Գլխավոր տեղեկություն
Համար
N 246-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2018-24.07.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.09.15/26(595).1 Հոդ.287
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
27.07.2017
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 օգոստոսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 12417326

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

27 հուլիսի 2017 թ.

N 246-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇԻՎ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՑ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը`

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել՝

1) Հիմնավորված գումարները միասնական հաշիվ մուտքագրելու եզրակացության ձևը՝ համաձայն N 1 հավելվածի,

2) միասնական հաշվից գումարները վերադարձնելու դիմումի ձևը և լրացման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Վ. Հարությունյան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի նախագահի
2017 թվականի հուլիսի 27-ի N 246-Ն հրամանի

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N ____

 

ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇԻՎ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ

 

1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

2. Հարկ վճարողի անվանումը

 

3. Գտնվելու վայրը

 

4. Հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը

 

Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարները և հիմնավորող փաստաթղթերը.

 

Հ/հ

Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարը հիմնավորող փաստաթղթի անվանումը, համարը, ամսաթիվը

Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարը (դրամ)

-1-

-2-

-3-

1.

Համալիր հարկային ստուգման ակտ

 

2.

Ուսումնասիրության արձանագրություն

 

3.

Դատարանի վճիռ

 

4.

Բողոքարկման հանձնաժողովի որոշում

 

5.

Ճշտված հարկային հաշվարկ

 
 

Ընդամենը

 

 Եզրակացությունը կազմելու ամսաթիվը

 ______ _________________ 20  թ.

   
 Հաշվառման վայրի հարկային մարմնի պետ

 --------------------------------------------------------------
(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Հավելված N 2
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի նախագահի
2017 թվականի հուլիսի 27-ի N 246-Ն հրամանի

 

Դ Ի Մ ՈՒ Մ
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՑ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ

Փաստաթղթի հերթական համարը
___________________________________________
(լրացվում է հաշվառման վայրի հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

2. Հարկ վճարողի անվանումը

 

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը

 

4. Հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը

 

Խնդրում եմ միասնական հաշվում առկա գումարի մնացորդից վերադարձնել՝

 

Հ/հ

Բանկի անվանումը, որին պետք է փոխանցել վերադարձման ենթակա գումարը

Բանկային հաշվի համարը, որին պետք է փոխանցել վերադարձման ենթակա գումարը

Վերադարձման ենթակա գումարը (դրամ)

-1-

-2-

-3-

-4-

       
       

Ընդամենը

 

 Պատասխանատու անձի

 ____________________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Հարկ վճարողին միասնական հաշվից գումարները վերադարձնելու դիմումի լրացման կարգը

 

 1. 1-ին տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),
 2. 2-րդ տողում լրացվում է հարկ վճարողի անվանումը: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ «ԱՁ» նշումը, անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ՀԾՀ-ն, անձնագրային տվկալները, ՀՎՀՀ-ն՝ առկայության դեպքում,
 3. 3-րդ տողում լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ բնակության վայրը,
 4. 4-րդ տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը,
 5. Աղյուսակի 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը,
 6. Աղյուսակի 2-րդ սյունակում լրացվում է այն բանկի անվանումը, որին պետք է փոխանցել հարկ վճարողին վերադարձման ենթակա գումարը,
 7. Աղյուսակի 3-րդ սյունակում լրացվում է այն բանկային հաշվի համարը, որին պետք է փոխանցել հարկ վճարողին վերադարձման ենթակա գումարը,
 8. Աղյուսակի 4-րդ սյունակում լրացվում է հարկ վճարողին վերադարձման ենթակա գումարի չափը,
 9. Աղյուսակի «Ընդամենը» տողում լրացվում է աղյուսակի 4-րդ սյունակում լրացված գումարների հանրագումարը,
 10. Դիմումի «Պատասխանատու անձի» տողում լրացվում է դիմումը ներկայացնող հարկ վճարողի պատասխանատու անձի ստորագրությունը, անունը, ազգանունը: