«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 փետրվարի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 10218042
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
1 փետրվարի 2018 թ. ք. Երևան |
N 44-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 34-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով.
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2012 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի ապրիլի 21-ի թիվ ՔՀ-26-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 34-Ն հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) «ա» պարբերությունում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի կազմակերպական-իրավական վարչության բաժնի պետ,» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ,» բառերով,
2) «բ» պարբերությունում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության երկրորդ բաժնի պետ,» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայության երկրորդ բաժնի պետ,» բառերով,
3) վերջին պարբերության «է» տառը փոխարինել «թ» տառով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|