Գլխավոր տեղեկություն
Համար
N 464-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.10.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.10.11/60(1335) Հոդ.327
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
12.09.2017
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.09.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.10.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 սեպտեմբերի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 11817376

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

12 սեպտեմբերի 2017 թ.

N 464-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ կետի 1-ին ենթակետը`

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային ու հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» N 5-Ն հրամանի N 23 հավելվածում «ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն 1 05 048» տողից հետո լրացնել նոր տող` հետևյալ բովանդակությամբ.

 

«

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով

1

05

049

»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Վ. Արամյան