Գլխավոր տեղեկություն
Համար
N 275-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2018-12.05.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.09.01/25(594) Հոդ.303
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
15.08.2017
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.08.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2020

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 օգոստոսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 12417346

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

15 օգոստոսի 2017 թ.

N 275-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՐՏՈՆԱԳՐԻ ՁԵՎԸ, ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 275-րդ հոդվածի 4-րդ և 9-րդ մասերը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել`

1) արտոնագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի,

2) արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարության ձևը և դրա լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: Սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված ձևով արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացվում և N 1 հավելվածով սահմանված ձևին համապատասխան արտոնագիր տրամադրվում է 2018 թվականի հունվարի 1-ից սկսած արտոնագրային հարկի հաշվետու ժամանակաշրջանների համար:

 

 

Վ. Հարությունյան

 

Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն
առընթեր պետական
եկամուտների կոմիտեի նախագահի
2017 թվականի օգոստոսի 15-ի
N 275-Ն հրամանի

 

Ձև

 

Ա Ր Տ Ո Ն Ա Գ Ի Ր  N _____________   _____ ________________ 20___թ.

 

1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

                       

2. Հարկ վճարողը

 

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)

 

4. Արտոնագրային հարկի հաշվետու ժամանակաշրջանը

 

Գործունեության տեսակը

Գործունեության իրականացման վայրը

Ելակետային տվյալի մեծությունը

Գործունեության իրականացման ժամանակահատվածի

սկիզբը
(ամիս)

ավարտը
(ամիս)

         

Թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենաների պետհամարանիշները

         
         

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 277-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում անհատ ձեռնարկատերերի գրանցման (հաշվառման) վայրում (հասցեում) գրանցված (հաշվառված) այլ ֆիզիկական անձանց տվյալները, որոնց համար կատարվել է արտոնագրային հարկի վճարում.

Որպես վարորդ հաշվառված ֆիզիկական անձի անունը, ազգանունը

Գրանցման (հաշվառման) վայրը (հասցեն)

   
   

Ավտոբուսով կամ միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում`

N

   մակնիշը   

       հաշվառման համարանիշը    

   նստատեղերի քանակը    

       
       

Հարկային մարմին

________________________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

 

Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն
առընթեր պետական
եկամուտների կոմիտեի նախագահի
2017 թվականի օգոստոսի 15-ի
N 275-Ն հրամանի

 

Ձև

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐԵԼՈՒ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Փաստաթղթի հերթական համարը
__________________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

2. Հարկ վճարողը

 

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)

 

4. Արտոնագրային հարկի հաշվետու ժամանակաշրջանը

 

5. Գործունեության տեսակը

6. Գործունեության իրականացման վայրը

7. Ելակետային տվյալի մեծությունը

8. Արտոնագրային հարկի հաշվարկման

9. Գործունեության իրականացման ժամանակահատվածի

10. Արտոնագրային հարկը, դրամ

1) գործակիցը

2) լրացուցիչ գործակիցը

1) սկիզբը

2) ավարտը

               

11. Թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում`

1) թեթև մարդատար ավտոմեքենաների պետհամարանիշները

         
         

2) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 277-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում անհատ ձեռնարկատերերի գրանցման (հաշվառման) վայրում (հասցեում) գրանցված (հաշվառված) այլ ֆիզիկական անձանց տվյալները, որոնց համար պետք է կատարվի արտոնագրային հարկի վճարում.

Որպես վարորդ հաշվառված ֆիզիկական անձի անունը, ազգանունը

Գրանցման (հաշվառման) վայրը (հասցեն)

   
   

12. Ավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում`

N

Ավտոբուսի մակնիշը

Ավտոբուսի հաշվառման համարանիշը

Ավտոբուսի նստատեղերի քանակը

       
       

13. Միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում`

N

Միկրոավտոբուսի մակնիշը

Միկրոավտոբուսի հաշվառման համարանիշը

Միկրոավտոբուսի նստատեղերի քանակը

       
       

Պաշտոնատար անձ

________________________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

 

ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ

 

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ

 

1. Արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարության ձևը (այսուհետ` Հայտարարություն) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` հարկային օրենսգիրք) 275-րդ հոդվածին համապատասխան: Հայտարարությունը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով:

2. Հայտարարության 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը:

3. Հայտարարության 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի լրիվ անվանումը, իսկ անհատ ձեռնարկատեր համարվող հարկ վճարողի դեպքում ֆիզիկական անձի անունը, ազգանունը:

4. Հայտարարության 3-րդ կետում լրացվում է կազմակերպության գտնվելու վայրը` հարկային օրենսգրքի 23-րդ հոդվածին համապատասխան, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում ֆիզիկական անձի բնակության վայրը` հարկային օրենսգրքի 26-րդ հոդվածին համապատասխան:

5. Հայտարարության 4-րդ կետում լրացվում է արտոնագրային հարկի հաշվետու ժամանակաշրջանը` մեկ հաշվետու ամիսը կամ հարկային տարվա մեջ ներառված մեկ և ավելի հաջորդական ամիսները ներառող ժամանակահատվածը:

6. Հայտարարության 5-րդ կետում լրացվում է հարկային օրենսգրքի 276-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործունեության տեսակը կամ տեսակները:

7. Հայտարարության 6-րդ կետում լրացվում է գործունեության իրականացման վայրը: Ընդ որում, մեկից ավելի վայրում գործունեություն իրականացնելու դեպքում, այդ կետում առանձին տողերով լրացվում է գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրը առանձին-առանձին: Գործունեության իրականացման վայրը լրացվում է ամբողջությամբ, օրինակ, քաղաքը, փողոցի անվանումը, շենքի համարը կամ մարզը, գյուղը և այլն: Թեթև մարդատար մեքենայով, ավտոբուսով կամ միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում հայտարարության 6-րդ կետում լրացվում է համապատասխան բնակավայրի անվանումը: Ընդ որում, միևնույն հաշվետու ժամանակաշրջանում տարբեր բնակավայրերում կամ տարբեր բնակավայրերի միջև նույն թեթև մարդատար մեքենայով, ավտոբուսով կամ միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում որպես գործունեության իրականացման վայր լրացվում է այն բնակավայրը, որը հարկային օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պետք է հիմք ընդունվի արտոնագրային հարկի ամսական դրույքաչափի կիրառման համար:

8. Հայտարարության 7-րդ կետում լրացվում է տվյալ գործունեության տեսակի համար սահմանված ելակետային տվյալի մեծությունը:

9. Հայտարարության 8-րդ կետի 1-ին ենթակետում լրացվում է տվյալ գործունեության տեսակի համար հարկային օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործակիցը, իսկ 8-րդ կետի 2-րդ ենթակետում` հարկային օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լրացուցիչ գործակիցը (գործակիցները):

10. Հայտարարության 9-րդ կետի 1-ին ենթակետում լրացվում է գործունեության իրականացման ժամանակահատվածի սկիզբը` ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, իսկ նույն կետի 2-րդ ենթակետում գործունեության իրականացման ժամանակահատվածի ավարտը` ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

11. Հայտարարության 10-րդ կետում լրացվում է արտոնագրային հարկի չափը` դրամներով (լումաները անտեսվում են)` հաշվարկված հարկային օրենսգրքի 282-րդ հոդվածին համապատասխան: Ընդ որում, արտոնագրային հարկի չափը լրացվում է գործունեության իրականացման յուրաքանչյուր տեսակի և գործունեության իրականացման յուրաքանչյուր ժամանակահատվածի համար առանձին-առանձին:

12. Հայտարարության 11-րդ կետի 1-ին ենթակետում լրացվում է թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենաների հաշվառման համարանիշները: Հայտարարության 11-րդ կետի 2-րդ ենթակետում լրացվում է հարկային օրենսգրքի 277-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում անհատ ձեռնարկատերերի գրանցման (հաշվառման) վայրում (հասցեում) գրանցված (հաշվառված) այլ ֆիզիկական անձանց տվյալները, որոնց համար պետք է կատարվի արտոնագրային հարկի վճարում:

13. Հայտարարության 12-րդ կետում լրացվում է ավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում յուրաքանչյուր ավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը, նստատեղերի քանակը: Ընդ որում, հարկային օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան ավտոբուսներով օրենքով սահմանված կարգով ուղևորների կանոնավոր փոխադրումներ (բացառությամբ` Երևան քաղաքում և Երևան քաղաքի հետ կապված երթուղիներով ուղևորափոխադրումների) իրականացնելիս անսարք ավտոբուսի փոխարինման դեպքում հարկ վճարողը ներկայացնում է արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարության փոփոխություն` լրացնելով միայն փոխարինող ավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը, նստատեղերի քանակը:

14. Հայտարարության 13-րդ կետում լրացվում է միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում յուրաքանչյուր միկրոավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը, նստատեղերի քանակը: