Գլխավոր տեղեկություն
Համար
N 443-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2017-15.01.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.06.15/19(588) Հոդ.199
Ընդունող մարմին
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Ընդունման ամսաթիվ
11.05.2017
Ստորագրող մարմին
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.01.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 հունիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 10317230

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

11 մայիսի 2017 թ.
ք. Երևան

N 443-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՁԱԿՎՈՂ ԿԱՐԳԱԴՐԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 445-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի և 24-րդ հոդվածի, «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.2–րդ հոդվածի 2-րդ մասի և 28.3-րդ հոդվածի պահանջները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել՝

1) Պետական չափագիտական վերահսկողության.

ա. տեսչական մարմնի ղեկավարի կողմից արձակվող չափման միջոցների իրացումն արգելելու մասին կարգադրագրի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ. տեսչական մարմնի ղեկավարի կողմից արձակվող չափման միջոցների շահագործումն արգելելու մասին կարգադրագրի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.

գ. տեսչական մարմնի ծառայողի կողմից արձակվող չափման միջոցների խմբաքանակի իրացումն արգելելու մասին կարգադրագրի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:

2) Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության պետական վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի կողմից արձակվող բացահայտված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ կարգադրագրի ձևը՝ համաձայն N 4 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի մայիսի 25-ի «Գլխավոր պետական տեսուչի և պետական տեսուչների կողմից արձակվող կարգադրագրերի ձևերը հաստատելու մասին» N 445-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ս. Կարայան

 

 

Հավելված N 1

ՀՀ տնտեսական զարգացման և

ներդրումների նախարարի

2017 թվականի մայիսի 11-ի

թիվ 443-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 

____________________________________________________________________

տնտեսավարող սուբյեկտի անվանումը

____________________________________________________________________

ղեկավարի անունը, ազգանունը

____________________________________________________________________

տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը

 

                                                Կ Ա Ր Գ Ա Դ Ր Ա Գ Ի Ր  N____        «__»__________ 20   թ.

 

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Տրված է «__»____________20   թ. N____ ստուգման ակտի հիման վրա

Պետական չափագիտական վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է, որ ստուգված չափման միջոցների _______________________________________________

_________________________________________________________________________

չափման միջոցների անվանումը

տեսակը հաստատված չէ կամ չեն համապատասխանում հաստատված տեսակին կամ չեն համապատասխանում չափագիտական կանոններին ու նորմերին (անհրաժեշտն ընդգծել)

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

նորմատիվ փաստաթղթերի անվանումը

_________________________________________________________________________

խախտված կետերը

 

«Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին և 2-4-րդ մասերին համապատասխան ԿԱՐԳԱԴՐՈՒՄ ԵՄ`

1. ԱՐԳԵԼԵԼ սույն կարգադրագրում նշված չափման միջոցների իրացումը մինչև հայտնաբերված խախտումների վերացումը:

2. Սույն կարգադրագրում նշված խախտումների վերացման ժամկետ սահմանել մինչև «____»____________20   թ.:

3. Սույն կարգադրագրի կատարման մասին տեղեկացնել Շուկայի վերահսկողության տեսչական մարմին մինչև «__________»__________20   թ.:

Սույն կարգադրագիրը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում Շուկայի վերահսկողության տեսչական մարմին գրավոր չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում, որն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

Սույն կարգադրագրի պատճենը տրամադրված է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին «____»____________20   թ.:

 

 Տեսչական մարմնի ղեկավար

 ______________

________________________

 

 ստորագրություն

     անուն, ազգանուն

 

 

Հավելված N 2

ՀՀ տնտեսական զարգացման և

ներդրումների նախարարի

2017 թվականի մայիսի 11-ի

թիվ 443-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

____________________________________________________________________

տնտեսավարող սուբյեկտի անվանումը

____________________________________________________________________

ղեկավարի անունը, ազգանունը

____________________________________________________________________

տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր Ա Գ Ի Ր   N____         «__»__________ 20   թ.

 

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Տրված է «__»____________20  թ. N____ ստուգման ակտի հիման վրա

Պետական չափագիտական վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է, որ ստուգված չափման միջոցները _______________________________________________

_________________________________________________________________________________________

չափման միջոցների անվանումը

չեն անցել ստուգաչափում կամ չափագիտական վկայագրում, կամ դրանց տեսակը հաստատված չէ, կամ դրանք չեն համապատասխանում հաստատված տեսակներին (անհրաժեշտն ընդգծել) ____________________________________________________________

___________________________________________________________________________________________

նորմատիվ փաստաթղթերի անվանումը

_________________________________________________________________________

խախտված կետերը

 

«Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին և 2-4-րդ մասերին համապատասխան ԿԱՐԳԱԴՐՈՒՄ ԵՄ`

1. ԱՐԳԵԼԵԼ սույն կարգադրագրում նշված չափման միջոցների շահագործումը:

2. Սույն կարգադրագրում նշված խախտումների վերացման ժամկետ սահմանել մինչև «__»____________20   թ.:

3. Սույն կարգադրագրի կատարման մասին տեղեկացնել Շուկայի վերահսկողության տեսչական մարմին մինչև «________»___________20   թ.:

Սույն կարգադրագիրը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում Շուկայի վերահսկողության տեսչական մարմին գրավոր չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում, որն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

Սույն կարգադրագրի պատճենը տրամադրված է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին «________»____________20   թ.:

 

Տեսչական մարմնի ղեկավար

______________

________________________

 

ստորագրություն

անուն, ազգանուն

 

 

Հավելված N 3

ՀՀ տնտեսական զարգացման և

ներդրումների նախարարի

2017 թվականի մայիսի 11-ի

թիվ 443-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

____________________________________________________________________

տնտեսավարող սուբյեկտի անվանումը

____________________________________________________________________

ղեկավարի անունը, ազգանունը

____________________________________________________________________

տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր Ա Գ Ի Ր   N____        «__»__________ 20   թ.

 

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ԻՐԱՑՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Տրված է «__»____________20   թ. N____ ստուգման ակտի հիման վրա

Պետական չափագիտական վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է, որ ստուգված չափման միջոցները _______________________________________________

_____________________________________________________________________________

չափման միջոցների անվանումը, խմբաքանակի չափը

չեն համապատասխանում չափագիտական կանոններին ու նորմերին ________________

_________________________________________________________________________

նորմատիվ փաստաթղթերի անվանումը

_________________________________________________________________________

խախտված կետերը

«Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին և 2-4-րդ մասերին համապատասխան ԿԱՐԳԱԴՐՈՒՄ ԵՄ`

1. ԱՐԳԵԼԵԼ սույն կարգադրագրում նշված չափման միջոցների խմբաքանակի իրացումը:

2. Սույն կարգադրագրում նշված խախտումների վերացման ժամկետ սահմանել մինչև «__»____________20 թ.:

3. Սույն կարգադրագրի կատարման մասին տեղեկացնել Շուկայի վերահսկողության Տեսչական մարմին մինչև «__»____________20 թ.:

Սույն կարգադրագիրը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում Շուկայի վերահսկողության տեսչական մարմին գրավոր չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում, որն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

Սույն կարգադրագրի պատճենը տրամադրված է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին «___»____________20 թ.:

 

Տեսչական մարմնի ղեկավար

______________

________________________

 

ստորագրություն

անուն, ազգանուն

 

 

Հավելված N 4

ՀՀ տնտեսական զարգացման և

ներդրումների նախարարի

2017 թվականի մայիսի 11-ի

թիվ 443-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

____________________________________________________________________

տնտեսավարող սուբյեկտի անվանումը

____________________________________________________________________

ղեկավարի անունը, ազգանունը

____________________________________________________________________

տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր Ա Գ Ի Ր   N____        «__»__________ 20   թ.

 

ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

 

Տրված է «__»____________20  թ. N____ ստուգման ակտի հիման վրա

Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողության ընթացքում բացահայտվել է, որ ստուգված արտադրանքը՝

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

արտադրանքի անվանումը

չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգերի պահանջներին

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

տեխնիկական կանոնակարգերի անվանումը

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

խախտված կետերը

«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.3-րդ հոդվածին համապատասխան ԿԱՐԳԱԴՐՈՒՄ ԵՄ`

1. ՎԵՐԱՑՆԵԼ սույն կարգադրագրում նշված խախտումները և թերությունները:

2. Սույն կարգադրագրում նշված խախտումների և թերությունների վերացման ժամկետ սահմանել մինչև «___»____________20   թ.:

3. Սույն կարգադրագրի կատարման մասին տեղեկացնել Շուկայի վերահսկողության տեսչական մարմին մինչև «_______»____________20   թ.:

Սույն կարգադրագիրը սահմանված ժամկետում չկատարելը առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

Տեսչական մարմնի ղեկավար

______________

________________________

 

ստորագրություն

անուն, ազգանուն