Գլխավոր տեղեկություն
Համար
N 11-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.02.01/3(606) Հոդ.36
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
12.01.2018
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 հունվարի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 12418025

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

12 հունվարի 2018 թ.

N 11-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 18-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2014 թվականի հունվարի 22-ի «Ռեզիդենտների շահութահարկի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) հրամանի հավելվածի «Ռեզիդենտների շահութահարկի հաշվարկ»-ի`

ա. 7-րդ կետը 19-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-րդ ենթակետով`

 

«19.1) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ածանցյալ ֆինանսական գործիքների միասնական գրանցամատյանում գրանցված ածանցյալ ֆինանսական գործիքներով ստացվող վճարումները, որոնք ձևավորվել են պարտավորությունների հաշվանցի և (կամ) զուտացման արդյունքում

»,

բ. 16-րդ կետը 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ ենթակետով`

 

«6.1) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ածանցյալ ֆինանսական գործիքների միասնական գրանցամատյանում գրանցված ածանցյալ ֆինանսական գործիքներով կատարվող վճարումները, որոնք ձևակերպվել են պարտավորությունների հաշվանցի և (կամ) զուտացման արդյունքում

( )»,

գ. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«19. Հարկվող շահույթը (հարկային վնասը)` բացառությամբ ներդրումային ֆոնդերի և Արժեթղթավորման հիմնադրամի` (([կետ8]-[կետ8 ենթակետ1] - [կետ8 ենթակետ2] - [կետ8 ենթակետ4]) + ([կետ18]-[կետ18 ենթակետ1]-[կետ18 ենթակետ2]- [կետ18 ենթակետ4]))

 

1) հարկվող շահույթը ներդրումային ֆոնդերի և Արժեթղթավորման հիմնադրամի համար, որը նրանց զուտ ակտիվներն են

»,

դ. 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«37. Հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարը

( )»,

ե. 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«38. Շահութահարկի գումարը` հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարը նվազեցնելուց հետո (([կետ 34]+[կետ37]), եթե ([կետ 34]> 0 և ([կետ 34] > [կետ37])), կամ 0)

»,

զ. 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«39. Նախորդ տարիներում վճարված և շահութահարկի գումարից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարը

( )»,

է. 39-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 40-րդ, 41-րդ և 42-րդ կետերով`

 

«40. Վճարման ենթակա շահութահարկի գումարը (([կետ 38]+[կետ 39]), եթե ([կետ 38]>0 և ([կետ 38]+[կետ 39])>0), կամ 0)

 

41. Հաջորդ տարիներ փոխանցվող` չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարը (([կետ 39]+[կետ 38]), եթե ([կետ 39]+[կետ 38]<0), կամ 0)

( )

42. Շահութահարկի գումարի և հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարի բացասական տարբերությունը
(([կետ 34]+[կետ37]), եթե ([կետ 34]= 0 կամ [կետ 34] < [կետ37]), կամ 0)

( )»:

2) հրամանի հավելվածի «Ռեզիդենտների շահութահարկի հաշվարկի ձևի լրացման կարգ»-ի`

ա. 13-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«13. Հաշվարկի 7-րդ կետում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ռեզիդենտի գործունեության արդյունքում ստացված համախառն եկամուտը՝ Օրենքի 7-րդ, 24-րդ, 42-րդ, 43-րդ հոդվածներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 15-րդ կետին և 444-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան: Այս կետում չեն լրացվում Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն եկամուտ չհամարվող տարրերը: Այս կետը չի լրացվում ներդրումային ֆոնդերի և «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված Արժեթղթավորման հիմնադրամի կողմից: Հաշվարկի 7-րդ կետի`»,

բ. 13-րդ կետը 19-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-րդ ենթակետով`

«19.1) 19.1-րդ ենթակետում լրացվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 15-րդ կետին և 444-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ածանցյալ ֆինանսական գործիքների միասնական գրանցամատյանում գրանցված ածանցյալ ֆինանսական գործիքներով ստացվող վճարումները, որոնք ձևավորվել են պարտավորությունների հաշվանցի և (կամ) զուտացման արդյունքում: Ընդ որում, սույն ենթակետի գործողությունը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո կնքվող ածանցյալ ֆինանսական գործիքների վրա.»,

գ. 22-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«22. Հաշվարկի 16-րդ կետում լրացվում են հաշվետու տարում համախառն եկամտից նվազեցվող այլ նվազեցումները` Օրենքի 18-րդ, 20-րդ, 23-րդ, 25-29-րդ, 30-32-րդ հոդվածներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին և 444-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան: Հաշվարկի 16-րդ կետում չեն լրացվում ներդրումային ֆոնդերի մասնակիցների համար ներդրումային ֆոնդերում մասնակցության հետ կապված կորուստները` Օրենքի 22.1-րդ հոդվածին համապատասխան: Այս կետը չի լրացվում ներդրումային ֆոնդերի և «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված Արժեթղթավորման հիմնադրամի կողմից: Հաշվարկի 16-րդ կետի`»,

դ. 22-րդ կետը 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ ենթակետով`

«6.1) 6.1-րդ ենթակետում լրացվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին և 444-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ածանցյալ ֆինանսական գործիքների միասնական գրանցամատյանում գրանցված ածանցյալ ֆինանսական գործիքներով կատարվող վճարումները, որոնք ձևակերպվել են պարտավորությունների հաշվանցի և (կամ) զուտացման արդյունքում: Ընդ որում, սույն ենթակետի գործողությունը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո կնքվող ածանցյալ ֆինանսական գործիքների վրա.»,

ե. 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«25. Հաշվարկի 19-րդ կետում լրացվում է հաշվետու տարում շահութահարկով հարկվող գործունեությունից ռեզիդենտի (բացառությամբ ներդրումային ֆոնդերի և «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված Արժեթղթավորման հիմնադրամի) ստացված հարկվող շահույթը (համախառն եկամտի և նվազեցումների դրական տարբերությունը) կամ հարկային վնասը (համախառն եկամտի և նվազեցումների բացասական տարբերությունը), իսկ ներդրումային ֆոնդերը և «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված Արժեթղթավորման հիմնադրամը լրացնում են 19-րդ կետի 1-ին ենթակետը, որտեղ լրացվում է նրանց զուտ ակտիվների հանրագումարը:»,

զ. 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«26. Հաշվարկի 20-րդ կետում լրացվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան հարկվող օբյեկտի (հարկվող շահույթի, իսկ ներդրումային ֆոնդերի և «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված Արժեթղթավորման հիմնադրամի համար` զուտ ակտիվների) նվազեցման արտոնության (այդ թվում` Օրենքի 36.1-րդ, 36.3-րդ հոդվածներով սահմանված արտոնությունների և 36.4-րդ հոդվածով սահմանված` «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված Բյուրոյի շահութահարկի գծով արտոնությունների) գումարները: Այս կետը լրացվում է նաև օրենքով սահմանված շահութահարկի ազատման արտոնությունների դեպքում:»,

է. 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«43. Հաշվարկի 37-րդ կետում լրացվում է հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարը` Օրենքի 47-րդ հոդվածին կամ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 135-րդ հոդվածի 4-րդ մասին և 444-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան:»,

ը. 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«44. Հաշվարկի 38-րդ կետում լրացվում է շահութահարկի գումարը` հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարը նվազեցնելուց հետո, եթե հաշվարկված կանխավճարների հանրագումարը պակաս է հաշվետու տարվա շահութահարկի գումարից ([կետ 34]+[կետ37], եթե ([կետ 34]> 0 և ([կետ 34] > [կետ37]): Եթե շահութահարկի գումարը պակաս է հաշվետու տարում հաշվարկված կանխավճարների հանրագումարից, ապա Հաշվարկի 38-րդ կետում լրացվում է 0:»,

թ. 45-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«45. Հաշվարկի 39-րդ կետում լրացվում է մինչև 2014 թվականի հունվարի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող` Օրենքով սահմանված կարգով վճարված և փաստացի շահութահարկից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարը:»,

ժ. 45-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 45.1-րդ, 45.2-րդ և 45.3-րդ կետերով`

«45.1. Հաշվարկի 40-րդ կետում լրացվում է վճարման ենթակա շահութահարկի գումարը (([կետ 38]+[կետ 39]), եթե ([կետ 38]>0 և ([կետ 38]+[կետ 39])>0), կամ 0):

45.2. Հաշվարկի 41-րդ կետում լրացվում է հաջորդ տարիներ փոխանցվող` չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարը (([կետ 39]+[կետ 38]), եթե ([կետ 39]+[կետ 38]<0), կամ 0):

45.3. Հաշվարկի 42-րդ կետում լրացվում է շահութահարկի գումարի և հաշվետու տարում հաշվարկված կանխավճարների հանրագումարի բացասական տարբերությունը, եթե հաշվարկված կանխավճարների հանրագումարը ավել է հաշվետու տարվա շահութահարկի գումարից ([կետ 34]+[կետ37], եթե ([կետ 34]= 0 կամ [կետ 34] < [կետ37]), կամ 0): Ընդ որում, եթե Հաշվարկի 40-րդ կետը դրական է ([կետ 40]>0), ապա Հաշվարկի 42-րդ կետը չի լրացվում:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Վ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան