Գլխավոր տեղեկություն
Համար
N 31-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.05.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.05.02/13(616) Հոդ.109
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ
Ընդունման ամսաթիվ
06.04.2018
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
06.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 ապրիլի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 11418108

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ


 

6 ապրիլի 2018 թ.

ք. Երևան

N 31-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 172-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2004 թվականի հուլիսի 8-ի «Աճուրդի անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» N 172-Ն հրամանի 1-ին կետով հաստատված կանոնակարգի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) ուժը կորցրած ճանաչել կանոնակարգի 2.4., 6.2. և 6.3. կետերը,

2) կանոնակարգի 6.4 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«6.4. Սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում հաղթող ճանաչված անձի կողմից մուծված նախավճարը չի վերադարձվում և տնօրինվում է Կազմակերպչի կողմից, իսկ աճուրդը համարվում է չկայացած: Այս դեպքում լոտ(եր)ը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով:»,

3) կանոնակարգի 6.7 կետից հանել «բացառությամբ 6.3 կետում նշված դեպքի» բառերը։

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վ. Գասպարյանին:

 

Ա. Սահակյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան