«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հունվարի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 10218005
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 դեկտեմբերի 2017 թ. ք. Երևան |
N 661-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՌԵԴՈՄԻՑԻԼԱՑՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ, ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ, ՌԵԴՈՄԻՑԻԼԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 36.1-ին հոդվածով և 36.3-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 59.2-րդ և 59.3-րդ հոդվածներով.
Հրամայում եմ՝
1. Հաստատել ռեդոմիցիլացվող իրավաբանական անձանց շարունակականության նախնական փաստաթղթի ձևը՝ համաձայն N 1 Հավելվածի:
2. Հաստատել ռեդոմիցիլացվող իրավաբանական անձանց շարունակականության փաստաթղթի ձևը՝ համաձայն N 2 Հավելվածի:
3. Հաստատել ռեդոմիցիլացվող իրավաբանական անձանց ռեդոմիցիլացման գործընթացում գտնվելու վերաբերյալ տեղեկանքի ձևը՝ համաձայն N 3 Հավելվածի:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Դ. Հարությունյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2017 թվականի դեկտեմբերի 29-ի |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2017 թվականի դեկտեմբերի 29-ի |
Հավելված 3 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2017 թվականի դեկտեմբերի 29-ի |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.03.2019, N 66-Ն | 16.03.2019, N 661-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|