«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 հունվարի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 11618001
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
22 դեկտեմբերի 2017 թ. ք. Երևան |
N 1512-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 1258-Ն որոշումը.
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում /այսուհետ` աղյուսակ/ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Աղյուսակի 3-րդ բաժնի 6-րդ կետի 3-րդ ենթակետի «1965-2000ՄՀց» բառերը փոխարինել «1980-2000ՄՀց» բառերով, իսկ «24,25-24,65ԳՀց» բառերը հանել:
2. Ուժը կորցրած ճանաչել աղյուսակի 3-րդ բաժնի 7-րդ կետի 119-րդ և 120-րդ ենթակետերը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար Վ. Մարտիրոսյան