Գլխավոր տեղեկություն
Համար
N 2976-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.10.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.12.15/33(602) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
16.10.2017
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

16 հոկտեմբերի 2017 թ.

N 2976-Ա

 

ՀՐԱՄԱՆ

 

«ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ» ԾՆՆԴԱՏՈՒՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-001744, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-001973 ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2017 թվականի հոկտեմբերի 9-ին ներկայացված հայտը.

 

Հրամայում եմ`

 

1. «Սուրբ Աստվածածին» ծննդատուն փակ բաժնետիրական ընկերությանը 2012 թվականի սեպտեմբերի 29-ին տրված թիվ Կ-ԲՕ-001744, 2014 թվականի հուլիսի 25-ին տրված թիվ Կ-ԲՕ-001973 տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները վերաձևակերպել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերություն անվամբ և 2012 թվականի սեպտեմբերի 29-ին տրված թիվ Կ-ԲՕ-001744, 2014 թվականի հուլիսի 25-ին տրված թիվ Կ-ԲՕ-001973 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներում իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանել ք. Երևան, Արտաշիսյան փ./46/1:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի վերաձևակերպման մասին տեղեկությունների գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Լ. Ալթունյան