ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 ապրիլի 2017թ. |
N 1229-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Ա-ԴԳ-001010 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, անհատ ձեռնարկատեր Սյուզաննա Հարությունյանի կողմից 2017 թվականի ապրիլի 5-ին ներկայացված հայտը.
Հրամայում եմ`
1. Անհատ ձեռնարկատեր Սյուզաննա Հարությունյանին (2014թ. հոկտեմբերի 22-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-ԴԳ-001010 լիցենզիա) գործունեության իրականացման վայրը` ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Լեփսիուսի փողոց, 10/2 տարածքից տեղափոխել ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Իսակովի պողոտա, 52/26 տարածք հասցե:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`
1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հունվարի 23-ի «Առողջապահության բնագավառում լիցենզիա ստացած անձանց ծանուցման թերթիկների ձևերը հաստատելու մասին» թիվ 90-Ա հրամանով հաստատված ծանուցման թերթիկների առաքումը լիցենզավորված անձին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Լ. Ալթունյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|