Գլխավոր տեղեկություն
Համար
N 06-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.10.2017-11.11.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2017.03.18 թիվ 48 (6569) Հոդ.130.1
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
17.02.2017
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.08.2021

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 մարտի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 10017114

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 փետրվարի 2017թ.

N 06-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԴԵՂԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ (ՌԵԵՍՏՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 25-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի, 72-րդ հոդվածի, «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի N 347 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգի 22-րդ կետի,

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանը (ռեեստրը)` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանը (ռեեստրը) հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի մարտի 9-ի N 09-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 25-Ն հրամանը:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Լ. Ալթունյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ առողջապահության նախարարության
2017 թ. փետրվարի 17-ի  թիվ 06-Ն հրաման

 

(հավելվածը խմբ., լրաց. 14.03.17 N 10-Ն, խմբ., լրաց., փոփ. 14.03.17 N 11-Ն, փոփ.11.04.17 N 16-Ն, խմբ., լրաց., փոփ. 14.04.17 N 17-Ն,10.05.17 N 20-Ն, 09.06.17 N 30-Ն, 23.06.17 N 34-Ն, խմբ., լրաց. 13.07.17 N 35-Ն, խմբ., լրաց., փոփ. 16.08.17 N 37-Ն, 31.08.17 N 41-Ն, խմբ. 14.09.17 N 42-Ն)