Գլխավոր տեղեկություն
Համար
N 299-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.09.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.10.18/62(1337) Հոդ.319
Ընդունող մարմին
Բնապահպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
31.08.2017
Ստորագրող մարմին
Բնապահպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
31.08.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 սեպտեմբերի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 10517364

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

31 օգոստոսի 2017 թ.
Երևան

N 299-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասը.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին» Ձև N 2-տա (օդ) (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության ձևը և «Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին» Ձև N 2-տա (օդ) (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը հաստատելու մասին» N 111-Ն հրամանով հաստատված N 1 հավելվածի աղյուսակի 2-րդ սյունակում «ՀՀ բնապահպանության նախարարություն (ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության տարածքային բաժին)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային բաժին» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև N 1-թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության ձևը և «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև N 1 թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը հաստատելու մասին» N 112-Ն հրամանով հաստատված N 1 հավելվածի աղյուսակի 2-րդ սյունակում «ՀՀ բնապահպանության նախարարություն (ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության տարածքային բաժին)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային բաժին» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Ջրօգտագործման մասին» Ձև N 2-տա (ջուր) (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության ձևը և «Ջրօգտագործման մասին» Ձև N 2-տա (ջուր) (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը հաստատելու մասին» N 114-Ն հրամանով հաստատված N 1 հավելվածի աղյուսակի 2-րդ սյունակում «ՀՀ բնապահպանության բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության տարածքային բաժին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային բաժին» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2003 թվականի դեկտեմբերի 2-ի «Ջրառով նախատեսված ջրային ռեսուրսների օգտագործման, հաշվառման, ռեժիմի, ջրաչափական կառույցների, սարքերի աշխատանքի, ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակի, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մաս կազմող պայմանների կատարման ընթացքի վերաբերյալ արձանագրության ձևը հաստատելու մասին» N 442-Ն հրամանի 2-րդ և 3-րդ կետերում «բնապահպանական պետական տեսչության» և «Բնապահպանական պետական տեսչությունը» բառերը փոխարինել համապատասխանաբար «բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի» և «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2009 թվականի հունվարի 15-ի «Որսի կանոնները հաստատելու մասին» N 9-Ն հրամանով հաստատված հավելվածում «Հայաստանի Հանրապետության բնապահպանական պետական տեսչություն կամ նրա տարածքային ստորաբաժանում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին կամ նրա տարածքային բաժին» բառերով:

6. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2015 թվականի մայիսի 26-ի «Բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» N 121-Ն հրամանով հաստատված հավելվածի 6-րդ կետի աղյուսակի 1.3-րդ և 7.2-րդ ենթակետերում «բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանումներին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան տարածքային բաժիններին» բառերով:

7. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար

Ա. Մինասյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան