Գլխավոր տեղեկություն
Համար
N 278-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.09.01/25(594) Հոդ.306
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
15.08.2017
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.08.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 օգոստոսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 12417349

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

15 օգոստոսի 2017 թ.

N 278-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ մասը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել հարկային արտոնությունից օգտվելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ հայտարարության ձևը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Վ. Հարությունյան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի

օգոստոսի 15-ի N 278-Ն հրամանի

 

Ձև  

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Փաստաթղթի հերթական համարը`

____________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողը

 

2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

                 

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)

 

4. Հայտարարության ներկայացման ամսաթիվը

               

թ.

5. Հայտնում եմ, որ հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հետևյալ հարկային արտոնությունից (արտոնություններից) օգտվելու իրավունքից

1) հոդված

2) մաս

3) կետ

4) ենթակետ

       
       
       

6. Տեղյակ եմ, որ սույն հայտարարության ներկայացման դեպքում՝ հայտարարության 5-րդ կետում նշված հարկային արտոնությունից (արտոնություններից) օգտվելու իրավունքից հրաժարվելու դեպքում`
1) հայտարարության ներկայացման օրվան հաջորդող օրվանից սկսած ձևավորվող հարկման օբյեկտների մասով դադարում է գործել հարկային արտոնությունը.
2) հայտարարության ներկայացման օրվան հաջորդող օրվանից սկսած իրականացվող գործարքները, գործառնությունները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրառության իմաստով համարվում են հարկվող գործարքներ, գործառնություններ.
3) մինչև հայտարարության ներկայացման օրն ընդգրկող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ավարտը չեմ կարող հրաժարվել հարկային արտոնությունից չօգտվելու վերաբերյալ հայտարարությունից.
4) չօգտագործված հարկային արտոնությունը ենթակա չէ փոխանցման հաջորդ հաշվետու ժամանակաշրջաններ՝ ապագա հարկային պարտավորությունների նվազեցման նպատակով.
5) հարկային արտոնությունից չօգտվելը չի ազատում հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթները խախտելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառությունից:

Պաշտոնատար անձ

__________________________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը