«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 նոյեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 11017441
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
1 նոյեմբերի 2017 թ. |
N 1251-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 257-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետով, 20-րդ հոդվածի 1-ին մասով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի մարտի 30-ի «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչները հաստատելու մասին» N 257-Ն հրամանով հաստատված հավելվածի`
1) 3-րդ կետի 5-րդ ենթակետում «հայրենասիրական,» բառից հետո լրացնել «իրավական,» բառը,
2) 5-րդ կետի 9-րդ ենթակետում «սոցիալական,» բառից հետո լրացնել «իրավական,» բառը,
3) 9-րդ կետի 3-րդ ենթակետում «սոցիալական» բառից հետո լրացնել «իրավական» բառը,
4) 10-րդ կետի 5-րդ ենթակետում «գեղարվեստագեղագիտական զարգացման,» բառերից հետո լրացնել «օրենքի գաղափարի և կարևորության» բառերը,
5) 12-րդ կետի 3-րդ ենթակետում «համամարդկային արժեքներին» բառերից հետո լրացնել «օրինականության գաղափարին» բառերը,
6) 20-րդ կետի 41-րդ ենթակետում «օրհներգ» բառից հետո լրացնել «ՀՀ Սահմանադրություն» բառերը,
7) IX գլխի 6-րդ` «Ավագ խմբի` հինգից մինչև վեց տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչ» բաժնի` «Հուզական, անձնային և սոցիալական զարգացում» ենթաբաժնի`
ա. «Փոխհարաբերություններ հասակակիցների հետ» մասը լրացնել նոր` 5.1 կետով` հետևյալ բովանդակությամբ`
«5.1 Ապագա սովորողի սոցիալական կարգավիճակին հարմարվելու համար ավագ նախադպրոցականն ունի ոչ միայն համակարգված տարրական գիտելիքներ և ճանաչողական կարողություններ, այլև բարոյակամային որակներ, հաղորդակցվելու ունակություններ և սոցիալական հմտություններ: |
1) Երեխան իրեն ապահով է զգում դպրոցական միջավայրում: 2) Ձեռք է բերում նոր ընկերներ, անկաշկանդ կարող է դիմել նրանց օգնությանը: 3) Վստահորեն հաղորդակցվում է ուսուցիչների դեր ստանձնած դաստիարակների և տարեկիցների հետ /դերային խաղեր/: 4) Կարողանում է արտահայտել իր մտքերը, ազատ դրսևորում է իր զգացմունքները տարեկիցների նկատմամբ, չի թաքցնում իր հուզական վիճակները:» |
բ. «Հուզական զարգացում» մասը լրացնել նոր` 14-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ`
«14. Գիտակցում է սոցիալական նոր` սովորողի դերակատարումը, մասնակցում է խաղերի, որոնք նպաստում են նրա ինչպես մտավոր և սոցիալական, այնպես էլ հուզակամային ոլորտի զարգացմանը: |
1) Երեխան զգում է, որ ինքը դպրոցական միջավայրում է և սովորում է ենթարկվել այդ կանոններին: 2) Նոր միջավայրում իրեն անվտանգ է զգում` ընկերների նկատմամբ դրսևորելով սեփական զգացմունքները` արձագանքելով նրանց զգացմունքներին, հանդուրժող է նրանց կարծիքների և արարքների հանդեպ:»: |
8) IX գլխի 6-րդ` «Ավագ խմբի` հինգից մինչև վեց տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչ» բաժնի` «Վերաբերմունք սովորելու նկատմամբ» ենթաբաժնի «Մասնակցություն և հետևողականություն» մասը լրացնել նոր` 3.1 կետով` հետևյալ բովանդակությամբ`
«3.1 Ծանոթանում է տարրական դպրոցում իրականացվող ուսումնական գործունեության ձևերին, կարողանում է ըմբռնել և վերարտադրել ուսումնական նյութը /նկար, տեքստ, կառուցողական աշխատանք, պատմվածք/, գնահատել ինչպես տարեկիցների, այնպես էլ իր կարողությունները, ունի ինքնագնահատման ձգտում: |
1) Թեմատիկ սյուժետադերային և կանոններով խաղերի ընթացքում երեխան աստիճանաբար սովորում է ուշադիր լսել, մտապահել անհրաժեշտ նյութը և վերարտադրել այն: 2) Ակտիվ է պարապմունքների ընթացքում, կարողանում է ուշադիր հետևել դաստիարակին, սովորում է իրեն հուզող հարցերը ճիշտ ձևակերպել, հարցեր տալ չընկալված նյութի վերաբերյալ, պատասխանել իրեն տրված հարցերին: 3) Կարողանում է գնահատել ոչ միայն իր գործողությունները, այլև ընկերոջ աշխատանքը, մասնակցում է համատեղ քննարկումներին: 4) Անհրաժեշտության դեպքում իր օգնությունն է առաջարկում ընկերներին:»: |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Լ. Մկրտչյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|