Գլխավոր տեղեկություն
Համար
N 239-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2017-04.06.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.08.15/24(593) Հոդ.282
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
26.07.2017
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 օգոստոսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 12417319

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

26 հուլիսի 2017 թ.

ք. Երևան

N 239-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԶՆՆՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀՐԱՄԱՆԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 130-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 224-Ն որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 1-ին ենթակետը`

 

Հրամայում եմ՝

 

1. Սահմանել տարածքների և շինությունների մաքսային զննման անցկացման հրամանի ձևը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Վ. Հարությունյան

 

Հավելված
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի
2017 թվականի հուլիսի 26-ի N 239-Ն հրամանի

 

Ձև

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

 

Հրաման

Տարածքների և շինությունների մաքսային զննման անցկացման

 

 «____»________ 20__ թ.

 N _________

 

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 119-րդ հոդվածի և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 130-րդ հոդվածի համաձայն՝ հրամայում եմ.

 

1. _____________________________________________________________________________________

(տարածքների և շինությունների մաքսային զննման անցկացման իրավասություն ունեցող ստորաբաժանման անվանումը)

_______________________________________________________________________________________

(զննում անցկացնողի պաշտոնը, անունը, ազգանունը, ծառայողական վկայականի համարը)

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

 

իրականացնել հետևյալ տարածքների և շինությունների մաքսային զննում՝

_________________________________________________________________________________________

(տարածքների և շինությունների հասցեները)

___________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________

 

 Մաքսային զննման անցկացման սկիզբը սահմանել՝

 «____»________ 20__ թ.

 

2. Տարածքներ և շինություններ մուտք գործելու մերժման դեպքում՝ մուտք գործել նշված շինություններ և տարածքներ 2 (երկու) ընթերակաների ներկայությամբ՝ ճնշելով դիմադրությունը և բացելով փակ շինությունները և տարածքները:

 

Վերադաս մաքսային մարմնի ղեկավար

(վերադաս մաքսային մարմնի ղեկավարի

կողմից լիազորված անձ)

 _______________________
(ստորագրություն)

 

Սույն հրամանի հետ ծանոթացա՝

____________________________

(զննում իրականացնողի պաշտոն)

«____»________ 20__ թ.

 _____________
(ստորագրություն)

  _______________________
(անուն, ազգանուն)