Basic information
Number
N 992-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (09.09.2008-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
04.09.2008
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
08.09.2008
Effective date
09.09.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 սեպտեմբերի 2008 թվականի N 992-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Թեղուտի գյուղական համայնքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Հաղարծին վանքի ինժեներական հաղորդակցուղիների վերականգնման շրջանակներում` երկու կիլոմետր ջրագծի վերատեղադրման համար պահանջվող պոլիէթիլենային խողովակներ տրամադրելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամին պետական աջակցություն ցուցաբերելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը 2008 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 12000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը սահմանված կարգով տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել նշված աշխատանքների գծով` սահմանված կարգով ներկայացվող փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. սեպտեմբերի 8
Երևան