«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 հուլիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 12417261
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
27 հունիսի 2017 թ. |
N 195-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԵՎԷ ՕՐՎԱՆԻՑ ԱՆՈՐՈՇ ԿԱՄ ՈՐՈՇԱԿԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածի 8-րդ մասը`
Հրամայում եմ`
1. Հաստատել՝ հարկ վճարողի գործունեությունը որևէ օրվանից անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու և գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության ձևը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Վ. Հարությունյան
Հավելված |
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
Փաստաթղթի հերթական համարը _____________________________________________ | |||||||
1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
| |||||||
2. Հարկ վճարողի անվանումը |
||||||||
3. Հարկ վճարողի գտնվելու վայրը |
||||||||
4. Հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը |
|
Հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝
1) 20 թ. …………………… …… -ից անորոշ ժամկետով դադարեցնում եմ գործունեությունը (սույն կետը լրացնել, եթե հարկ վճարողի կողմից հայտարարությունը ներկայացվում է գործունեությունը անորոշ ժամկետով դադարեցնելու համար),
2) 20 թ. …………………… …… -ից մինչև 20 թ. ………………… …..-ը դադարեցնում եմ գործունեությունը (սույն կետը լրացնել, եթե հարկ վճարողի կողմից հայտարարությունը ներկայացվում է գործունեությունը որոշակի ժամկետով դադարեցնելու համար),
3) 20 թ. …………………… …… -ից վերսկսում եմ գործունեությունը (սույն կետը լրացնել, եթե հարկ վճարողի կողմից նախապես տրվել է հայտարարություն, որտեղ լրացված է եղել միայն 1-ին կետը):
Պատասխանատու անձի ________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը) |
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Հայտարարության՝
1. 2-րդ տողում լրացվում է հարկ վճարողի անվանումը: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ Ա/Ձ նշումը, անունը, ազգանունը,
2. 3-րդ տողում լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ բնակության վայրը,
3. 4-րդ տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը: