Basic information
Number
N 2259-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (11.01.2006-22.08.2008)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
29.12.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
09.01.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
10.01.2006
Effective date
11.01.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 հունվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2005 թվականի N 2259-Ա

 

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն 2003 թվականի նոյեմբերի 25-ին կնքված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև սեյսմիկ պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի 3-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին` նշված համաձայնագրի կատարման նպատակով:

2. Նշված համաձայնագրի կատարման ընթացքը վերահսկելու նպատակով պատասխանատու անձ նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետին:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2006 թ. հունվարի 9

Երևան