Գլխավոր տեղեկություն
Համար
N 2409-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.08.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.02.21/13(1371) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
04.08.2017
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.08.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.08.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

4 օգոստոսի 2017 թ.

N 2409-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐՄԵՆ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻ՝ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՆՈՒՅՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՀԱՅՏԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերը, 33-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ մասերը, հաշվի առնելով այն հանգամանքները, որ անհատ ձեռնարկատեր Արմեն Օհանջանյանի կողմից 2017 թվականի հուլիսի 24-ին ՀՀ առողջապահության նախարարություն ներկայացված հայտը չի համապատասխանում ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման պահանջներին՝ մասնավորապես հայտի 12-րդ կետի 7-րդ ենթակետը երկիմաստ է լրացված, հայտը ստորագրված չէ, ձեռնարկատեր Արմեն Օհանջանյանը չի ներկայացել 2017 թվականի օգոստոսի 2-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում կազմակերպված լսումներին և ի լրումն չի ներկայացրել առկա թերությունները վերացնելու մասին համապատասխան փաստաթղթեր,

 

Հրամայում եմ`

 

1. Անհատ ձեռնարկատեր Արմեն Օհանջանյանի՝ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը մերժել:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Արմեն Օհանջանյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Լ. Ալթունյան