Գլխավոր տեղեկություն
Համար
N 276-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.09.01/25(594) Հոդ.304
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
15.08.2017
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.08.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 օգոստոսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 12417347

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

15 օգոստոսի 2017 թ.

N 276-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ և 270-րդ հոդվածի 1-ին մասերը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության ձևը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: Սույն հրամանի հավելվածով հաստատված ձևով ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվություն ներկայացվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար:

 

 

Վ. Հարությունյան

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն
առընթեր պետական
եկամուտների կոմիտեի նախագահի
2017 թվականի օգոստոսի 15-ի
N 276-Ն հրամանի

 

Ձև

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ
ՍՈՒԲՅԵԿՏԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Փաստաթղթի համարը

__________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

               

2. Հարկ վճարողը

 

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)

 

4. Հաշվետու ժամանակաշրջանը՝ տարի

       

Իրականացված գործունեության տեսակը

Իրացման շրջանառությունը, դրամ

5. Արտադրական գործունեություն

 

6. Ծառայությունների մատուցում

 

7. Աշխատանքների կատարում

 

8. Այլ գործունեություն

 

9. Ընդամենը (բացառությամբ արտոնագրային հարկով հարկվող գործունեության՝ տող5+տող6+տող7+տող8)

 

10. Արտոնագրային հարկով հարկվող գործունեություն

 

11. Ընդամենը գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառություն (տող9+տող10)

 

Եկամուտներն՝ ըստ գործունեության տեսակների

Գործունեության տեսակը (կոդը)

Տեսակարար
կշիռը (%)

բաժին

հատված

խումբ

դաս

ենթադաս

             
             
             
             

Եկամուտներն ըստ գործունեության տեսակների աղյուսակում լրացվում են հաշվետու տարում հարկ վճարողի ըստ գործունեության տեսակների ստացված եկամուտների տեսակարար կշիռները (տոկոսով) համախառն եկամտի մեջ (ըստ տեսակարար կշիռների նվազման) և այդ տեղեկատվությունը օգտագործվում է վիճակագրության նպատակով: «Գործունեության տեսակը (կոդը)» սյունակում գործունեության տեսակները (կոդերը) լրացվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի 19.09.2013թ. «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ» հաստատելու և ՀՀ էկոնոմիկայի նախարարի 03.06.2009թ. N 372-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 874-Ն հրամանի հավելվածով հաստատված Տնտեսական գործունեության դասակարգչին համապատասխան (օրինակ՝ C25910 կոդը/բաժին C, հատված 25, խումբ 25.9, դաս 25.91, ենթադաս 25.91.0/ համապատասխանում է «Մետաղական տակառների և համանման այլ տարողությունների արտադրություն» գործունեության տեսակին), իսկ «Տեսակարար կշիռը (%)» սյունակում համամասնությունները նշվում են տոկոսով համախառն եկամտի նկատմամբ:

 

Պաշտոնատար անձ

________________________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը