ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
12 ապրիլի 2017 թ. |
N 420-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍԱԳԱՄԱՐ» ՓԲԸ-Ի, «ԳԵՏՆ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-Ի, «ԼԵՌ-ԷՔՍ» ՍՊԸ-Ի ԵՎ «ԱԿՏԻՎ ԼԵՌՆԱԳՈՐԾ» ՍՊԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 16-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 7-ի N 31 նիստի եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. Կասեցնել՝
1) «ՍԱԳԱՄԱՐ» ՓԲԸ-ի, «ԳԵՏՆ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի լիցենզիաների գործողությունը 1 տարի ժամկետով.
2) «ԼԵՌ-ԷՔՍ» ՍՊԸ-ի, «ԱԿՏԻՎ ԼԵՌՆԱԳՈՐԾ» ՍՊԸ-ի լիցենզիաների գործողությունը 2 տարի ժամկետով։
2. Հրամանը հայտարարել ըստ առնչության։
3. Հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար |
Դ. Տոնոյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|