Գլխավոր տեղեկություն
Համար
N 1460-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.01.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.12.29/34(603).1 Հոդ.417.4
Ընդունող մարմին
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Ընդունման ամսաթիվ
15.12.2017
Ստորագրող մարմին
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.01.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 դեկտեմբերի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 11617486

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

15 դեկտեմբերի 2017 թ.

ք. Երևան

N 1460-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի ԹԻՎ 316-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.

 

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2017 թվականի մարտի 30-ի «2017 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» N 316-Ն հրամանի հավելվածի 1.2-րդ կետի 4-րդ սյունակի «II եռամսյակ» բառերը փոխարինել «IV եռամսյակ» բառերով և 3.2-րդ, 3.3-րդ, 9.4-րդ, 11.1-րդ կետերի 4-րդ սյունակի «III եռամսյակ» բառերը փոխարինել «IV եռամսյակ» բառերով:

 

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Տոներ և հիշատակի օրեր. Շուշիի ազատագրման 25-ամյակը թեմային նվիրված «ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ. LIBERATION OF SHUSHI» 1 նամականիշի, համաձայն N 1 հավելվածի:

2) Սպորտ. Ֆուտբոլի միջկոնտինենտալ գավաթ. Գավաթակիրներ թեմային նվիրված «ՖՈՒՏԲՈԼԻ ՄԻՋԿՈՆՏԻՆԵՆՏԱԼ ԳԱՎԱԹԻ ՀԱՂԹՈՂ. ՄԻԼԱՆ 1969, 1989, 1990. INTERCONTINENTAL FOOTBALL CUP WINNER. AC MILAN. ՖՈՒՏԲՈԼԻ ՄԻՋԿՈՆՏԻՆԵՆՏԱԼ ԳԱՎԱԹԱԿԻՐՆԵՐ. INTERCONTINENTAL FOOTBALL CUP WINNERS. ASSOCIAZIONE CALCIO MILAN. AC MILAN» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 2 հավելվածի:

3) Սպորտ. Ֆուտբոլի աշխարհի առաջնություն. Գավաթակիրներ թեմային նվիրված «ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԳԱՎԱԹԱԿԻՐ. ԲՐԱԶԻԼԻԱ. FIFA WORLD CUP WINNER. BRAZIL. ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԳԱՎԱԹԱԿԻՐ. ԲՐԱԶԻԼԻԱ. FIFA WORLD CUP WINNERS. 1958, 1962, 1970, 1994, 2002» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 3 հավելվածի:

4) Կրոն և մշակույթ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկ. Լավաշ թեմային նվիրված «ԼԱՎԱՇ. Ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը մշակութային դրսևորումները Հայաստանում. LAVASH. The preparation, meaning and appearance of traditional bread as an expression of culture in Armenia» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 4 հավելվածի:

5) Կրոն և մշակույթ. Հնագիտական գտածոներ. Վիշապաքարեր թեմային նվիրված «Վիշապաքար, «Սախուրակ», Գեղամա լեռներ, մ.թ.ա. XXII-XVI դդ. Dragon-stone, “Sakhurak”, Geghama mountains, XXII-XVI cc. B.C.. Վիշապաքար, «Սախուրակ», Գեղամա լեռներ, մ.թ.ա. XXII-XVI դդ. Dragon-stone, “Sakhurak”, Geghama mountains, XXII-XVI cc. B.C.» 2 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 5 հավելվածի:

6) Կրոն և մշակույթ. Սուրբ Գրիգոր Նարեկացու ծննդյան 1070-ամյակը թեմային նվիրված «Սուրբ Գրիգոր Նարեկացի. St. Grigor Narekatsi. Սուրբ Գրիգոր Նարեկացի. St. Grigor Narekatsi. Նարեկավանք, Արևմտյան Հայաստան, X դար. Narekavank, Western Armenia, X c.» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 6 հավելվածի:

7) Կրոն և մշակույթ. Տ. Տ. Գևորգ Ե Սուրենյանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 170-ամյակը թեմային նվիրված «Տ. Տ. ԳԵՎՈՐԳ Ե. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ. H. H. KEVORK V CATHOLICOS OF ALL ARMENIANS» 1 նամականիշի, համաձայն N 7 հավելվածի:

8) Ֆլորա և ֆաունա. Հին աշխարհի ֆլորա և ֆաունա թեմային նվիրված «ՊՏԵՐՈԶԱՎՐ. PTEROSAUR» և «ՏԻՐԱՆՈԶԱՎՐ. TYRANNOSAURUS» 2 նամականիշի, համաձայն N 8 և N 9 հավելվածների:

9) Տոներ և հիշատակի օրեր. Ամանոր և Սուրբ Ծնունդ թեմային նվիրված 1 նամականիշի, համաձայն N 10 հավելվածի:

 

3. Գործողության մեջ դնել`

1) Տոներ և հիշատակի օրեր. Շուշիի ազատագրման 25-ամյակը թեմային նվիրված «ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ. LIBERATION OF SHUSHI» 1 նամականիշը, սահմանելով անվանագինը` 230 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:

2) Սպորտ. Ֆուտբոլի միջկոնտինենտալ գավաթ. Գավաթակիրներ թեմային նվիրված «ՖՈՒՏԲՈԼԻ ՄԻՋԿՈՆՏԻՆԵՆՏԱԼ ԳԱՎԱԹԻ ՀԱՂԹՈՂ. ՄԻԼԱՆ 1969, 1989, 1990. INTERCONTINENTAL FOOTBALL CUP WINNER. AC MILAN. ՖՈՒՏԲՈԼԻ ՄԻՋԿՈՆՏԻՆԵՆՏԱԼ ԳԱՎԱԹԱԿԻՐՆԵՐ. INTERCONTINENTAL FOOTBALL CUP WINNERS. ASSOCIAZIONE CALCIO MILAN. AC MILAN» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 500 դրամ, տպաքանակը` 20 000 հատ:

3) Սպորտ. Ֆուտբոլի աշխարհի առաջնություն. Գավաթակիրներ թեմային նվիրված «ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԳԱՎԱԹԱԿԻՐ. ԲՐԱԶԻԼԻԱ. FIFA WORLD CUP WINNER. BRAZIL. ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԳԱՎԱԹԱԿԻՐ. ԲՐԱԶԻԼԻԱ. FIFA WORLD CUP WINNERS. 1958, 1962, 1970, 1994, 2002» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 480 դրամ, տպաքանակը` 20 000 հատ:

4) Կրոն և մշակույթ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկ. Լավաշ թեմային նվիրված «ԼԱՎԱՇ. Ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը մշակութային դրսևորումները Հայաստանում. LAVASH. The preparation, meaning and appearance of traditional bread as an expression of culture in Armenia» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 1100 դրամ, տպաքանակը` 20 000 հատ:

5) Կրոն և մշակույթ. Հնագիտական գտածոներ. Վիշապաքարեր թեմային նվիրված «Վիշապաքար, «Սախուրակ», Գեղամա լեռներ, մ.թ.ա. XXII-XVI դդ. Dragon-stone, “Sakhurak”, Geghama mountains, XXII-XVI cc. B.C.. Վիշապաքար, «Սախուրակ», Գեղամա լեռներ, մ.թ.ա. XXII-XVI դդ. Dragon-stone, “Sakhurak”, Geghama mountains, XXII-XVI cc. B.C.» 2 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 160 դրամ, 220 դրամ, տպաքանակը` 15 000 հատ:

6) Կրոն և մշակույթ. Սուրբ Գրիգոր Նարեկացու ծննդյան 1070-ամյակը թեմային նվիրված «Սուրբ Գրիգոր Նարեկացի. St. Grigor Narekatsi. Սուրբ Գրիգոր Նարեկացի. St. Grigor Narekatsi. Նարեկավանք, Արևմտյան Հայաստան, X դար. Narekavank, Western Armenia, X c.» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 870 դրամ, տպաքանակը` 20 000 հատ:

7) Կրոն և մշակույթ. Տ.Տ. Գևորգ Ե Սուրենյանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 170-ամյակը թեմային նվիրված «Տ. Տ. ԳԵՎՈՐԳ Ե. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ. H. H. KEVORK V CATHOLICOS OF ALL ARMENIANS» 1 նամականիշը, սահմանելով անվանագինը` 280 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:

8) Ֆլորա և ֆաունա. Հին աշխարհի ֆլորա և ֆաունա թեմային նվիրված «ՊՏԵՐՈԶԱՎՐ. PTEROSAUR» և «ՏԻՐԱՆՈԶԱՎՐ. TYRANNOSAURUS» 2 նամականիշը, սահմանելով անվանագինը` 230 դրամ և 280 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 40 000 հատ:

9) Տոներ և հիշատակի օրեր. Ամանոր և Սուրբ Ծնունդ թեմային նվիրված 1 նամականիշը, սահմանելով անվանագինը` 220 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:

 

Նախարար

Վ. Մարտիրոսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 1
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի
2017 թվականի դեկտեմբերի 15-ի
թիվ 1460-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_13816

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 2
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի
2017 թվականի դեկտեմբերի 15-ի
թիվ 1460-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_13817

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 3
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի
2017 թվականի դեկտեմբերի 15-ի
թիվ 1460-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_13818

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 4
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի
2017 թվականի դեկտեմբերի 15-ի
թիվ 1460-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_13819

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 5
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի
2017 թվականի դեկտեմբերի 15-ի
թիվ 1460-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_13820

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 6
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի
2017 թվականի դեկտեմբերի 15-ի
թիվ 1460-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_13824

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 7
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի
2017 թվականի դեկտեմբերի 15-ի
թիվ 1460-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_13826

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 8
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի
2017 թվականի դեկտեմբերի 15-ի
թիվ 1460-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_13831

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 9
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի
2017 թվականի դեկտեմբերի 15-ի
թիվ 1460-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_13832

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 10
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի
2017 թվականի դեկտեմբերի 15-ի
թիվ 1460-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_13834

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան