Գլխավոր տեղեկություն
Համար
N 1287-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.12.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.12.01/32(601) Հոդ.393
Ընդունող մարմին
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Ընդունման ամսաթիվ
15.11.2017
Ստորագրող մարմին
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 նոյեմբերի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 11617444

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

15 նոյեմբերի 2017 թ.

ք. Երևան

N 1287-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի ԹԻՎ 316-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 1182-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.

 1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2017 թվականի մարտի 30-ի «2017 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» N 316-Ն հրամանի հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «7.4» կետով.

 

«

7.4

Յուրի Հովհաննիսյան

1 նամականիշ

IV եռամսյակ

70

40 000

»։

 

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2017 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2017 թվականի մարտի 30-ի թիվ 316-Ն հրամանում փոփոխություններ կատարելու և փոստային վճարման պետական նշանների նմուշները հաստատելու ու գործողության մեջ դնելու մասին» N 1182-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) հրամանի 2-րդ և 3-րդ կետերի 1-ին ենթակետերի «Մ.Թ. XIX ԴԱՐ. XIX CENTURY A.D. ARMENIAN CERAMICS OF KYUTAHIA. ՔՅՈՒԹԱՀԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԵՑԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «Մ.Թ. XIX ԴԱՐ. XIX CENTURY A.D. ARMENIAN CERAMICS OF KUTAHYA. ԿՈՒՏԻՆԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԵՑԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» բառերով.

2) հրամանի N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն N 1 հավելվածի:

3. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Աշխարհահռչակ հայեր. Յուրի Հովհաննիսյան թեմային նվիրված «ՅՈՒՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. YURI OGANESSIAN» նամականիշի, համաձայն N 2 հավելվածի:

4. Գործողության մեջ դնել` Աշխարհահռչակ հայեր. Յուրի Հովհաննիսյան թեմային նվիրված «ՅՈՒՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. YURI OGANESSIAN» նամականիշը, սահմանելով անվանագինը` 70 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:

 

Նախարար

Վ. Մարտիրոսյան

 

 

Հավելված 1
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի
2017 թ. նոյեմբերի 15-ի թիվ 1287-Ն հրամանի

 

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 1
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի
2017 թ. հոկտեմբերի 23-ի թիվ 1182-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_13807

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 2
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի
2017 թ. նոյեմբերի 15-ի թիվ 1287-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_13808

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան