Basic information
Number
N 916-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (04.09.2008-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2008.09.03/55(645) Հոդ.905
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
21.08.2008
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
25.08.2008
Effective date
04.09.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 օգոստոսի 2008 թվականի N 916-Ն

 

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, համայնքային սեփականություն հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության 0.03 հեկտար արոտավայրը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` քարի մշակման արտադրամաս կառուցելու համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. օգոստոսի 25
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
օգոստոսի 21-ի N 916-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան