«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 հուլիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 11317277
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
7 հուլիսի 2017 թ. ք. Երևան |
N 7-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի ու «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2016 թ. դեկտեմբերի 29-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 15-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) հրամանի 3-րդ կետում`
ա. «ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ – ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահին» բառերով.
բ. 1-ին ենթակետը հանել,
2) հրամանի 1-ին հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի,
3) հրամանի 2-րդ հավելվածում`
ա. 4-րդ կետի 1-ին ենթակետում «դադարեցնելու» բառից հետո լրացնել «, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված նպատակներին համապատասխանության» բառերը.
բ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Հանձնաժողովը կազմված է 9 անդամից:»:
ՀՀ պաշտպանության նախարար |
Վ. Սարգսյան |
Հավելված ՀՀ պաշտպանության նախարարի 2017 թվականի հուլիսի 7-ի N 7-Ն հրամանի |
«Հավելված N 1 ՀՀ պաշտպանության նախարարի 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 15-Ն հրամանի |
ԿԱԶՄ
ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դ. Փախչանյան (հանձնաժողովի նախագահ),
2. ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի վարչական ապարատի ղեկավար, քհծ 1-ին դասի խորհրդական Կ. Սողոմոնյան,
3. ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության շտաբի պետ-սպառազինության վարչության պետի տեղակալ, գնդապետ Ն. Ավետիսյան,
4. ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Հ. Հարությունյան,
5. ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Ա. Յաղմուրյան,
6. ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության վարչության տեխնիկական ապահովման բաժնի պետ, գնդապետ Ա. Հասրաթյան,
7. ՀՀ զինված ուժերի ռադիացիոն քիմիական, կենսաբանական պաշտպանության վարչության ՌՔԿՊ և էկոլոգիական անվտանգության ապահովման բաժնի պետ, գնդապետ Հ. Հարությունյան,
8. ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցության 1-ին բաժնի պետ, գնդապետ Ա. Զաքարյան,
9. ՀՀ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի ընկերությունների կառավարման և զորահավաքային նախապատրաստության բաժնի գլխավոր մասնագետ, քհծ 1-ին դասի խորհրդական Լ. Ավագյան։»:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|