Գլխավոր տեղեկություն
Համար
N 282-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.09.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.10.11/60(1335) Հոդ.295
Ընդունող մարմին
Բնապահպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
21.08.2017
Ստորագրող մարմին
Բնապահպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.08.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 օգոստոսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 10517354

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

21 օգոստոսի 2017 թ.
Երևան

N 282-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 254-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասը

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2017 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության որսահանդակներում որսի կենդանիների 2017-2018 թվականների սիրողական որսի համար թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» N 254-Ն հրամանի 1-ին կետը «որսահանդակներում» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի հյուսիս-արևելյան որսահանդակի, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և մասամբ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզերի հետ սահմանագծով անցնող Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջին տեղակայված բարձր լեռնային գոտու տարածքներում` Լանջազատ, Ն. Դվին, Վ. Դվին, Նորաշեն, Նարեկ, Քաղցրաշեն, Զանգակատուն, Ուրցաձոր համայնքների վարչական սահմաններում, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի կենտրոնական-հյուսիսային որսահանդակի, որը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարող, Երանոսի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջին տեղակայված նախալեռնային գոտու տարածքներում` Գետազատ, Լանջազատ, Ն. Դվին, Վ. Դվին, Նորաշեն, Նարեկ, Քաղցրաշեն, Ուրցաձոր, Այգեզարդ, Դաշտաքար, Գինեվետ համայնքների վարչական սահմաններում և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի Վայք որսահանդակի, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի հետ սահմանագծով անցնող Զանգեզուր լեռնաշղթայի արևմտյան լանջերում` սկսած Կորդաբակ լեռան լանջերից մինչև Ամուլսարի ստորոտները` Սարավան, Արտավան, Գոմք, Մարտիրոս, Սերս, Բարձրունի, Զառիթափ համայնքների վարչական սահմաններում, որտեղ 2017-2018 թվականների որսաշրջանի ընթացքում սիրողական որսն արգելվում է,» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի մամլո քարտուղարին` ապահովել սույն հրամանի լուսաբանումը զանգվածային լրատվական միջոցներով:

 

Նախարար

Ա. Մինասյան