«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 հունվարի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 11018020
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 հունվարի 2018 թ. |
N 09-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 24-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշումը՝
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թ. հունվարի 16-ի «Միջին մասնագիտական կրթության 0201 «Իրավագիտություն» մասնագիտության «Իրավագետ» որակավորման պետական կրթական չափորոշիչը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թ. դեկտեմբերի 7-ի N 1055-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 24-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) հրամանի վերնագրում, 1-ին կետում և հավելվածում «0201» թվերը փոխարինել «0421.01.5» թվերով,
2) հավելվածի 1-ին կետի «Ֆինանսիստ» բառը փոխարինել «Իրավագետ» բառով,
3) հավելվածի 6-րդ կետը լրացնել նոր 11-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ. «11) «Քրեակատարողական ծառայող»:»:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Լ. Մկրտչյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|