Գլխավոր տեղեկություն
Համար
N 08-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.03.12/17(1375).1 Հոդ.56
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
25.01.2018
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.01.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 փետրվարի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 11718045

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

25 հունվարի 2018 թ.

ք. Երևան

N 08-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 120-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1111-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 4-րդ ենթակետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2009 թվականի օգոստոսի 18-ի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողություն ու շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն իրականացնող լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևերը և լրացման կարգերը հաստատելու մասին» N 120-Ն հրամանի.

1) N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2) 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված կարգի 10-րդ, 13-րդ և 15-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Հաշվետվության «Շինարարության ծավալը և գումարը» սյունակում լրացվում է շինարարության ծավալը (շինարարության ծավալը /խմ/ կամ կառույցի ընդհանուր մակերեսը /քմ/, իսկ գծային շինարարության դեպքում ընդհանուր երկարությունը /մ/) և գումարը (պայմանագրային արժեքը /հազ. դրամ/):»:

«13. Հաշվետվության «Կատարված աշխատանքների ընթացքը %» սյունակում լրացվում է շինարարություն իրականացնող կազմակերպության, ԱՁ-ի կողմից հաշվետու եռամսյակում իրականացված աշխատանքների գումարը և կատարված աշխատանքների աճողական գումարը շինարարության սկզբից ներառյալ հաշվետու եռամսյակը:»:

«15. Հաշվետվությունը ներկայացվում է թղթային և էլեկտրոնային` Excel (Էքսել) տարբերակներով:»:

 

Նախագահ

Ն. Սարգսյան

 

 

Հավելված

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական

կոմիտեի նախագահի

25 հունվարի 2018 թվականի

N 08-Ն հրամանի

  

«Հավելված N 1

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2009 թվականի օգոստոսի 18-ի

N 120-Ն հրամանի

 

Եռամսյակ

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

_______________________________________________________________________________________________________

Հաշվետվություն ներկայացնող կազմակերպություն կամ Ա/Ձ

լիցենզիա N

էլ. հասցե և հեռ.

Հ/Հ

Պատվիրատու

Շինարարություն իրականացնող

կազմակերպություն

Լից. N

Շինարարություն

իրականացնելու վայրը, օբյեկտի տեսակը և շին. աշխատանքներն՝ ըստ ոլորտի /ոլորտների/

Շինարարության ծավալը և գումարը

Շին.

թույլտվության N

Շինարարության սկիզբ, ամիս,

տարի

Կատարված աշխատանքների ընթացքը %

Շինա-

րարության ավարտը

խմ, քմ, մ

հազ. դրամ

Հաշվետու եռամսյակ

Ընդամենը

/աճողական/

1

2

3

4

5

6

7

8

9

10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

_________________

 

______________________________________________________________

ամսաթիվ

 

կազմակերպության, (Ա/Ձ) ստորագրությունը

»: