«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 նոյեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 32010409
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
20 հոկտեմբերի 2010 թ. |
N 177-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ» ՓԱՐՏ-Մ-Ի ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1.1 մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 19.11.2009թ. N 1318-Ա որոշման.
Հրամայում եմ`
1. Ընդունել և անգլերեն լեզվով կիրառել Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության (EASA) «Թռիչքային պիտանիության պահպանում» ՓԱՐՏ-Մ (PART-M) կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ մտնելու պահից օդանավ շահագործող կազմակերպություններին մինչև 2011 թվականի մարտի 1-ը համապատասխան օդանավ շահագործողի վկայական և ավիափոխադրողի մասնագիր է տրվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2009 թվականի հուլիսի 29-ի «Օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի տրման նկատմամբ պահանջների և դրանց տալու կարգ հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2003 թվականի հունվարի 10-ի հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 108-Ն հրամանով հաստատված «Օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի տրման նկատմամբ պահանջների և դրանց տալու կարգ»-ին համապատասխան, դրա մեջ հայտատուի ցանկությամբ ներառելով «Թռիչքային պիտանիության պահպանում» ՓԱՐՏ-Մ (PATR-M) կանոնակարգի դրույթներին համապատասխան փաստաթղթեր:
3. 2011 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2009 թվականի հուլիսի 29-ի «Օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի տրման նկատմամբ պահանջների և դրանց տալու կարգ հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2003 թվականի հունվարի 10-ի հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 108-Ն հրամանով հաստատված «Օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի տրման նկատմամբ պահանջների և դրանց տալու կարգ»-ին համապատասխան օդանավ շահագործողի վկայական և ավիափոխադրողի մասնագիր ստանալու, կամ դրանց ժամկետները երկարացնելու հայտ ներկայացնող կազմակերպությունները պետք է ներկայացնեն միաժամանակ «Թռիչքային պիտանիության պահպանում» ՓԱՐՏ-Մ (PATR-M) կանոնակարգի դրույթներին համապատասխան փաստաթղթեր:
4. Սույն հրամանն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գլխավոր վարչության պետ |
Ա. Մովսեսյան |
(հավելվածը խմբ. 10.04.17 N 103-Ն)