ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
6 մայիսի 2017թ. |
N 509-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄԱՌՄ-ՔԱՐ» ՍՊԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 16-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 4-ի N 32 նիստի եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. Կասեցնել «Մառմ-Քար» ՍՊԸ-ի լիցենզիայի գործողությունը 2 տարի ժամկետով։
2. Հրամանը հայտարարել ըստ առնչության։
3. Հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար |
Դ. Տոնոյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|