«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 օգոստոսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 12417346
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
15 օգոստոսի 2017 թ. |
N 275-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐՏՈՆԱԳՐԻ ՁԵՎԸ, ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 275-րդ հոդվածի 4-րդ և 9-րդ մասերը`
Հրամայում եմ`
1. Հաստատել`
1) արտոնագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի,
2) արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարության ձևը և դրա լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: Սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված ձևով արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացվում և N 1 հավելվածով սահմանված ձևին համապատասխան արտոնագիր տրամադրվում է 2018 թվականի հունվարի 1-ից սկսած արտոնագրային հարկի հաշվետու ժամանակաշրջանների համար:
|
Վ. Հարությունյան |
Հավելված N 1 |
Ձև
Ա Ր Տ Ո Ն Ա Գ Ի Ր N _____________ _____ ________________ 20___թ.
1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
||||||||
2. Հարկ վճարողը |
||||||||
3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը) |
||||||||
4. Արտոնագրային հարկի հաշվետու ժամանակաշրջանը |
Գործունեության տեսակը |
Գործունեության իրականացման վայրը |
Ելակետային տվյալի մեծությունը |
Գործունեության իրականացման ժամանակահատվածի | |
սկիզբը |
ավարտը | |||
Թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենաների պետհամարանիշները | ||||||||
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 277-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում անհատ ձեռնարկատերերի գրանցման (հաշվառման) վայրում (հասցեում) գրանցված (հաշվառված) այլ ֆիզիկական անձանց տվյալները, որոնց համար կատարվել է արտոնագրային հարկի վճարում. | ||||||||
Որպես վարորդ հաշվառված ֆիզիկական անձի անունը, ազգանունը |
Գրանցման (հաշվառման) վայրը (հասցեն) | |||||||
Ավտոբուսով կամ միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում` | ||||||||
N |
մակնիշը |
հաշվառման համարանիշը |
նստատեղերի քանակը | |||||
Հարկային մարմին |
________________________________________________________ ստորագրությունը, անունը, ազգանունը |
Հավելված N 2 |
Ձև
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
Փաստաթղթի հերթական համարը (լրացվում է հարկային մարմնի կողմից) | |||||||
1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
||||||||
2. Հարկ վճարողը |
||||||||
3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը) |
||||||||
4. Արտոնագրային հարկի հաշվետու ժամանակաշրջանը |
5. Գործունեության տեսակը |
6. Գործունեության իրականացման վայրը |
7. Ելակետային տվյալի մեծությունը |
8. Արտոնագրային հարկի հաշվարկման |
9. Գործունեության իրականացման ժամանակահատվածի |
10. Արտոնագրային հարկը, դրամ | ||
1) գործակիցը |
2) լրացուցիչ գործակիցը |
1) սկիզբը |
2) ավարտը | ||||
11. Թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում` | ||||||||||
1) թեթև մարդատար ավտոմեքենաների պետհամարանիշները | ||||||||||
2) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 277-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում անհատ ձեռնարկատերերի գրանցման (հաշվառման) վայրում (հասցեում) գրանցված (հաշվառված) այլ ֆիզիկական անձանց տվյալները, որոնց համար պետք է կատարվի արտոնագրային հարկի վճարում. | ||||||||||
Որպես վարորդ հաշվառված ֆիզիկական անձի անունը, ազգանունը |
Գրանցման (հաշվառման) վայրը (հասցեն) | |||||||||
12. Ավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում` | ||||||||||
N |
Ավտոբուսի մակնիշը |
Ավտոբուսի հաշվառման համարանիշը |
Ավտոբուսի նստատեղերի քանակը | |||||||
13. Միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում` | ||||||||||
N |
Միկրոավտոբուսի մակնիշը |
Միկրոավտոբուսի հաշվառման համարանիշը |
Միկրոավտոբուսի նստատեղերի քանակը | |||||||
Պաշտոնատար անձ |
________________________________________________________ ստորագրությունը, անունը, ազգանունը |
ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ
1. Արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարության ձևը (այսուհետ` Հայտարարություն) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` հարկային օրենսգիրք) 275-րդ հոդվածին համապատասխան: Հայտարարությունը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով:
2. Հայտարարության 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը:
3. Հայտարարության 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի լրիվ անվանումը, իսկ անհատ ձեռնարկատեր համարվող հարկ վճարողի դեպքում ֆիզիկական անձի անունը, ազգանունը:
4. Հայտարարության 3-րդ կետում լրացվում է կազմակերպության գտնվելու վայրը` հարկային օրենսգրքի 23-րդ հոդվածին համապատասխան, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում ֆիզիկական անձի բնակության վայրը` հարկային օրենսգրքի 26-րդ հոդվածին համապատասխան:
5. Հայտարարության 4-րդ կետում լրացվում է արտոնագրային հարկի հաշվետու ժամանակաշրջանը` մեկ հաշվետու ամիսը կամ հարկային տարվա մեջ ներառված մեկ և ավելի հաջորդական ամիսները ներառող ժամանակահատվածը:
6. Հայտարարության 5-րդ կետում լրացվում է հարկային օրենսգրքի 276-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործունեության տեսակը կամ տեսակները:
7. Հայտարարության 6-րդ կետում լրացվում է գործունեության իրականացման վայրը: Ընդ որում, մեկից ավելի վայրում գործունեություն իրականացնելու դեպքում, այդ կետում առանձին տողերով լրացվում է գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրը առանձին-առանձին: Գործունեության իրականացման վայրը լրացվում է ամբողջությամբ, օրինակ, քաղաքը, փողոցի անվանումը, շենքի համարը կամ մարզը, գյուղը և այլն: Թեթև մարդատար մեքենայով, ավտոբուսով կամ միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում հայտարարության 6-րդ կետում լրացվում է համապատասխան բնակավայրի անվանումը: Ընդ որում, միևնույն հաշվետու ժամանակաշրջանում տարբեր բնակավայրերում կամ տարբեր բնակավայրերի միջև նույն թեթև մարդատար մեքենայով, ավտոբուսով կամ միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում որպես գործունեության իրականացման վայր լրացվում է այն բնակավայրը, որը հարկային օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պետք է հիմք ընդունվի արտոնագրային հարկի ամսական դրույքաչափի կիրառման համար:
8. Հայտարարության 7-րդ կետում լրացվում է տվյալ գործունեության տեսակի համար սահմանված ելակետային տվյալի մեծությունը:
9. Հայտարարության 8-րդ կետի 1-ին ենթակետում լրացվում է տվյալ գործունեության տեսակի համար հարկային օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործակիցը, իսկ 8-րդ կետի 2-րդ ենթակետում` հարկային օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լրացուցիչ գործակիցը (գործակիցները):
10. Հայտարարության 9-րդ կետի 1-ին ենթակետում լրացվում է գործունեության իրականացման ժամանակահատվածի սկիզբը` ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, իսկ նույն կետի 2-րդ ենթակետում գործունեության իրականացման ժամանակահատվածի ավարտը` ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:
11. Հայտարարության 10-րդ կետում լրացվում է արտոնագրային հարկի չափը` դրամներով (լումաները անտեսվում են)` հաշվարկված հարկային օրենսգրքի 282-րդ հոդվածին համապատասխան: Ընդ որում, արտոնագրային հարկի չափը լրացվում է գործունեության իրականացման յուրաքանչյուր տեսակի և գործունեության իրականացման յուրաքանչյուր ժամանակահատվածի համար առանձին-առանձին:
12. Հայտարարության 11-րդ կետի 1-ին ենթակետում լրացվում է թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենաների հաշվառման համարանիշները: Հայտարարության 11-րդ կետի 2-րդ ենթակետում լրացվում է հարկային օրենսգրքի 277-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում անհատ ձեռնարկատերերի գրանցման (հաշվառման) վայրում (հասցեում) գրանցված (հաշվառված) այլ ֆիզիկական անձանց տվյալները, որոնց համար պետք է կատարվի արտոնագրային հարկի վճարում:
13. Հայտարարության 12-րդ կետում լրացվում է ավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում յուրաքանչյուր ավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը, նստատեղերի քանակը: Ընդ որում, հարկային օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան ավտոբուսներով օրենքով սահմանված կարգով ուղևորների կանոնավոր փոխադրումներ (բացառությամբ` Երևան քաղաքում և Երևան քաղաքի հետ կապված երթուղիներով ուղևորափոխադրումների) իրականացնելիս անսարք ավտոբուսի փոխարինման դեպքում հարկ վճարողը ներկայացնում է արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարության փոփոխություն` լրացնելով միայն փոխարինող ավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը, նստատեղերի քանակը:
14. Հայտարարության 13-րդ կետում լրացվում է միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում յուրաքանչյուր միկրոավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը, նստատեղերի քանակը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.11.2019, N 742-Ն | 01.01.2020, N 275-Ն | |
23.04.2018, N 281-Ն | 12.05.2018, N 275-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|