«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 փետրվարի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 10318067
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
19 փետրվարի 2018 թ. |
N 132-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի N 1-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը.
Հրամայում եմ`
1. Սահմանել չափման միջոցների ստուգաչափման աշխատանքների վճարման գները` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ չափման միջոցների ստուգաչափման արժեքը մասնակի ծրագրով 200 դրամ է:
3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2016 թվականի հունվարի 8-ի «Չափման միջոցների ստուգաչափման աշխատանքների վճարման գները սահմանելու մասին» N 1-Ն հրամանը:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Պավել Սաֆարյանին:
Ս. Կարայան |
Հավելված |
ԳՆԵՐ
ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ
I. Գնորդի և վաճառողի միջև առևտրային գործողություններում, արտադրողի և իրացնողի միջև հաշվարկներում
NN |
Ստուգաչափվող չափման միջոցների |
Առաջարկվող գինը |
1 |
2 |
3 |
1 |
Հեղուկի և գազի ծախսի և հոսքի որոշման սարքեր, ջրի հաշվիչներ |
|
- Ջրի հաշվիչներ մինչև 20 մմ պայմ. անցումով |
500 | |
- Ջրի հաշվիչներ 25 մմ և բարձր պայմ. անցումով |
2500 | |
- Ծավալի մեծության կերպափոխիչ |
10000 | |
- Ուլտրաձայնային ծախսաչափեր |
15000 | |
2 |
Հեղուկ նավթամթերքի հաշվիչ |
5000 |
3 |
Բնական գազի հաշվիչ | |
- Գազի կենցաղային հաշվիչ |
1000 | |
- Գազի ռոտացիոն հաշվիչ |
8000 | |
- Գազի տուրբինային հաշվիչ |
8000 | |
4 |
Կշեռք |
|
- Կշեռքներ՝ էլեկտրոնային կշռի, գնի, արժեքի գրառմամբ |
4000 | |
- Կշեռքներ՝ լաբորատոր |
10000 | |
- Բաժնեկշեռքներ |
8000 | |
- Կշեռքներ ապրանքային |
8000 | |
- Կշեռքներ (ավտոմոբիլային, ամբարձիչային, վագոնային) (3 մասնագ.) |
35000 | |
5 |
Կշռաքարերի հավաքածու |
4000 |
6 |
Ավտոմոբիլային սակաչափիչներ |
2000 |
7 |
Նավթամթերքի բաշխիչ աշտարակներ (1 խողովակ) |
5000 |
8 |
Գազաբաշխիչ աշտարակներ(1 խողովակ) |
18000 |
9 |
Չափման համար նախատեսված ծավալային տարաներ | |
- Տարողություններ՝ մինչև 10մ3÷100մ3 (1 մ3 գինը) |
5000 | |
10 |
Էլեկտրական էներգիայի հաշվիչներ |
1000 |
11 |
Հոսանքի տրանսֆորմատորներ |
2000 |
12 |
Լարման տրանսֆորմատորներ |
2000 |
II. Առողջապահության բնագավառում
NN |
Ստուգաչափվող չափման միջոցների |
Առաջարկվող գինը |
1 |
2 |
3 |
1 |
Ջերմաչափեր-ջերմակարգավորիչներ |
3000 |
2 |
Անալիզատորներ |
15000 |
3 |
Թրթռաչափ |
15000 |
4 |
Պոլյարոգրաֆ, վոլտ-ամպերմետր | |
- Պոլյարոգրաֆ |
17000 | |
- Վոլտ-ամպերմետր |
3500 | |
5 |
Ռադիոմետր-դոզիմետրեր | |
- Ռադիոմետր |
13000 | |
- Դոզիմետրեր |
5500 | |
6 |
Տոնոմետրեր |
1000 |
7 |
Էլեկտրակարդիոգրաֆ |
9000 |
8 |
Էլեկտրամիոգրաֆ |
12000 |
9 |
Էլեկտրաէնցեֆալոգրաֆ |
12000 |
10 |
Պուլսօքսիմետր |
9000 |
11 |
Ուրինոմետր |
7500 |
12 |
Սպեկտրաֆոտոմետրեր |
15000 |
13 |
Լսողական առանձնահատկությունների որոշմանն ուղղված չափման միջոցներ | |
- Աղմկաչափեր |
13500 | |
14 |
Ասպիրատոր, ռոտամետր | |
- Ասպիրատոր |
3000 | |
- Ռոտամետր |
4000 | |
15 |
Ֆոտոկոլորիմետրեր |
7500 |
16 |
ph–մետր |
8000 |
17 |
Նիտրատոմեր |
9000 |
18 |
Իոնոմետր |
8000 |
19 |
Անալիտիկ, տեխնիկական, տորսիոն և էլեկտրոնային կշեռք | |
- Կշեռքներ անալիտիկ |
8500 | |
- Կշեռքներ տեխնիկական |
3000 | |
- Կշեռքներ տորսիոն |
4500 | |
- Կշեռքներ էլեկտրոնային |
10000 | |
20 |
Անեմոմետր |
5000 |
21 |
Շաքարաչափ |
7500 |
22 |
Սպիրտաչափ |
6000 |
23 |
Տեխնիկական և կոնտակտային մանոմետր |
1000 |
24 |
Խտաչափերի լրակազմ |
14000 |
25 |
Համակարգչային սպիրոգրաֆ |
13000 |
III. Շրջակա միջավայրի պահպանության, աշխատավայրում անվտանգության ապահովման և պատահարների կանխման ժամանակ
NN |
Ստուգաչափվող չափման |
Առաջարկվող գինը (ՀՀ դրամ) առանց ԱԱՀ-ի |
1 |
2 |
3 |
1 |
Աղմկաչափեր |
14000 |
2 |
Հոսքաչափեր |
5000 |
3 |
Հոսանքի ուժի և լարման չափման միջոցներ |
3500 |
4 |
Ծխաչափեր |
10000 |
5 |
Օդի, ջրի, հողի անալիզատորներ |
14000 |
6 |
Սպեկտրոմետրեր |
17000 |
7 |
Էլեկտրամագնիսական պարամետրերի չափման միջոցներ |
17000 |
8 |
Մանոմետրեր |
1000 |
9 |
pH-մետրեր |
8000 |
10 |
Իոնաչափեր |
8500 |
11 |
Նիտրատոմեր |
8000 |
12 |
Պղտորաչափեր |
8500 |
13 |
Գազանալիզատորներ |
9000 |
14 |
Ասպիրատորներ, էլեկտրահաղորդականության չափման միջոցներ | |
Ասպիրատորներ |
3000 | |
Էլեկտրահաղորդականության չափման միջոցներ |
2000 | |
15 |
Համընդհանուր շարժական համակարգի ալեհավաքներ |
23000 |
16 |
Ալֆա - ճառագայթային աղբյուրներ |
21000 |
17 |
Բետա - ճառագայթային աղբյուրներ |
21000 |
18 |
Գամմա - ճառագայթային աղբյուրներ |
35000 |
19 |
Դոզիմետրեր |
5500 |
20 |
Հեղուկի և գազի ծախսի և հոսքի որոշման սարքեր, ջրի հաշվիչներ | |
Գազի կենցաղային հաշվիչներ |
1000 | |
Գազի արդյունաբերական հաշվիչներ |
8000 | |
Գազի և ջրի ուլտրաձայնային, էլեկտրոմագնիսական ծախսաչափեր և հոսքաչափեր |
15000 |
IV. Ճանապարհային երթևեկության վերահսկման և տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը գնահատելու ժամանակ
NN |
Ստուգաչափվող չափման |
Առաջարկվող գինը |
1 |
2 |
3 |
1 |
Արագաչափեր |
5000 |
2 |
Ալկոմետրեր |
8000 |
3 |
Գազի անալիզատորներ |
10000 |
4 |
Ծխաչափեր |
9000 |
5 |
Լուսաթափանցելիության չափման միջոցներ |
5500 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|