Գլխավոր տեղեկություն
Համար
N 345-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2017-25.11.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.08.01/23(592) Հոդ.253
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
11.07.2017
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 հուլիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 11817287

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

11 հուլիսի 2017 թ.

N 345-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՋԱՑՆՈՂ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 181-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված Հավելված N 1-ի 105-րդ կետը`

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել`

1) պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործարքների հաշվառման նպատակով լիազոր մարմին ներկայացվող հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի.

2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված հաշվետվության հիման վրա գործարքների հաշվառման կարգը` համաձայն հավելված N 2-ի:

2. Սահմանել, որ պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործընթացների արդյունքում կնքված բոլոր պայմանագրերը հանդիսանում են սույն հրամանի N 1 հավելվածով հաստատված հաշվետվության անբաժանելի մասը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թ. ապրիլի 1-ի «Պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործարքների հաշվառման նպատակով լիազոր մարմին ներկայացվող հաշվետվության ձևը, հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2013 թվականի հունիսի 3-ի N 451-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 181-Ն հրամանը:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար

Վ. Արամյան

 

Հավելված N 1
ՀՀ ֆինանսների նախարարի
2017 թ. հուլիսի 11-ի
N 345-Ն հրամանի

 

«Հաստատում եմ» 1)

___________________________________________

(պատվիրատուի ղեկավարի անունը, ազգանունը)

___________________________________________

(ստորագրությունը)

 

«___»____________________ 20__ թ.

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՋԱՑՆՈՂ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

 

1. Պատվիրատուի անվանումը ____________________________________________________________

2. Պայմանագրի (կցվում է) կնքման ամսաթիվը ____________________________________________

3. Պայմանագրի համարը (ծածկագիրը) ___________________________________________________

4. Գնման առարկայի անվանումը __________________________________________________________

5. Պայմանագրի գումարը ________________________________________________________________

6. Պայմանագրի ընդհանուր գումարը ______________________________________________________

7. Պայմանագրով կանխավճար նախատեսված լինելու դեպքում կանխավճարի չափը __________

8. Պայմանագրի ֆինանսավորման աղբյուրը` ______________________________________________

8.1 Պայմանագիրը պետական բյուջեից ֆինանսավորվելու դեպքում`

Բաժին _________ Խումբ _________ Դաս _________ Ծրագիր _________

9. Պատվիրատուին սպասարկող գանձապետարանի ստորաբաժանման կոդը ________________

10. Գնման ձևը (ընթացակարգ) ___________________________________________________________

11. Մեկ անձի կիրառման հիմքը ___________________________________________________________

12. Գնման ընթացակարգի ընտրության հիմնավորումը _____________________________________

13. Պայմանագրի կատարման վերջնաժամկետը ___________________________________________

14. Պայմանագիր կնքած անձի`

14.1 անվանումը ________________________________________________________________________

14.2 հարկ վճարողի հաշվառման համարը _________________________________________________

14.3 բանկային հաշիվը __________________________________________________________________

Ընդ որում հավելված N 1-ով սահմանված` հաշվետվության ձևը լրացվում է հետևյալ կերպ`

1) գնման գործընթացի մասին հաշվետվությունը (այսուհետ` հաշվետվություն) հաստատվում է պատվիրատուի ղեկավարի կողմից, եթե այն կազմվում և ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացվում թղթային եղանակով: Հաշվետվությունը էլեկտրոնային եղանակով ներկայացվելու (գանձապետական ԿԼԻԵՆՏ-ԹՐԵԺԵՐԻ (CLIENT - TREASURY) էլեկտրոնային համակարգ մուտքագրվելու) դեպքում այն չի հաստատվում պատվիրատուի ղեկավարի կողմից և դրա կազմման ու ներկայացման պահանջները սահմանվում են էլեկտրոնային եղանակով ներկայացվելու կանոններով:

2) Հաշվետվությունը էլեկտրոնային եղանակով ներկայացվելու դեպքում հաշվետվության 1-ին կետում լրացվում է միայն Պատվիրատուի կոդը, ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման:

3) Հաշվետվության 5-րդ և 6-րդ կետերում պայմանագրի գումարները, իսկ 7-րդ կետում կանխավճարի չափը լրացվում են միայն թվերով: Ընդ որում, եթե պայմանագիրը կնքվել է ընդհանուր արժեքով, սակայն տվյալ տարում նախատեսված են ավելի քիչ միջոցներ, քան պայմանագրի գինն է, ապա հաշվետվության 5-րդ կետում լրացվում է տվյալ տարում նախատեսված միջոցների հաշվին կնքված պայմանագրի գումարը, իսկ 6-րդ կետում` պայմանագրի ընդհանուր գումարը:

4) 11-րդ կետում լրացվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան կետը, որի հիմքով գնումը կատարվել է մեկ անձից գնման ձևով։

5) 12-րդ կետը լրացվում է 11-րդ կետի լրացման դեպքում` նշելով գնման ընթացակարգի ընտրության հիմնավորումը, առկայության դեպքում նաև այն իրավական ակտը, որի հիման վրա տվյալ գնումը կատարվել է մեկ անձից գնման ձևով։

6) 13-րդ կետում լրացվում են ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և աշխատանքների կատարման` պայմանագրով նախատեսված վերջնաժամկետները։

7) 14.2 կետը չի լրացվում, եթե պայմանագրի կողմ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարողի հաշվարկային հաշիվ չունեցող անձը, իսկ ֆիզիկական անձի հետ պայմանագիր կնքելու դեպքում լրացվում է վերջինիս անձնագրի համարը և սերիան:

8) Սույն հաշվետվությունը կազմելիս վերջինիս լրացմանը վերաբերվող կետերը օրինակելի ձևից հանվում են:

 

Հավելված N 2
ՀՀ ֆինանսների նախարարի
2017 թ. հուլիսի 11-ի
N 345-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են լիազոր մարմին ներկայացվող հաշվետվության հիման վրա գործարքների հաշվառման հետ կապված հարաբերությունները:

 

II. ԳՆՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

2. Պետական բյուջեի միջոցների հաշվին պարտավորություններ առաջացնող գնման գործարքը հաշվառելու նպատակով պատվիրատուի ղեկավարը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում, գործարքի հաշվառման էլեկտրոնային համակարգի (այսուհետ` համակարգ) միջոցով լիազորված մարմին է ներկայացնում գնման գործընթացի մասին հաշվետվությունը և կնքված պայմանագրի (գործարքի) պատճենը: Պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում սույն կետով նախատեսված փաստաթղթերը լիազորված մարմին ներկայացվում են գրավոր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական գաղտնիք պարունակող փաստաթղթաշրջանառության համար սահմանված կարգով:

3. Պետական բյուջեից դրամաշնորհի, այդ թվում` սուբվենցիայի ձևով հատկացվող միջոցների հաշվին գնման գործարքների հաշվառման նպատակով պատվիրատուի ղեկավարը գնման գործընթացի մասին հաշվետվությունը և կնքված պայմանագրի (գործարքի) պատճենը օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում լիազորված մարմին է ներկայացնում գրավոր եղանակով:

4. Լիազորված մարմնի կողմից սույն կարգի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերը գնահատվում, հաշվառման վերցվում կամ մերժվում են դրանք ստանալուն հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում` հիմք ընդունելով սույն կարգի 5-րդ կետով սահմանված գնահատման չափորոշիչները:

5. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերի գնահատման չափորոշիչներն են`

1) պայմանագիրը (գործարքը) կնքելու նպատակով կիրառված գնման ձևի և հրավերում առկա տվյալների համապատասխանությունը գնումների պլանին.

2) գնման ընթացակարգի կազմակերպման և անցկացման շրջանակում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված տեղեկությունների` տեղեկագրում, ինչպես նաև էլեկտրոնային գնումների համակարգում հրապարակված լինելու առկայությունը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 33-րդ կետով սահմանված պայմանների առկայությունը հրավերում և կնքված պայմանագրում (գործարքում):

6. Պայմանագիրը (գործարքը) հաշվառման չվերցնելու դեպքում լիազորված մարմինը գրավոր դիմում է պատվիրատուին՝ արձանագրված անհամապատասխանությունների վերաբերյալ պարզաբանում ստանալու կամ արձանագրված թերությունները վերացնելու համար: Պատվիրատուն պահանջվող պարզաբանումը տրամադրում է գրավոր՝ լիազորված մարմնի գրությունը ստանալու օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

7. Լիազորված մարմինը սույն կարգի 6-րդ կետում նշված գրությունը ստանալուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է պատվիրատուի ներկայացրած պարզաբանումը և կարող է ընդունել այն, եթե`

1) պատվիրատուն գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիման վրա հիմնավորում է անհամապատասխանության արձանագրման անճշտությունը.

2) անհամապատասխանությունը վերաբերում է պայմանագրի կազմման կարգին և պատվիրատուն ներկայացվող պարզաբանմամբ շտկում է այն.

3) պատվիրատուն համաձայնում է անհամապատասխանությանը և հավաստում, որ տեղ գտած անհամապատասխանությունը չի հանգեցրել գնման ընթացակարգի կամ դրա արդյունքների փոփոխմանը, ինչպես նաև գնման գործընթացի մասնակիցների շահերի ոտնահարմանը:

8. Պատվիրատուի ներկայացված պարզաբանումը չընդունելու դեպքում սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում լիազորված մարմինը դրա մասին գրավոր տեղեկացնում է պատվիրատուին, որը կարող է պայմանագրի (գործարքի)՝ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների նկատմամբ արձանագրված անհամապատասխանության մասին հարցը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը, որի ընդունած որոշումը լիազորված մարմնի համար վերջնական է:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.10.2018, N 549-Ն 25.11.2018, N 345-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան