«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 նոյեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 10017451
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 նոյեմբերի 2017 թ. |
N 52-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 138 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում N 2-III-11.3 սանիտարական նորմերը հաստատելու մասին» N 138 հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հրամանի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 7-րդ կետի «ժբ», 12-րդ կետի «ա» ենթակետերը՝»։
2) Հրամանով հաստատված սանիտարական նորմերի (այսուհետ՝ Նորմեր) 1.1 կետի «Ծանոթություն»-ից հանել «և համերգային» բառերը:
3) Նորմերի 1.1 կետում և ամբողջ տեքստում «աղմուկներ» բառն իր բոլոր հոլովաձևերով փոխարինել «աղմուկ» բառով` համապատասխան հոլովաձևերով:
4) Ուժը կորցրած ճանաչել Նորմերի 1.4-րդ կետը:
5) Նորմերի 2.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.1. Ձայնային ճնշում` ձայնային տատանումների հետևանքով (Պա) առաջացող օդի կամ գազի ճնշման փոփոխական բաղադրիչ:»։
6) Նորմերի 2.2 կետում և ամբողջ տեքստում «Լաէկվ» հապավումը փոխարինել «LԱհմժ» հապավումով:
7) Նորմերի 2.2 կետում «ժամանակահատվածի ընթացքում» բառերը փոխարինել «ժամանակահատվածում»:
8) Նորմերի 2.3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.3. Աղմուկի թույլատրելի մակարդակ` աղմուկի մակարդակ, որը մարդու մոտ չի առաջացնում զգալի անհանգստություն և աղմուկի նկատմամբ զգայուն ֆունկցիոնալ համակարգի վիճակի կամ անալիզատորների էական փոփոխություններ:»:
9) Նորմերի 2.4 կետում «ԼաMaKC» հապավումը փոխարինել «ԼԱառ» հապավումով։
10) Նորմերի 2-րդ գլուխը լրացնել նոր 2.5, 2.6, 2.7 կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«2.5. Ընդհանուր աղմուկ՝ աղմուկ որոշակի իրավիճակում, որոշակի ժամանակում, որոշակի տեղում, որը սովորաբար կազմված է տարբեր աղբյուրներից առաջացած աղմուկից` ինչպես շարժական (տրանսպորտային հոսքերի, երկաթգծային, օդային, ջրային փոխադրամիջոցներից), այնպես էլ ստացիոնար (էներգետիկ և այլ սարքավորումներից, ինչպես նաև բնակելի և հասարակական շենքերում ինժեներատեխնիկական և այլ սարքավորումների):
2.6. Հայտնի աղբյուրի աղմուկ, հայտնի աղբյուրից առաջացած աղմուկ, որը հանդիսանում է ընդհանուր աղմուկի մի մաս:
2.7. Ֆոնային (մնացորդային) աղմուկ՝ ընդհանուր աղմուկի մաս, որը պահպանվում է մեկ կամ մի քանի հայտնի աղբյուրներից առաջացած աղմուկի անջատման դեպքում:»:
11) Նորմերի 3.1 կետում «հարևանների» բառը փոխարինել «հարևան շերտերի» բառերով:
12) Նորմերի 3.3 կետում՝
ա. և ամբողջ տեքստում «ազդակային» բառը փոխարինել «իմպուլսային» բառով,
բ. «ազդակ» բառը փոխարինել «իմպուլս» բառով,
գ. «ստորաբաժանվում են» բառերը փոխարինել «ստորաբաժանվում է» բառերով:
13) Նորմերի 4.1 կետում և ամբողջ տեքստում «ՊԱ» հապավումը փոխարինել «Պա» հապավումով:
14) Նորմերի 4.1 կետի 2-րդ պարբերությունում «Ձայնային ճնշման» բառերից առաջ լրացնել «P-» տառը, իսկ 3-րդ պարբերության «Ձայնային ճնշման» բառերից առաջ լրացնել «Pօ-» տառերը:
15) Նորմերի 4.1.1 կետում «Լա» հապավումը փոխարինել «LA» հապավումով, իսկ «Pա» հապավումը փոխարինել «PA» հապավումով:
16) Նորմերի աղյուսակ 1-ի «Ծանոթության» մեջ «ՍԹՄ-5դԲԱ-ով» հապավումը փոխարինել «ՍԹՄ 5դԲԱ-ով» հապավումով:
17) Նորմերի աղյուսակ 3-ի 1-ին, 4-րդ, 5-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ կետերի «օրվա ժամանակը (ժամ)» սյունակում «600» թիվը փոխարինել «700» թվով, իսկ «2200» թիվը փոխարինել «2300» թվով:
18) Նորմերի 5.4 կետից հետո լրացնել նոր 5.5 կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«5.5. Ձայնավերարտադրող և ձայնաուժեղացուցիչ սարքերից առաջացած ձայնի թույլատրելի մակարդակները հանրային սննդի և զվարճանքի կազմակերպման որոշ օբյեկտներում և բաց հարթակներում բերված են աղյուսակ 4-ում: Աղյուսակում նշված կազմակերպություններում երաժշտություն հնչելու ժամանակ՝ դրանց անմիջապես հարող բնակելի և հասարակական շենքերում, բնակելի կառուցապատման տարածքներում ձայնի համարժեք LԱհամ և առավելագույն LԱառ մակարդակները պետք է համապատասխանեն սույն սանիտարական նորմերի աղյուսակ 3-ում բերված ցուցանիշներին:»:
19) Նորմերի աղյուսակ 3-ից հետո լրացնել նոր 4-րդ աղյուսակ հետևյալ բովանդակությամբ.
«Աղյուսակ 4
ՁԱՅՆԱՎԵՐԱՐՏԱԴՐՈՂ ԵՎ ՁԱՅՆԱՈՒԺԵՂԱՑՈՒՑԻՉ ՍԱՐՔԵՐԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՁԱՅՆԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ԶՎԱՐՃԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՐՈՇ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԲԱՑ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ
|
»: |
20) Հրամանի հավելված 1-ի 7-րդ կետի՝
ա. 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում «համար» բառը փոխարինել «ժամանակ» բառով.
բ. 3-րդ ենթակետից հանել «(այսուհետ՝ իմպուլսային)» բառերը։
21) Հրամանի հավելված 1-ի 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ կետերը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«12. Բնակելի սենքերում և հասարակական շենքերում աղմուկի չափման համար ընտրվում են սենքով հավասարաչափ տեղաբաշխված` սենքի սահմանափակող կառուցվածքներից 1 մ հեռավորության և հատակից 1,2–1,5 մ բարձրության վրա, 3-ից ոչ պակաս չափման կետ: Եթե սենքի մակերեսը փոքր է 20մ2 և չի բավարարում վերոհիշյալ չափման պայմաններին, ապա աղմուկի չափումը կատարվում է սենքի կենտրոնում՝ 1 կետում: Եթե աղմուկի աղբյուրը տեղակայված է շենքի ներսում, ապա չափումները կատարվում են դռները և պատուհանները փակած, իսկ եթե աղմուկի աղբյուրը տեղակայված է շենքից դուրս, ապա բնական օդափոխություն ապահովող կոնստրուկցիաները (պատուհան, դուռ և այլն) պետք է լինեն բաց:
Յուրաքանչյուր կետում աղմուկը չափվում է ոչ պակաս, քան 3 անգամ և չափման արդյունքներով որոշվում է ձայնային ճնշման օկտավային մակարդակների, համարժեք և առավելագույն մակարդակների միջին թվաբանականը:
Եթե աղմուկի աղբյուրը տեղակայված է շենքից դուրս, բայց ամրացված է շենքի արտաքին պատին, տանիքում՝ առաստաղին, սակայն աղմուկը սենք թափանցում է նաև առաստաղից, հատակից, հարակից և հանդիպակաց պատերից, ապա չափումները կատարվում են դռների, պատուհանների և փակ և բաց վիճակում: Գնահատման համար ընտրվում է չափման ընթացքում ստացված առավելագույն մակարդակը:
13. Բնակարաններում աղմուկի չափումների ժամանակ անջատվում է ռադիո և հեռուստատեսային ընդունիչները, հեռացվում են աղմկոտ ժամացույցները: Բացի չափումներ իրականացնող անձնակազմից, այլ մարդկանց ներկայությունը չափումների գործընթացին ցանկալի չէ: Եթե չափումների գորընթացին այլ անձանց ներկայությունը անհրաժեշտ է, ապա չափման գործընթացին կարող են մասնակցել 3-ից ոչ ավել անձ՝ պահպանելով բացարձակ լռություն:
14. Հանգստյան գոտիների և թաղամասերի, մանկական, նախադպրոցական և դպրոցական հիմնարկների հրապարակներում, առողջապահական կազմակերպությունների և հանգստյան տների տարածքներում աղմուկի մակարդակի չափումները կատարվում են շենքի սահմանափակող կառուցվածքից 2 մ հեռավորության, հողի մակերևույթից 1,2-1,5 մ բարձրության վրա` 3-ից ոչ պակաս չափման կետում:
15. Եթե բնակելի շենքերում (բնակարանում) և/կամ կառուցապատման տարածքում հնարավոր չէ որոշել տեղակայված որ կազմակերպությունն է հանդիսանում աղմուկի տարածման աղբյուր, ապա անհրաժեշտ է քարտեզագրել աղմուկի հնարավոր բոլոր աղբյուրները և չափել առանձին-առանձին՝ պարզելով յուրաքանչյուր աղբյուրի ներդրումը:»:
22) Հրամանի հավելված 1-ի 22-րդ կետում «երբ» բառից հետո հանել «աղմուկի» բառը:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանին:
Լ. Ալթունյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|