պետք է լինեն սյունակի վերևի աջ անկյունում և առանձնացված լինեն «|» նշանով (ուղղահայաց գիծ):

 

II. Հայտի լրացման կարգը

 

5. Հայտերը լրացվում են հայտատուի կողմից՝ ըստ հավելվածում ներկայացված 1 և 2 ձևաթղթերով պահանջվող տեղեկատվությունը էլեկտրոնային փաստաթղթի ձևով համակարգ մուտքագրելու միջոցով:

1) Հայտատուի կողմից լրացվում է նաև հայտի էլեկտրոնային կրկնօրինակը սույն հրամանով սահմանված ձև 1 հրահանգով սահմանված ձևաչափով:

6. Հայտի սյունակները լրացվում են հետևյալ կերպ`

1) Սյունակ 1` «Հայտ» սյունակում նշվում է հայտի համարը, որը կազմվում է հետևյալ կերպ`

ա) 1 և 2 նիշերը` երկրի կոդը` ըստ աշխարհի երկրների դասակարգչի (Հայաստանի Հանրապետություն՝ AM),

բ) 3 և 4 նիշերը` հայտի գրանցման տարեթվի վերջին երկու թիվը,

գ) 5-12 նիշերը` լիազոր մարմնի կնիքի համարը (կոդը)՝ առկայության դեպքում,

դ) 13-18 նիշերը` հայտի հերթական համարը, որը լիազոր մարմնի հայտեր ընդունող պատասխանատու համապատասխան պաշտոնյայի կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով գրավոր և (կամ) էլեկտրոնային տեսքով նշվում է հայտերի հատուկ գրանցամատյանում` հայտին կցելով գրանցման 6-նիշանոց թիվ` ըստ աճման կարգի,

ե) Սյունակը գրանցվում է լիազոր մարմնի համապատասխան պաշտոնյայի կողմից:

2) Սյունակ 2` «Վավերականության ժամկետը»,

ա) սյունակում նշվում է լիցենզիայի` հայտատուի կողմից հայցվող վավերականության ժամկետը` օր/ամիս/տարի ձևաչափով (օրինակ` 01.01.2016-ից մինչ 31.12.2016),

բ) Ամսաթիվը, որից սկսվում է լիցենզիայի վավերականության ժամկետը, պետք է լինի հայտատուի կողմից հայտի ստորագրման ամսաթվից ոչ ուշ, քան երեք ամիս հետո:

3) Սյունակ 3` «Լիցենզիայի տեսակը».

ա) սյունակի ձախ հատվածում նշվում է լիցենզիայի տեսակը` «գլխավոր» (գլխավոր լիցենզիայի ձևակերպման համար), «մեկանգամյա» (մեկանգամյա լիցենզիա ձևակերպելու համար),

բ) Սյունակի աջ հատվածում «|» (ուղղահայաց գիծ) նշանով նշվում է ապրանքի տեղափոխման ուղղությունը (մեծատառերով)` «ՆԵՐՄՈՒԾՈՒՄ»:

4) Սյունակ 4` «Պայմանագիր».

ա) սյունակում նշվում է արտաքին առևտրի գործարքի պայմանագրի համարն ու ստորագրման ժամկետը` օր/ամիս/ամսաթիվ ձևաչափով,

բ) Պայմանագրի համարի բացակայության դեպքում նշվում է` «ա/հ»,

գ) Գլխավոր լիցենզիայի տրամադրման համար հայտը լրացնելիս սյունակը չի լրացվում:

5) Սյունակ 5` «Հայտատու» սյունակում նշվում են հետևյալ տվյալները` իրավաբանական անձանց համար` ամբողջական իրավաբանական անձի անվանումը, իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ ֆիզիկական անձանց դեպքում` ազգանունը, անունը, հայրանունը և անձնագրային տվյալներ (սերիա, համար, երբ և ում կողմից է տրվել, բնակության վայրը):

6) Սյունակի վերևի աջ անկյունում «|» նշանով (ուղղահայաց գիծ) նշվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի սերիան և համարը:

7 ) Սյունակ 6` «Արտահանող».

ա) Սյունակում նշվում են ապրանքի հանդեպ իրավունքների փոխանցում նախատեսող պայմանագրի պայմանադիր կողմ հանդիսացող օտարերկրյա գործընկերոջ ամբողջական իրավաբանական անձի անվանումը ու հասցեն` պայմանագրի լեզվով, ընդ որում` որպես վաճառող` օտարերկրյա գործընկերը (գործընկեր), ով վերոնշյալ իրավունքները փոխանցում է հայտատուին,

բ) Գլխավոր լիցենզիայի տրամադրման համար հայտի լրացման դեպքում սյունակում նշվում է` «Պայմանագրի պայմաններին համապատասխան»:

8) Սյունակ 7` «Ներմուծող երկիրը».

ա) Սյունակում նշվում է ներմուծվող երկրի (ներմուծման դեպքում) կոդը և կարճ անվանումը ` ըստ աշխարհի երկրների դասակարգչի,

բ) Գլխավոր լիցենզիայի ձևակերպման կամ հայտատուի մոտ ուղարկվող երկրի մասին (երկրների մասին) տեղեկության բացակայության դեպքում սյունակը չի լրացվում:

9) Սյունակ 8` «Վաճառողի երկիրը».

ա) Սյունակում նշվում է վաճառողի երկրի կոդը և կարճ անվանումը` ըստ աշխարհի երկրների դասակարգչի,

բ) Գլխավոր լիցենզիայի ձևակերպման դեպքում սյունակում նշվում է` «Պայմանագրերի պայմաններին համապատասխան», ընդ որում` երկրի կոդը չի նշվում:

10) Սյունակ 9` «Պայմանագրի փոխարժեքը».

ա) սյունակում նշվում է պայմանագրի փոխարժեքի ամբողջական անվանումը և տառերի կոդը` ըստ արժույթների դասակարգչի,

բ) Գլխավոր լիցենզիայի ձևակերպման դեպքում սյունակում նշվում է` «Պայմանագրերի պայմաններին համապատասխան», ընդ որում` արժույթի կոդը չի նշվում:

11) Սյունակ 10` «Արժեքը».

ա) սյունակում նշվում է ապրանքի արժեքը պայմանագրի արժույթով,

բ) Եթե արժեքը ունի կոտորակային միավորներ, նման արժեքը կլորացվում և ամբողջական մեծություն են դարձնում` ըստ մաթեմատիկական կլորացման կանոնների,

գ) Գլխավոր լիցենզիայի ձևակերպման դեպքում սյունակը չի լրացվում,

դ) Եթե պայմանագրում կամ դրա հավելվածներում (լրացումներում) բացակայում է տեղեկություն, որը թույլ կտա հայտի մեջ նշել ապրանքի ճշգրիտ արժեքը, ապա արժեքը նշվում է մոտավոր կերպով:

12) Սյունակ 11՝ «Վիճակագրական արժեք».

ա) սյունակում նշվում է ապրանքի արժեքը ԱՄՆ դոլարով` պայմանագրին համապատասխան,

բ) Եթե ապրանքի արժեքը գրված է ոչ ԱՄՆ դոլարով, նման արժեքի վերահաշվարկը ԱՄՆ դոլարով կատարվում է արժույթի պարիտետով (պայմանագրում նշված արժույթի արժեքային հարաբերակցությունը ԱՄՆ դոլարի հանդեպ այն փոխարժույթով, որը սահմանված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պայմանագրի ստորագրման ամսաթվին),

գ) Եթե արժեքը ունի կոտորակային միավորներ, նման արժեքը կլորացվում և ամբողջական մեծություն է դառնում` ըստ մաթեմատիկական կլորացման կանոնների,

դ) Գլխավոր լիցենզիայի տրամադրման համար հայտի լրացման, ինչպես նաև պայմանագրում կամ կից հավելվածներում ապրանքի արժեքի որոշման համար անհրաժեշտ տեղեկության բացակայության դեպքում վիճակագրական արժեքը նշվում է մոտավոր կերպով, ընդ որում` սյունակ 16-ում նշվում է ` «Արժեքն ու վիճակագրական արժեքը նշված են մոտավոր կերպով»:

13) Սյունակ 12՝ «Ծագման երկիրը».

ա) սյունակում նշվում են ապրանքի ծագման երկրի կարճ անվանումը և կոդը` ըստ աշխարհի երկրների դասակարգչի,

բ) Եթե պայմանագրով նախատեսված է ծագման մի քանի երկիր, սյունակում նշվում է` «Պայմանագրերի պայմաններին համապատասխան», ընդ որում` երկրի կոդը չի նշվում: Եթե նշված երկրները Եվրոմիության երկրներ են, սյունակում նշվում է` «ԵՄ երկրներ», ընդ որում` երկրի կոդը չի նշվում,

գ) Գլխավոր լիցենզիայի տրամադրման հայտի լրացման կամ հայտատուի մոտ ապրանքի ծագման երկրի մասին տեղեկության բացակայության դեպքում սյունակում նշվում է` «Պայմանագրերի պայմաններին համապատասխան», ընդ որում` երկրի կոդը չի նշվում,

դ) Ապրանքի ծագման երկիրը սահմանվում է ըստ Հանձնաժողովի կողմից հաստատված, ապրանքների ծագման երկրի սահմանման կանոնների:

14) Սյունակ 13` «Քանակը».

ա) սյունակում նշվում է ապրանքի քանակը սյունակ 14-ում նշված չափման միավորներով (կշռի միավորների համար` զուտ քաշը),

բ) Զուտ քաշը ապրանքի քաշն է առանց փաթեթավորման, որը սահմանվում է ըստ տեխնիկական կանոնակարգի կամ ստանդարտացման նորմատիվային փաստաթղթերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան:

15) Սյունակ 14՝ «Չափման միավոր».

ա) սյունակում կարող է նշվել մինչև երկու չափման միավոր` ըստ տողերի,

բ) Սյունակի առաջին տողում նշվում է ապրանքի չափման հիմնական միավորի ամբողջական անվանումը` ըստ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության Միասնական ապրանքային անվանացուցակի (այսուհետ` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ): Ապրանքի չափման լրացուցիչ միավորի առկայության դեպքում չափման այդ միավորը գրվում է սյունակի երկրորդ տողում` ըստ չափման միավորների դասակարգչի, ընդ որում` սյունակ 13-ում ըստ տողերի նույնպես նշվում է ապրանքի քանակը:

16) Սյունակ 15` «Ապրանքի կոդը ըստ ԱՏԳ ԱԱ և դրա նկարագրությունը».

ա) սյունակում նշվում է ապրանքի նկարագրությունը և դրա դասակարգման կոդը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի: Ապրանքի նկարագրությունը պետք է թույլ տա միանշանակ կերպով այն դասել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի 10-նիշանոց դասակարգման համապատասխան կոդին: Ապրանքի նկարագրությունը պետք է նաև ներառի նրա անվանումը (առևտրի, կոմերցիոն կամ այլ` ավանդական),

բ) Հայտին սույն Հրահանգի հավելվածում ներկայացված ձևաթուղթ 2-ին համապատասխան հավելված կցված լինելու դեպքում սյունակում նշվում է ապրանքի նկարագրությունը, որը թույլ կտա ապրանքը միանշանակ կերպով դասել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի 10-նիշանոց դասակարգման համապատասխան կոդին:

17) Սյունակ 16` «Լրացուցիչ տեղեկություն».

 ա) սյունակում անհրաժեշտության դեպքում նշվում է տեղեկություն, որը հստակեցնում է սյունակներ 7, 8, 10-15 և 17-ում ներկայացված տեղեկությունը, ինչպես նաև ներկայացվում է տեղեկություն հայտի լրացման օրը պայմանագրում կատարվող փոփոխությունների վերաբերյալ:

18) Սյունակ 17՝ «Լիցենզիայի տրամադրման հիմքը» սյունակում նշվում է հետևյալ տեղեկությունը`

ա) լիազոր մարմնի նորմատիվ-իրավական ակտերի համարն ու ամսաթիվը, որոնք հիմք են հանդիսանում լիցենզիայի տրամադրման համար,

բ) այլ անհրաժեշտ տեղեկություն, որը կարող է հիմք հանդիսանալ լիցենզիայի տրամադրման համար:

19) Սյունակ 18` «Հայտատուի լիազորված անձը».

ա) հայտի ստորագրման համար հայտատուի կողմի լիազորված անձի սկզբնատառերը, ազգանունը, պաշտոնը, հեռախոսահամարը` վերոնշյալ անձի ստորագրությամբ և հայտի ստորագրման ամսաթվով:

 

III. Լիցենզիայի ձևակերպման կարգը

 

7. Լիցենզիան ձևակերպվում է լիազոր մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով` ըստ սույն Համաձայնագրին կից հավելվածում ներկայացված 3 և 4 ձևաթղթերի: Թղթային տարբերակը ձևակերպվում է հատուկ կեղծումից պաշտպանված թղթի վրա` տեղեկատվական համապատասխան տեխնոլոգիաների կիրառմամբ:

8. Լիցենզիայի սյունակները լրացվում են հետևյալ կերպ`

1) Սյունակ 1` «Լիազոր մարմին» սյունակում նշվում է լիազոր մարմնի ամբողջական անունը:

2) Սյունակ 2` «Լիցենզիա» սյունակում նշվում է լիցենզիայի 16-նիշանոց համարը, որը կազմվում է հետևյալ կերպ.

ա) 1-3 նիշեր` ապրանքի համարը (կատեգորիան), որը ընդգրկված է ապրանքների միասնական ցուցակում և որոնց հանդեպ երրորդ երկրների հետ առևտրի հարաբերություններում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ (Սարքերի համար 16),

բ) 4 և 5 նիշեր` երկրի կոդը` ըստ աշխարհի երկրների դասակարգչի (Հայաստանի Հանրապետություն՝ AM),

գ) 6 և 7 նիշեր` հայտի գրանցման տարեթվի վերջին երկու նիշերը,

դ) 8-15 նիշեր` լիազոր մարմնի կնիքի համարը (կոդը)՝ առկայության դեպքում,

ե) 16-21 նիշերը` հայտի հերթական համարը, որը լիազոր մարմնի կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով գրավոր և (կամ) էլեկտրոնային տեսքով նշվում է հայտերի հատուկ գրանցամատյանում` հայտին կցելով գրանցման 6-նիշանոց թիվ` ըստ աճման կարգի:

3) Սյունակներ 2- 14, 16, 17՝ լրացվում են ըստ սույն Հրահանգի 2-14, 16, 17 ենթակետերով սահմանված աղյուսակների լրացման կարգին համապատասխան:

4) Սյունակ 15` «Ապրանքի կոդը ըստ ԱՏԳ ԱԱ և դրա նկարագրությունը».

ա) Սյունակում նշվում է ապրանքի նկարագրությունը և դրա դասակարգման համարը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի, սույն Հրահանգի 6-րդ կետի 16-րդ ենթակետով սահմանված կարգով,

բ) Սույն Հրահանգի ձևաթուղթ 4-ին համապատասխան հավելված լիցենզիային կցված լինելու դեպքում:

5) Սյունակ 18` «Լիազորված անձ» սյունակում նշվում է լիազոր մարմնի պաշտոնատար անձի անվան սկզբնատառերը, ազգանունը, պաշտոնը` ում լիազորությունների մեջ մտնում է լիցենզիայի ստորագրումը: Փաստաթուղթը վավերացվում է պաշտոնատար անձի էլեկտրոնային ստորագրությամբ: Վերոնշյալ անձի ստորագրությունը վավերացվում է կնիքով (առկայության դեպքում):

9. Լիցենզիայի ձևաթղթի ներքևում` լրացված սյունակներից զատ, կարող է լինել լիցենզիայի սյունակներում նշված տվյալներ պարունակող շտրիխ կամ այլ տեսակի կոդ:

 

(Ձևաթուղթ 1)

 

ՀԱՅՏ

 

Ապրանքների ներմուծման լիցենզիայի համար

 

1. Հայտ
 
N

 2. Վավերական է

__-ից մինչ __

3. Լիցենզիայի տեսակը

 |ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

Պայմանագիր

 N _________, __________թ.

5. Հայտատու                  |

6. Արտահանող`

7. Ներմուծող երկիրը        |

8. Վաճառողի երկիրը         |

9. Պայմանագրի փոխարժեքը |

10. Արժեքը

11. Վիճակագրական
արժեքը

12. Ծագման երկիրը              |

13. Քանակը

14. Չափման միավորը

15.Ապրանքի կոդը` ըստ ԱՏԳ ՄԱԱ
     Ապրանքի անվանումը

 

16. Լրացուցիչ տեղեկություն

 

17. Լիցենզիայի տրամադրման հիմք

 18. Հայտատուի լիազորված անձը`
 Ա.Ա.Հ
 Պաշտոնը`
 Հեռախոս`
 
 Ստորագրություն
 Ամսաթիվ

(Ձևաթուղթ 2)

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Ապրանքների ներմուծման լիցենզիայի տրամադրման համար հայտին կից

 

Հայտի հավելված N

_________թ.

N
հ/հ

Ապրանքի նկարագրությունը

Քանակը

չափման միավորը

Արժեքը

N
հ/հ

Ապրանքի նկարագրությունը

Քանակը

չափման միավորը

Արժեքը

N
հ/հ

Ապրանքի նկարագրությունը

Քանակը

չափման միավորը

Արժեքը

N
հ/հ

Ապրանքի նկարագրությունը

Քանակը

չափման միավորը

Արժեքը

N
հ/հ

Ապրանքի նկարագրությունը

Քանակը

չափման միավորը

Արժեքը

N
հ/հ

Ապրանքի նկարագրությունը

Քանակը

չափման միավորը

Արժեքը

N
հ/հ

Ապրանքի նկարագրությունը

Քանակը

չափման միավորը

Արժեքը

 

      Էջերի քանակը                 Էջ N

 18. Հայտատուի լիազորված անձը`
 Ա.Ա.Հ
 Պաշտոնը`
 Հեռախոս`
 
 Ստորագրություն
 Ամսաթիվ

(Ձևաթուղթ 3)

 

ԼԻՑԵՆԶԻԱ

ապրանքների ներմուծման

 

 Լիազոր մարմին

 1. Լիցենզիա

 N

 2. Վավերական է
      __-ից մինչ __

 3. Լիցենզիայի տեսակը

                        |ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

 4. Պայմանագիր

N _________, __________թ.

 5. Հայտատու             |

 6. Արտահանող`

 7. Ներմուծող երկիրը       |

 8. Վաճառողի երկիրը         |

 9. Պայմանագրի փոխարժեքը   |

 10. Արժեքը

 11. Վիճակագրական
 արժեքը

 12. Ծագման երկիրը             |

 13. Քանակը

14. Չափման միավորը

 15. Ապրանքի կոդը` ըստ ԱՏԳ ՄԱԱ
       Ապրանքի անվանումը

 16. Լրացուցիչ տեղեկություն

 17. Լիցենզիայի տրամադրման հիմք

 18. Լիազորված անձը`
 
 Ա.Ա.Հ
 Պաշտոնը`
 
 Ստորագրություն
 Ամսաթիվ

(Ձևաթուղթ 4)

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Ապրանքների ներմուծման լիցենզիայի տրամադրման համար լիցենզիային կից

 

 Լիազոր մարմին

Հայտի հավելված N

_________թ.

N
հ/հ

Ապրանքի նկարագրությունը

Քանակը

չափման միավորը

Արժեքը

N
հ/հ

Ապրանքի նկարագրությունը

Քանակը

չափման միավորը

Արժեքը

N
հ/հ

Ապրանքի նկարագրությունը

Քանակը

չափման միավորը

Արժեքը

N
հ/հ

Ապրանքի նկարագրությունը

Քանակը

չափման միավորը

Արժեքը

N
հ/հ

Ապրանքի նկարագրությունը

Քանակը

չափման միավորը

Արժեքը

N
հ/հ

Ապրանքի նկարագրությունը

Քանակը

չափման միավորը

Արժեքը

N
հ/հ

Ապրանքի նկարագրությունը

Քանակը

չափման միավորը

Արժեքը

 

     Էջերի քանակը              Էջ N

 18. Հայտատուի լիազորված անձը`
 Ա.Ա.Հ
 Պաշտոնը`
 Հեռախոս`
 
 Ստորագրություն 
 Ամսաթիվ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.11.2022, N 19-Ն 09.11.2022, N 1425-Ն
12.10.2021, N 13-Ն 28.10.2021, N 1425-Ն
16.04.2021, N 05-Ն 01.05.2021, N 1425-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան