Գլխավոր տեղեկություն
Համար
N 31-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.02.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.02.23/7(610) Հոդ.43
Ընդունող մարմին
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Ընդունման ամսաթիվ
18.01.2018
Ստորագրող մարմին
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.01.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.02.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հունվարի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 10318034

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

18 հունվարի 2018 թ.
ք. Երևան

N 31-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 276-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետի՝

 

Հրամայում եմ.

 

1. Սահմանել, որ ՀՀ հարկային օրենսգրքի 276-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի իմաստով զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած չափանիշներին համապատասխանող են համարվում.

1) «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված հյուրանոցային տնտեսության օբյեկտները, բացառությամբ այն հյուրանոցատիպ հանգրվանների, որտեղ մատուցվող տեղաբաշխման ծառայությունները չեն ներառում առնվազն մեկ գիշերակաց, չի վարվում հաճախորդի կամ հաճախորդի համար ամրագրում կատարող անձի վերաբերյալ տվյալների պատշաճ տեղեկատվության (ֆիզիկական անձանց համար՝ անձնագրային, իրավաբանական անձանց համար պետական գրանցման տվյալներ, ինչպես նաև հյուրանոցային համարի ամրագրման և զբաղեցման ժամկետների վերաբերյալ) ստացման և պահպանման գործավարություն,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» N 946-Ն որոշմանը համապատասխան որակավորման կարգ ունեցող հյուրանոցային տնտեսության օբյեկտները։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի մարտի 23-ի «Հյուրանոցային տնտեսության օբյեկտների նկատմամբ չափանիշներ սահմանելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հուլիսի 7-ի N 530-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 268-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա:

 

 

Ս. Կարայան