«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 դեկտեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 12417492
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
18 դեկտեմբերի 2017 թ. |
N 425-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 300-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 157-րդ հոդվածը`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված), եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկների և տեղեկությունների ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու մասին» N 300-Ն հրամանում՝
1) վերնագրի «և տեղեկությունների» բառերը փոխարինել «, տեղեկությունների և տեղեկանքի» բառերով, իսկ նախաբանում «156-րդ հոդվածը» բառերը փոխարինել «156-րդ և 157-րդ հոդվածները» բառերով,
2) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.
«5) կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից ֆիզիկական անձանց հաշվարկված և վճարված եկամուտների, պահված եկամտային հարկի և սոցիալական վճարի մասին տեղեկանքի ձևը և լրացման կարգը` համաձայն N 5 հավելվածի:»,
3) հավելված N 1-ով հաստատված «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ»-ի ձևը և լրացման կարգը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված N 1-ի,
4) հավելված N 3-ով հաստատված «Եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկ»-ի ձևը և լրացման կարգը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված N 2-ի,
5) հավելված N 4-ով հաստատված «Ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին տեղեկություններ»-ի լրացման կարգի 10-րդ կետը և եկամտի կոդերի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. [2.3] սյունակում նշվում է [2.2] սյունակում լրացված կոդին համապատասխան վճարված եկամտի գումարը, իսկ [2.4] սյունակում լրացվում է եկամտային հարկի գումարը:
Եկամտի կոդերի աղյուսակ |
|
»: |
6) լրացնել նոր հավելված N 5-ով՝ համաձայն հավելված N 3-ի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների վրա:
Վ. Հարությունյան
Հավելված N 1 ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի N 425-Ն հրամանի |
«Հավելված N 1 ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի N 300-Ն հրամանի |
ՀԱՇՎԱՐԿ | ||||||||
Հարկ վճարող |
||||||||
Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) |
(չափի միավոր` դրամ)
1. «Հարկ վճարող» տողում ինքնաշխատ լրացվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը), իսկ «Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)» տողում` հարկ վճարողի հաշվառման համարը:
Բաժին I. Գործատուի եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ` ըստ աշխատողների
Աշխատողի (այդ թվում` վարձու աշխատողի) նույնականացման տվյալներ |
Հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա (ստացված) եկամտի գումար |
Վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստներ |
Եկա-մտա-յին հարկ |
Սոցիա-լական վճար |
Փաս-տացի աշխա-տած ժամեր | |||||||||||||||||||||||
Ազգա-նուն |
Անուն |
Հանրային ծառա-յությունների համարանիշ (ՀԾՀ) |
Զբաղ-մունքնե-րի դա-սակարգ-չի կոդ |
Կուտա-կային կենսա-թոշակա-յին հա-մակար-գի մաս-նակցու-թյան կարգա-վիճակ |
Աշխա-տավարձ և դրան հավա-սարեց-ված այլ վճա-րումներ |
Քաղա-քացիա-իրա-վական պայմա-նագրով |
Այլ հարկման բազա (բացի նպաստ-ների) |
Հարկ-ման բազայի նվազեց-ման գումար |
Գործա-տուի միջոց-ներով վճար-ված նպաստ-ների գումար |
ՀՀ պետա-կան բյուջեի միջոց-ներով վճար-ված նպաստ-ների գումար |
Ավելի վճար- | |||||||||||||||||
1.1 |
1.2 |
1.3 |
1.4 |
1.5 |
1.6 |
1.7 |
1.8 |
1.9 |
1.10 |
1.11 |
1.12 |
1.13 |
1.14 |
1.15 | ||||||||||||||
( ) |
||||||||||||||||||||||||||||
( ) |
||||||||||||||||||||||||||||
( ) |
||||||||||||||||||||||||||||
Բաժին 1.1 Դատարանի վճռի հիման վրա կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ հիմքերով վճարված եկամուտ | ||||||||||||||||||||||||||||
( ) |
||||||||||||||||||||||||||||
( ) |
||||||||||||||||||||||||||||
Սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվության ներքո գտնվող անձինք 1.16 |
( ) |
x |
x |
|||||||||||||||||||||||||
Ընդամենը 1.17 |
( ) |
|||||||||||||||||||||||||||
այդ թվում՝ |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
||||||||||||||||||||
բ) համայնքային բյուջեից 1.19 |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
2. 1-ին բաժնում տրվում է հաշվետու ամսվա համար հարկային գործակալի (գործատուի) եկամտային հարկի և սոցիալական վճարների հաշվարկը` ըստ բոլոր (վարձու) աշխատողների, յուրաքանչյուր (վարձու) աշխատողի համար լրացվում է մեկ տող (անկախ հաշվետու ամսում եկամուտներ ստանալու հանգամանքից):
3. [1.1], [1.2] և [1.3] սյունակներում ինքնաշխատ լրացվում են (վարձու) աշխատողի նույնականացման տվյալները. [1.1] և [1.2] սյունակներում` (վարձու) աշխատողի ազգանունը և անունը, [1.3] սյունակում` հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը (սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը):
4. [1.4] սյունակում ինքնաշխատ լրացվում է (վարձու) աշխատողի զբաղմունքի (պաշտոնի, մասնագիտության) կոդը, [1.5] սյունակում ինքնաշխատ լրացվում է կուտակային կենսաթոշակային համակարգում (վարձու) աշխատողի մասնակցության կոդը (1` սոցիալական վճար կատարող չէ, 2՝ սոցիալական վճար կատարող է, 3՝ դիմումի հիման վրա սոցիալական վճար կատարող է):
5. [1.6] սյունակում նշվում է հաշվետու ամսվա համար վարձու աշխատողին հաշվեգրված աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները, [1.7] սյունակում նշվում է հաշվետու ամսվա համար քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքի կատարման) դիմաց աշխատողին փաստացի վճարված եկամուտները (պայմանագրային եկամուտը), [1.8] սյունակում նշվում է (վարձու) աշխատողին վճարված [1.6] և [1.7] սյունակներում չընդգրկված և հարկման բազայի ամսական սանդղակի (այսուհետ՝ սանդղակ) դրույքաչափերով հարկվող այլ եկամուտները (այդ թվում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափը գերազանցող առողջության ապահովագրության համար կատարված ապահովագրավճարները, աշխատողներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափերից ավելի վճարված փոխհատուցման վճարները, աշխատողին վճարված օգնության գումարները), [1.9] սյունակում նշվում է հարկման բազայի ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված չափերը չգերազանցող կամավոր կենսաթոշակային վճարների գումարները՝ ոչ ավելի, քան ([1.6]+[1.7]+[1.8]+[1.10]+[1.11])-([1.6]+[1.7]+[1.8]+[1.10]+[1.11]):1,05:
6. [1.10] սյունակում նշվում են հաշվետու ամսում գործատուի միջոցներով վարձու աշխատողին վճարված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների գումարները, [1.11] սյունակում նշվում են հաշվետու ամսում ՀՀ պետական բյուջեի միջոցներով վարձու աշխատողին վճարված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների գումարները, [1.12] սյունակում նշվում են հաշվետու ամսում հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու դեպքում վճարված նպաստի վերահաշվարկման արդյունքում ավելի վճարված նպաստի հետպահվող գումարները: Յուրաքանչյուր վարձու աշխատողի համար նշված սյունակներից որևէ մեկը լրացված լինելու դեպքում լրացվում (բացվում) է հետևյալ աղյուսակը`
Աշխատողի ազգանուն, անուն |
Հանրային |
Նպաստների և հետպահման դասակարգման կոդ |
Ժամանակավոր անաշխատու-նակության (հետպահման) |
Նպաստի գումար կամ հետպահվող գումար | |||
սկիզբ (օրը) |
ավարտ (օրը) |
Գործատուի միջոցներով |
ՀՀ պետական բյուջեի միջոցներով |
Հետ պահվող գումար | |||
Ընդամենը |
7. «Նպաստների դասակարգման կոդը» սյունակում նշվում է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների տեսակը կամ հետպահման դեպքը (կոդը). 1 – հիվանդության նպաստ, 2 – պրոթեզավորման նպաստ, 3 – առողջարանային բուժման նպաստ, 4 – մայրության նպաստ, 5 – ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ, 6 – ավելի վճարված նպաստի գումարի հետպահումը:
8. «Ժամանակավոր անաշխատունակության (հետպահման) / սկիզբը (օրը)» և «Ժամանակավոր անաշխատունակության (հետպահման) / ավարտը (օրը)» սյունակներում նշվում են ժամանակավոր անաշխատունակության կամ հետպահման ժամանակահատվածը, ընդ որում` եթե գործատուն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստը վճարել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման 5-րդ հավելվածի 9-րդ կետով սահմանված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա (բացակայում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի վերջը), ապա որպես ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի վերջ լրացվում է յուրաքանչյուր անգամ ժամանակավոր անաշխատունակության թերթիկի գործատուին ներկայացնելու օրը` առանց փոփոխելու ժամանակավոր անաշխատունակության սկիզբը:
9. «Նպաստի գումարը կամ հետպահվող գումարը» սյունակում նշվում է հաշվետու ամսում ժամանակավոր անաշխատունակության նպաստների վճարված գումարները կամ հաշվետու ամսում հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու դեպքում վճարված նպաստի վերահաշվարկման արդյունքում ավելի վճարված նպաստի հետպահվող գումարները:
10. [1.13] սյունակում լրացվում է հաշվետու ամսում (վարձու) աշխատողի [1.6], [1.7], [1.8], [1.9], [1.10] և [1.11] սյունակներում նշված եկամուտներից օրենսդրությամբ սահմանված կարգով և դրույքաչափերով հաշվարկված եկամտային հարկի գումարը:
11. [1.14] սյունակում ինքնաշխատ լրացվում է հաշվետու ամսում (վարձու) աշխատողի [1.6] և [1.7] սյունակներում նշված եկամուտների հանրագումարից օրենսդրությամբ սահմանված չափերով հաշվարկված սոցիալական վճարի գումարը:
12. [1.15] սյունակում նշվում է հաշվետու ամսվա ընթացքում աշխատողի փաստացի աշխատած ժամերի քանակը, որը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է ամսվա աշխատանքային օրերի ընթացքում աշխատողի (այդ թվում նաև` համատեղությամբ աշխատողի) փաստացի աշխատած ժամերի հանրագումարով: Աշխատաժամանակում ներառվում են` ա) փաստացի աշխատած ժամանակահատվածը, բ) հերթապահությունն աշխատավայրում կամ տանը, գ) գործուղման ժամանակահատվածը, դ) աշխատավայրը, աշխատանքային գործիքները և պաշտպանության միջոցները կարգի բերելու կամ նախապատրաստելու համար անհրաժեշտ ժամանակահատվածը, ե) օրենքով, կոլեկտիվ պայմանագրով կամ գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված կարգով աշխատաժամանակում ներառվող ընդմիջումները (բացառությամբ հանգստի կամ սնվելու համար ընդմիջումների), զ) պարտադիր բժշկական զննության ժամանակահատվածը, է) աշխատավայրում կամ ուսումնական հաստատություններում որակավորման բարձրացման համար անհրաժեշտ ժամանակահատվածը, ը) պարապուրդի ժամանակահատվածը, թ) օրենքով, կոլեկտիվ պայմանագրով կամ գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված այլ ժամանակահատվածները: Աշխատաժամանակում չեն ներառվում` ա) գործատուի կամ նրա ներկայացուցչի համաձայնությամբ աշխատանքի չներկայանալու ժամանակահատվածը, բ) պետական կամ հասարակական պարտականությունների կատարման, զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերին կցագրվելու, վարժական հավաքներին մասնակցելու և ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածները, գ) ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը, դ) հանգստի կամ սնվելու համար ընդմիջումները, ամենօրյա (միջհերթափոխային), ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը, օրենքով ոչ աշխատանքային օրերը, արձակուրդը: Նշված ժամանակահատվածները կարող են ներառվել աշխատաժամանակում, եթե աշխատողն այդ օրերին կատարում է աշխատանք` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, ե) օրենքով, կոլեկտիվ պայմանագրով կամ ներքին իրավական ակտերով սահմանված այլ ժամանակահատվածները: Տնաշխատների փաստացի աշխատած ժամերի հաշվարկային թիվը որոշվում է հաշվետու ամսում հիմնական գործունեության մեկ աշխատողի փաստացի աշխատած միջին ժամերին հավասար: Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի համար փաստացի աշխատած ժամերի ցուցանիշը չի լրացվում:
13. Բաժին 1.1-ում ըստ տողերի հարկային գործակալի կողմից անձնավորված լրացվում են դատարանի վճռի հիման վրա կամ ՀՀ օրենքով սահմանված այլ հիմքերով վճարված աշխատավարձը, պայմանագրային եկամուտը, ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստը և այլ եկամուտը: [1.16] տողում լրացվում են օրենսդրությամբ սահմանված սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվության ներքո գտնվող անձանց վերաբերյալ ամփոփ (ոչ անձնավորված) տվյալները:
Նշված բաժնում յուրաքանչյուր տողը (բացառությամբ [1.16] տողի) լրացված լինելու դեպքում լրացվում (բացվում) է հետևյալ աղյուսակը՝
Ֆիզիկական անձի ազգանուն, անուն |
Հանրային |
Վճարված եկամտի դասակարգման կոդ |
Հարկադիր պարապուրդի |
Աշխատանքային կամ քաղաքա-ցիաիրավական հարաբերության |
Ժամանակավոր անաշխատունա-կության | |||
սկիզբ (օրը, ամիսը, տարին) |
ավարտ (օրը, ամիսը, տարին) |
սկիզբ (օրը, ամիսը, տարին) |
ավարտ (օրը, ամիսը, տարին) |
սկիզբ (օրը, ամիսը, տարին) |
ավարտ (օրը, ամիսը, տարին) | |||
14. «Վճարված եկամտի դասակարգման կոդը» սյունակում նշվում է եկամտի վճարման հիմքը (կոդը). 1 – դատարանի վճռի հիման վրա աշխատանքի վերականգնման դեպքում հարկադիր պարապուրդի վճարում, 2 – դատարանի վճռի հիման վրա նպաստի վճարում, 3 – դատարանի վճռի հիման վրա այլ եկամտի վճարում, 4 – նախորդ հաշվետու ժամանակահատվածներում ավարտված քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքի կատարման) դիմաց եկամտի վճարում, 5 – նախորդ հաշվետու ժամանակահատվածներում աշխատանքից ազատված աշխատողին աշխատավարձ և դրան հավասարեցված եկամտի վճարում, 6 – նախորդ հաշվետու ժամանակահատվածներում աշխատանքից ազատված աշխատողին հարկման բազա հանդիսացող այլ եկամտի վճարում:
15. [1.17] տողում ինքնաշխատ լրացվում են [1.6]-ից մինչև [1.15] սյունակների հանրագումարները, ընդ որում [1.18] և [1.19] տողերում լրացվում են՝ համապատասխանաբար, պետական և համայնքային բյուջեներից ֆինանսավորվող աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքի վարձատրության գումարները:
Բաժին II. Հարկման բազա հանդիսացող այլ եկամուտներից եկամտային հարկի հաշվարկ
Եկամտի և |
Եկամտի ընդհանուր |
Դրույքաչափ |
Եկամուտները ստացողների |
Եկամտային հարկի |
2.1 |
2.2 |
2.3 |
2.4 |
2.5 |
Ընդամենը |
16. 2-րդ բաժնում տրվում է հաշվետու ամսում տվյալ հարկային գործակալի կողմից բոլոր ֆիզիկական անձանց վճարված հարկման բազա հանդիսացող այլ եկամուտներից եկամտային հարկի հաշվարկը, յուրաքանչյուր եկամտի տեսակի և քաղաքացիության համար լրացվում է մեկ տող:
17. [2.1] սյունակում նշվում է հաշվետու ամսվա համար [2.2] սյունակում նշված եկամտի և եկամուտ ստացողների քաղաքացիության կոդը (ՀՀ քաղաքացի կամ օտարերկրացի` օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ), [2.2] սյունակում լրացվում է հաշվետու ամսվա համար հաշվեգրված այլ եկամտատեսակների գումարները (որոնք հարկվում են առանձին դրույքաչափերով), [2.3] սյունակում նշվում է ընտրված եկամտին և քաղաքացիության կոդին համապատասխանող եկամտային հարկի դրույքաչափը, [2.4] սյունակում նշվում է [2.2] սյունակում նշված եկամուտներ ստացողների թվաքանակը (հաշվարկում չի մասնակցում) և [2.5] սյունակում լրացվում է եկամտային հարկի գումարը:
Եկամտի |
Եկամտի կոդ |
Դրույքաչափ |
Եկամտի կոդ |
Դրույքաչափ |
ՀՀ քաղաքացի |
Օտարերկրացի | |||
1. Ռոյալթի |
001 |
10% |
101 |
10% |
2. Տոկոս |
002 |
10% |
102 |
10% |
3. Շահում |
003 |
սանդղակ |
103 |
սանդղակ |
4. Մրցանակ |
004 |
սանդղակ |
104 |
սանդղակ |
5. Նվիրատվություն, օգնություն |
005 |
սանդղակ |
105 |
սանդղակ |
6. Արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույքի, ներառյալ` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց), արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կամ գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարումից եկամուտ |
006 |
20% |
106 |
20% |
7. Գույքն (բացառությամբ սույն աղյուսակի 6-րդ և 8-րդ տողերում նշվածի) օտարելու դիմաց եկամուտ |
007 |
10% |
107 |
10% |
8. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող կառուցապատող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների օտարումից ստացված եկամուտ |
008 |
20% |
108 |
20% |
9. Վարձավճար |
009 |
10% |
109 |
10% |
10. Շահաբաժիններ |
010 |
5% |
110 |
10% |
11. Ֆիզ. անձի համար ապահովագրավճար |
011 |
սանդղակ |
111 |
սանդղակ |
12. Կամավոր կենսաթոշակներ |
012 |
10% |
112 |
10% |
13. Չհիմնավորված վճարումներ |
013 |
20% |
013 |
20% |
14. Նվազեցման կատարման տարվան հաջորդող 12-ամսյա ժամանակահատվածում չվճարված պասիվ եկամուտներ |
014 |
20% |
114 |
20% |
15. ՀՀ-ում կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի աշխատանքային պայմանագրով աշխատանքի կատարման դիմաց հաշվարկված եկամուտ |
x |
x |
115 |
սանդղակ |
16. ՀՀ-ում կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) դիմաց վճարված եկամուտ |
x |
x |
116 |
սանդղակ |
17. Այլ եկամուտներ |
099 |
սանդղակ |
199 |
սանդղակ |
Բաժին III. Ամփոփ տվյալներ
Եկամտային հարկի |
Եկամտային հարկից նվազեցվող նպաստների գումար (վճարված) |
Ավելի վճարված նպաստների գումարների հետպահում |
Եկամտային հարկ |
Սոցիալական վճարներ (վճարման ենթակա) |
3.1 |
3.2 |
3.3 |
3.4 |
3.5 |
( ) |
18. 3-րդ բաժնում տրվում են հաշվետու ամսվա համար բոլոր (վարձու) աշխատողների եկամտային հարկի և սոցիալական վճարների հաշվարկի ամփոփ տվյալները:
19. [3.1] սյունակում ինքնաշխատ ([3.1]=[1.13]+[2.5]) լրացվում է հաշվետու ամսում հաշվարկված եկամտային հարկի ընդհանուր գումարը, [3.2] սյունակում ինքնաշխատ լրացվում է հաշվետու ամսում ՀՀ պետական բյուջեի միջոցներով վճարված և եկամտային հարկից նվազեցվող ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների ընդհանուր գումարը (եթե [3.1]>[1.11], ապա [3.2]=[1.11], հակառակ դեպքում [3.2]=[3.1]), [3.3] սյունակում ինքնաշխատ ([3.3]=[1.12]) լրացվում է հաշվետու ամսում ավելի վճարված հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու դեպքում վճարված նպաստների վերահաշվարկման արդյունքում ավելի վճարված նպաստների հետպահվող ընդհանուր գումարը, [3.4] սյունակում ինքնաշխատ ([3.4]=[3.1]+[3.2]+[3.3]>=0) լրացվում է հաշվետու ամսվա համար վճարման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը և [3.5] սյունակում ինքնաշխատ ([3.5]=[1.14]) լրացվում է հաշվետու ամսվա համար վճարման ենթակա սոցիալական վճարի վճարման ենթակա գումարը:
Պաշտոնատար անձ |
_______________________________________________ |
Հավելված N 2 ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի N 425-Ն հրամանի |
«Հավելված N 3 ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի N 300-Ն հրամանի |
ՀԱՇՎԱՐԿ | |||||||||||||
Ֆիզիկական անձի նույնականացման տվյալներ | |||||||||||||
Ազգանուն |
Անուն |
||||||||||||
Հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) |
| ||||||||||||
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցության կարգավիճակ |
Հարկ վճարողի հաշվառման համար
(ՀՎՀՀ) | ||||||||||||
Չափի միավոր` դրամ |
1. Սույն մասում նշվում են ֆիզիկական անձի նույնականացման տվյալները:
2. «Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ)» տողում նշվում է ֆիզիկական անձի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը (սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը), որի հիման վրա «Ազգանունը» և «Անունը» տողերում ինքնաշխատ լրացվում է ֆիզիկական անձի ազգանունը և անունը:
3. «Կենսաթոշակային համակարգի մասնակիցը» տողում նշվում է կուտակային կենսաթոշակային համակարգում ֆիզիկական անձի մասնակցության կոդը (1` սոցիալական վճար կատարող չէ, 2՝ սոցիալական վճար կատարող է, 3՝ դիմումի հիման վրա սոցիալական վճար կատարող է):
4. «Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)» տողում նշվում է հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում):
Բաժին I. Քաղաքացիաիրավական և (կամ) աշխատանքային պայմանագրերից եկամուտներ և նվազեցումներ
1. Քաղաքացիաիրավական պայմանագրերով եկամուտ (վարձատրություն) |
[1.1] |
|
2. Քաղաքացիաիրավական պայմանագրերի գծով նվազեցումներ |
[1.2] |
( ) |
3. Աշխատավարձ |
[1.3] |
|
4. Հարկման բազա հանդիսացող այլ եկամուտ |
[1.4] |
|
5. Աշխատավարձի և հարկման բազա հանդիսացող այլ եկամտի նվազեցում |
[1.5] |
( ) |
6. Քաղաքացիաիրավական, աշխատանքային պայմանագրերի և հարկման բազա հանդիսացող այլ եկամուտների գծով արդյունք |
[1.6] |
5. 1-ին բաժնում նշվում են քաղաքացիաիրավական պայմանագրերից (այդ թվում՝ աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) ստացված եկամուտները (վարձատրությունը) և նվազեցումները, աշխատանքային պայմանագրերից ստացման ենթակա աշխատավարձը և այդ պայմանագրերի շրջանակներում ստացած այլ եկամուտները (արդյունքը), ընդ որում՝ ռեզիդենտը հաշվի է առնում ՀՀ տարածքում և դրա սահմաններից դուրս ստացման ենթակա (ստացված) եկամուտները, ոչ ռեզիդենտը հաշվի է առնում հայաստանյան աղբյուրներից ստացման ենթակա (ստացված) եկամուտները:
6. [1.1] և [1.2] տողերում, համապատասխանաբար, նշվում են սույն հաշվարկի այլ բաժիններում չներառված քաղաքացիաիրավական պայմանագրերից (այդ թվում՝ աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) ստացված եկամուտները (վարձատրությունը) և դրանց գծով կատարված նվազեցումները:
7. [1.3] տողում նշվում են ՀՀ տարածքում և ՀՀ ռեզիդենտների կողմից՝ ՀՀ տարածքից դուրս, հարկային գործակալ չհանդիսացող գործատուներից աշխատանքային պայմանագրերից ստացման ենթակա աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները (ներառյալ՝ ստացված նյութական օգնության գումարները), իսկ [1.4] տողում նշվում են ՀՀ տարածքում և ՀՀ ռեզիդենտների կողմից՝ ՀՀ տարածքից դուրս, հարկային գործակալ չհանդիսացողներից ստացված հարկման բազա հանդիսացող և սույն հաշվարկի այլ բաժիններում չներառված այլ եկամուտները:
8. [1.5] տողում նշվում են ՀՀ տարածքում և ՀՀ ռեզիդենտների կողմից՝ ՀՀ տարածքից դուրս, հարկային գործակալ չհանդիսացող գործատուներից աշխատանքային պայմանագրերից ստացման ենթակա աշխատավարձի և հարկման բազա հանդիսացող այլ եկամուտների նվազեցման գումարները:
9. [1.6] տողում լրացվում է քաղաքացիաիրավական պայմանագրերի, աշխատավարձի և հարկման բազա հանդիսացող այլ եկամուտների գծով դրական արդյունքը (տող[1.6] = (տող[1.1] + տող[1.2] + տող[1.3] + տող[1.4] + տող[1.5]), ընդ որում` եթե արդյունքը բացասական է, ապա գումարը նշվում է փակագծերի մեջ և սույն հաշվարկի հետագա հաշվարկներում հաշվի չի առնվում:
Բաժին II. Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկամուտներ և եկամտային հարկ
Եկամուտների տեսակ |
Եկամուտ [2.1] |
Դրույքաչափ [2.2] |
Հարկ [2.3] | |
1. Ռոյալթի |
[2.4] |
10% |
||
2. Տոկոս |
[2.5] |
10% |
||
3. Վարձավճար |
[2.6] |
10% |
||
3.1. Վարձավճարի 58,35 մլն դրամը գերազանցող գումար |
[2.7] |
10% |
||
4. Կառուցապատողի կողմից գույքի օտարման դիմաց եկամուտ |
[2.8] |
20% |
||
5. Ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարման դիմաց եկամուտ |
[2.9] |
10%(20%) |
||
6. Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարման դիմաց եկամուտ |
[2.10] |
20% |
||
7. Շահաբաժիններ |
[2.11] |
5%(10%) |
||
Ընդամենը [2.12] |
10. 2-րդ բաժնում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողներից (բացառությամբ տող[2.7]-ի) քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացած եկամուտները (ռոյալթի, տոկոս, վարձավճար, գույքի օտարման դիմաց եկամուտ), որոնք հարկվում են առանձին դրույքաչափերով, ընդ որում՝ ռեզիդենտը հաշվի է առնում ՀՀ տարածքում և դրա սահմաններից դուրս ստացված եկամուտները, ոչ ռեզիդենտը հաշվի է առնում հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները:
11. [2.1] սյունակում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողներից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց ստացած`
1) ռոյալթիները (տող [2.4]),
2) տոկոսները (տող [2.5]),
3) վարձակալության դիմաց հատուցումը (հարկային գործակալ չհանդիսացող անձանցից ստացված վարձավճարները՝ տող [2.6], հարկային տարվա ընթացքում բոլոր աղբյուրներից (այդ թվում հարկային գործակալներից) վարձակալությունից ստացված վարձակալական վճարների հանրագումարի 58,35 մլն դրամը գերազանցող գումարները՝ տող [2.7]),
4) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող կառուցապատողի կողմից անշարժ գույքի օտարումից եկամուտը (տող [2.8]),
5) ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարումից եկամուտը (տող [2.9]), ընդ որում ֆիզիկական անձ չհանդիսացող անձանցից (բացառությամբ հարկային գործակալ հանդիսացողներից) արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույքի, ներառյալ` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց), արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կամ գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարման դիմաց ստացված եկամուտը հարկվում է 20% դրույքաչափով,
6) կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից եկամուտը, եթե այդ օտարումը կատարվում է կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում այդ մասնակցությունը (բաժնետոմսը, բաժնեմասը, փայաբաժինը) ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում (տող[2.10]),
7) ՀՀ քաղաքացու ստացած շահաբաժինները (5% դրույքաչափով հարկվող) կամ օտարերկրյա քաղաքացու, քաղաքացիություն չունեցող անձի շահաբաժինները (10% դրույքաչափով հարկվող)՝ տող[2.11],
8) [2.2] սյունակում նշված են եկամուտների այդ տեսակների համար եկամտային հարկի դրույքաչափերը և [2.3] սյունակում լրացվում են [2.4]-[2.11] տողերում նշված եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի գումարները (սյունակ[2.3]=սյունակ[2.1]xսյունակ[2.2]):
12. [2.12] տողում (սյունակ[2.3]) լրացվում է [2.4]-ից [2.11] տողերում նշված եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի ընդհանուր գումարը (տող[2.12]= սյունակ[2.3]-ի տողերի հանրագումարը):
Բաժին III. Տարեկան եկամտային հարկի հաշվարկ
1. Քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրերի գծով արդյունք |
[3.1] |
|
2. Կամավոր կենսաթոշակային վճարներ |
[3.2] |
( ) |
3. Հարկման բազա |
[3.3] |
|
4. Հարկման բազայից եկամտային հարկ |
[3.4] |
|
5. Տարվա համար հաշվարկված եկամտային հարկ |
[3.5] |
|
6. Այլ պետություններում պահված հարկի գումար |
[3.6] |
|
7. Այլ պետություններում պահված հարկի գումարի հաշվանցվող մաս |
[3.7] |
( ) |
8. Ենթակա է վճարման |
[3.8] |
13. 3-րդ բաժնում տրվում է եկամտային հարկի հաշվարկը:
14. [3.1] տողում լրացվում է քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրերի գծով արդյունքը (տող[1.6]):
15. [3.2] տողում լրացվում են հարկման բազայից նվազեցվող կամավոր կենսաթոշակային վճարների նվազեցվող գումարը (ոչ ավելի, քան` {տող[3.1] –(տող[3.1]:1.05)} և [3.3] տողում լրացվում է հարկման բազայի գումարը (տող[3.3]=տող[3.1]+տող[3.2]):
16. [3.4] տողում ինքնաշխատ լրացվում է [3.3] տողում նշված հարկման բազայի գումարից օրենսդրությամբ սահմանված տարեկան սանդղակի դրույքաչափերով հաշվարկված եկամտային հարկի գումարը:
17. [3.5] տողում լրացվում է տարվա համար հաշվարկված եկամտային հարկի հանրագումարը (տող[3.5]=տող[2.12]+տող[3.4]):
18. [3.6] և [3.7] տողերում նշվում են այլ պետություններում՝ դրանց օրենսդրությանը համապատասխան պահված (գանձված) հարկը (օտարերկրյա պետության հարկային մարմնի կողմից վավերացված տեղեկանքի հիման վրա) և հարկի այն գումարը, որի չափով ՀՀ օրենսդրությանը համապատասխան ենթակա է նվազեցման տարեկան եկամտային հարկը:
19. [3.8] տողում լրացվում է ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարը (տող[3.8]=տող[3.5]+տող[3.7]: Եթե արդյունքը բացասական է, ապա այդ գումարը ենթակա է նվազեցման ֆիզիկական անձի հաջորդ հաշվետու տարիների եկամտային հարկի պարտավորություններից:
Բաժին IV. Սոցիալական վճարի հաշվարկ
1. Ինքնազբաղվածությունից եկամուտ |
[4.1] |
|
2. Ինքնազբաղվածությունից ստացված եկամտից սոցիալական վճարի դրույքաչափ |
[4.2] |
5% |
3. Ինքնազբաղվածությունից ստացված եկամտի գծով սոցիալական վճար |
[4.3] |
20. 4-րդ բաժնում տրվում է սոցիալական վճարի հաշվարկը:
21. [4.1] տողում լրացվում է ինքնազբաղվածությունից ստացված եկամտի գումարը, [4.2] տողում լրացվում է ինքնազբաղվածությունից ստացված եկամտի գծով սոցիալական վճարի դրույքաչափը (5%) և [4.3] տողում լրացվում է դրանց գծով հաշվարկված սոցիալական վճարի գումարը (տող[4.3]=(տող[4.1]xտող[4.2]):
Պաշտոնատար անձ |
________________________________________________________ |
Հավելված N 3 ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի N 425-Ն հրամանի |
«Հավելված N 5 ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի N 300-Ն հրամանի |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք | ||||||||
Հարկ վճարող |
||||||||
Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) |
||||||||
Տեղեկանքի տրամադրման ամսաթիվը |
(չափի միավոր` դրամ)
1. «Հարկ վճարող» տողում լրացվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը), իսկ «Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)» տողում` հարկ վճարողի հաշվառման համարը:
Տվյալներ եկամուտներ ստացող (ստացած) ֆիզիկական անձի մասին
Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) |
[1] |
||||||||||
Ազգանուն |
[2] |
Անուն [3] |
|||||||||
Անձնագրի սերիան, համարը |
[4] |
Տրված [5] |
|||||||||
Մշտական բնակության վայրը |
[6] |
||||||||||
ՀՀ-ում ժամանակավոր բնակության վայրը |
[7] |
2. [1] տողում նշվում է ֆիզիկական անձի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը (սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը)
3. [2] և [3] տողերում նշվում են ֆիզիկական անձի ազգանունը և անունը
4. [4] սյունակում լրացվում է ՀՀ քաղաքացու անձնագրի (մինչև 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայականի) կամ նույնականացման քարտի, օտարերկրյա քաղաքացու, քաղաքացիություն չունեցող անձի` ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթղթի, փախստականի կարգավիճակ ունեցող անձի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի, օտարերկրյա (այդ թվում՝ ՌԴ) քաղաքացու՝ անձնագրի տեսակներից որևէ մեկը, իսկ [5] տողում` լիազորված մարմնի անվանումը (կոդը) և նրա կողմից անձնագրի տրման ամսաթիվը
5. [6] տողում նշվում է ֆիզիկական անձի անձնագրում գրանցված մշտական բնակության հասցեն (պարտադիր նշելով մշտական բնակության երկիրը), իսկ [7] տողում` ֆիզիկական անձի ՀՀ-ում ժամանակավոր բնակության հասցեն
Տվյալներ վճարված եկամուտների, պահված եկամտային հարկի
և սոցիալական վճարների մասին
Հաշվարկված (վճարված) եկամտի տեսակ (կոդ) [8] |
|||||||||||||
Եկամտի հաշվարկման (վճարման) ամիսներ [9] |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 | |
Հաշվարկված (վճարված) եկամտի գումար [10] |
|||||||||||||
Հարկման բազայից նվազեցված կամավոր կենսաթոշակային վճարների հանրագումար [11] |
|||||||||||||
Հաշվարկված (վճարված) եկամուտներից պահված եկամտային հարկ [12] |
|||||||||||||
Հաշվարկված (վճարված) եկամուտներից պահված սոցիալական վճար [13] |
Տեղեկանքը տրամադրվում է ֆիզիկական անձի պահանջով (մասնավորապես, հարկային մարմին ներկայացնելու համար):
6. [8] տողում նշվում է հաշվարկված (վճարված) եկամտի տեսակը՝ ըստ ստորև բերված կոդերի դասակարգման: Հարկային տարվա ընթացքում նույն ֆիզիկական անձին նույնանման դրույքաչափերով (ամսական դրույքաչափերի սանդղակով, 20%-ով, 10%-ով, 5%-ով) հարկված մի քանի տեսակի եկամուտներ հաշվարկվելու (վճարվելու) դեպքում ներկայացվում է առանձին տեղեկանք՝ նշելով հաշվարկված (վճարված) եկամուտների համապատասխան կոդերը:
Եկամտի |
Եկամտի կոդ |
Դրույքաչափ |
Եկամտի կոդ |
Դրույքաչափ |
ՀՀ քաղաքացի |
Օտարերկրացի | |||
1. Ռոյալթի |
001 |
10% |
101 |
10% |
2. Տոկոս |
002 |
10% |
102 |
10% |
3. Շահում |
003 |
սանդղակ |
103 |
սանդղակ |
4. Մրցանակ |
004 |
սանդղակ |
104 |
սանդղակ |
5. Նվիրատվություն, օգնություն |
005 |
սանդղակ |
105 |
սանդղակ |
6. Արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույքի, ներառյալ` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց), արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կամ գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարումից եկամուտ |
006 |
20% |
106 |
20% |
7. Գույքն (բացառությամբ սույն աղյուսակի 6-րդ և 8-րդ տողերում նշվածի) օտարելու դիմաց եկամուտ |
007 |
10% |
107 |
10% |
8. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող կառուցապատող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների օտարումից ստացված եկամուտ |
008 |
20% |
108 |
20% |
9. Վարձավճար |
009 |
10% |
109 |
10% |
10. Շահաբաժիններ |
010 |
5% |
110 |
10% |
11. Ֆիզիկական անձի համար ապահովագրավճար |
011 |
սանդղակ |
111 |
սանդղակ |
12. Կամավոր կենսաթոշակներ |
012 |
10% |
112 |
10% |
13. ՀՀ-ում կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի աշխատանքային պայմանագրով աշխատանքի կատարման դիմաց հաշվարկված եկամուտ |
x |
x |
115 |
սանդղակ |
14. ՀՀ-ում կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) դիմաց վճարված եկամուտ |
x |
x |
116 |
սանդղակ |
15. Աշխատանքային պայմանագրով աշխատանքի կատարման դիմաց ՀՀ քաղաքացուն կամ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացուն հաշվարկված եկամուտ |
017 |
սանդղակ |
117 |
սանդղակ |
16. Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) դիմաց ՀՀ քաղաքացուն կամ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացուն վճարված եկամուտ |
018 |
սանդղակ |
118 |
սանդղակ |
17. Այլ եկամուտներ |
099 |
սանդղակ |
199 |
սանդղակ |
7. [9] տողում նշվում են եկամուտների հաշվարկման (պասիվ եկամուտների, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում եկամուտների վճարման) ամիսները
8. [10] տողում նշվում է հաշվարկված (փաստացի վճարված) եկամուտների հաշվարկային մեծությունը
9. [11] տողում նշվում է հարկման բազայից նվազեցված կամավոր կենսաթոշակային վճարների հանրագումարը
10. [12] տողում նշվում է [10] տողում նշված եկամուտներից պահված եկամտային հարկի հանրագումարը
11. [13] տողում նշվում է [10] տողում նշված եկամուտներից պահված սոցիալական վճարի հանրագումարը
Տնօրեն (անհատ ձեռնարկատեր, նոտար) |
__________________________ ______________________________ |
Հաշվապահ |
__________________________ ______________________________ |
Թղթային կրիչով տրամադրված տեղեկանքը լրացվում է 2 օրինակից, որից մեկը տրվում է ֆիզիկական անձին, իսկ մյուսը՝ ֆիզիկական անձի ստորագրությամբ մնում է կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) մոտ:»:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|