ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 մայիսի 2017թ. |
N 1489-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետերը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների դեղատնային գործունեության (դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների պահանջներին՝
Հրամայում եմ`
1. Բավարարել դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.
1) «ԼԵՈ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) |
2) «ԱՄՈՒՌ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) |
3) «ԴԵՂԱԲԱԶԱ ԵՐԵՎԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) |
4) Արփինե Պապիկյան |
դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) |
5) Արշալույս Սարգսյան |
դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) |
6) Նելլի Հարությունյան |
դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) |
7) Արփինե Սերոբյան |
դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) |
8) «Արագածի առողջության կենտրոն» համայնքային |
բժշկական օգնություն և սպասարկում |
9) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի |
բժշկական օգնություն և սպասարկում |
10) «ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» Պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
11) «ԹԻՎ 22 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
12) ՀՀ ԱՆ «Մաշկաբանության և սեռավարակաբանության գիտաբժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
13) «ՑԻՏՈ-ԼԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
14) «ԱՎԱ ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
15) «ՀԻՍՏՈՋԵՆ» Պաթոլոգիայի գիտագործնական կենտրոն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
16) Հովհաննես Հովհաննիսյան |
բժշկական օգնություն և սպասարկում |
17) Կարեն Աբրահամյան |
բժշկական օգնություն և սպասարկում |
18) Սարգիս Ավետիքյան |
բժշկական օգնություն և սպասարկում |
2. Անհատ ձեռնարկատեր Արշալույս Սարգսյանին, անհատ ձեռնարկատեր Նելլի Հարությունյանին, անհատ ձեռնարկատեր Սարգիս Ավետիքյանին, «ԼԵՈ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, «ԱՄՈՒՌ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, «Արագածի առողջության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, «ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» Պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը, ՀՀ ԱՆ «Մաշկաբանության և սեռավարակաբանության գիտաբժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը, «ՑԻՏՈ-ԼԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, «ԱՎԱ ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և «ՀԻՍՏՈՋԵՆ» Պաթոլոգիայի գիտագործնական կենտրոն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում վերջինիս ներկայացրած հայտը համարել մերժված:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:
7. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Լ. Ալթունյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|