Գլխավոր տեղեկություն
Համար
N 191-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.09.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.09.01/25(594) Հոդ.296
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
10.08.2017
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.08.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 օգոստոսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 10617340

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

10 օգոստոսի  2017 թ.

N 191-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 265-րդ, 266-րդ, 267-րդ, 268-րդ, 269-րդ, 270-րդ, 271-րդ, 272-րդ, 273-րդ, 274-րդ, 275-րդ, 276-րդ, 277-րդ, 278-րդ, 279-րդ, 280-րդ, 281-րդ, 282-րդ, 283-րդ, 284-րդ և 285-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.

 

«

265.

Խոզերի Աուեսկի հիվանդության նկատմամբ ՆԵՈ-ՎԱԿԻ ԱԴ
(NEO-VAKY AD) պատվաստանյութ

Իսպանիա

«Լաբորատորիոս Օվեջերո, Ս.Ա.» կազմակերպություն

266.

Խոզերի պաստերելոզի և ատրոֆիկ ռինիտի նկատմամբ ՆԵՈ-ՎԱԿԻ ԴՆՏ
(NEO-VAKY DNT) պատվաստանյութ

Իսպանիա

«Լաբորատորիոս Օվեջերո, Ս.Ա.» կազմակերպություն

267.

Խոզերի կոլիբակտերիոզի և նեկրոտիկ էնտերիտի նկատմամբ ՆԵՈ-ՎԱԿԻ ԵՑԼ (NEO-VAKY ECL) պատվաստանյութ

Իսպանիա

«Լաբորատորիոս Օվեջերո, Ս.Ա.» կազմակերպություն

268.

Խոզերի կարմրախտ հիվանդության նկատմամբ ՆԵՈ-ՎԱԿԻ ՄՌ (NEO-VAKY MR) պատվաստանյութ

Իսպանիա

«Լաբորատորիոս Օվեջերո, Ս.Ա.» կազմակերպություն

269.

Ոչ սպեցիֆիկ իմունային պատասխանի աջակցման միջոցով Staphylococcus aureus տեսակի բակտերիաներից առաջացող մաստիտի ախտանիշների նվազեցման և սոմատիկ բջիջների քանակի կրճատման նկատմամբ ՖՈՐՏԻՆՄՈՒՆԵ ԲՈՎ (FORTINMUNE BOV) իմունային պատրաստուկ

Իսպանիա

«Լաբորատորիոս Օվեջերո, Ս.Ա.» կազմակերպություն

270.

Հավերի Նյու-Քասլ հիվանդության, ինֆեկցիոն բրոնխիտի և ձվատվության նվազեցման համախտանիշի նկատմամբ ակտիվազրկված, էմուլգացված
Վոլվակ® ՆԴ+ԻԲ+ԵԴՍ ԿՎ (Volvac® ND+IB+EDS KV) պատվաստանյութ

Մեքսիկա

«Բոեհրինգեր Ինգելհեիմ Վետմեդիկա, Ս.Ա. դե Ց.Վ.» կազմակերպություն

271.

Թռչունների Նյու-Քասլ հիվանդության նկատմամբ խտացված, ակտիվազրկված, էմուլգացված Վոլվակ® ՆԴ Կոնկ. ԿՎ (Volvac® ND Conc. KV) պատվաստանյութ

Մեքսիկա

«Բոեհրինգեր Ինգելհեիմ Վետմեդիկա, Ս.Ա. դե Ց.Վ.» կազմակերպություն

272.

Շների և կատուների դերմատոֆիտոզի (տրիխոֆիտիա և միկրոսպորիա) նկատմամբ ասոցացված, ակտիվազրկված Միկոկանիֆել (Микоканифел) պատվաստանյութ

Ռուսաստանի Դաշնություն

«Ֆիրմա ԲիոԽիմՖարմ» կազմակերպություն

273.

Շների և կատուների նյարդային խանգարումների բուժման և կանխարգելման նեյրոիմունոմոդուլյատոր ԱՆՈՏԵՆ (ANOTEN) կենսապատրաստուկ

Ռուսաստանի Դաշնություն

Գիտաարտադրական ընկերություն «ՄԱՏԵՐԻԱ ՄԵԴԻԿԱ ՀՈԼԴԻՆԳ»

274.

Թռչունների ինֆեկցիոն բուրսալ հիվանդության նկատմամբ Պուլվակ
Բուրսա Ֆ (Poulvac Bursa F) կենդանի պատվաստանյութ

Բրազիլիա

«Զօէտիս Ինդասրիա դե Պրոդուտոս Վետերինարիոս Լտդա.» կազմակերպություն

275.

Կթու կովերի մաստիտի և էնդոմետրիտի բուժման համար Բինո® ԷնդոՄաստիմ-կոնցենտրատ (Bino® EndoMastim-concentrate) պատվաստանյութ

Գերմանիա

«ԲԻՆՈՄԵԴ ԳմբՀ.» կազմակերպություն

276.

Խոշոր եղջերավոր անասունների կճղակային դերմատիտի, միջկճղակային ճեղքի և մաշկային նեկրոբակտերիոզի կանխարգելման և բուժման համար Բինովակ® ԻԴԴ- կոնցենտրատ (Binovac® IDD- concentrate) պատվաստանյութ

Գերմանիա

«ԲԻՆՈՄԵԴ ԳմբՀ.» կազմակերպություն

277.

Կովերի հետծննդյան վերարտադրողականության համար ԲԻՆՈ® Ռեպրոստիմ- կոնցենտրատ (BINO® Reprostim-concentrate) պատվաստանյութ

Գերմանիա

«ԲԻՆՈՄԵԴ ԳմբՀ.» կազմակերպություն

278.

Թռչունների ինֆեկցիոն բուրսալ հիվանդության նկատմամբ Պուլվակ Մագնիպլեքս (Poulvac Magniplex) կենդանի պատվաստանյութ

Բրազիլիա

«Զօէտիս Ինդասրիա դե Պրոդուտոս Վետերինարիոս Լտդա.» կազմակերպություն

279.

Շների ժանտախտ, պարվովիրուսային էնտերիտ, վարակիչ լարինգոտրախեիտ, վարակիչ հեպատիտ և պարագրիպ-3 հիվանդությունների նկատմամբ Բիոկան Նովել ԴՀՊՊի (Biocan Novel DHPPi) պատվաստանյութ

Չեխիայի Հանրապետություն

«Բիովետա Ա.Ս.» կազմակերպություն

280.

Շների ժանտախտ, պարվովիրուսային էնտերիտ, վարակիչ լարինգոտրախեիտ, վարակիչ հեպատիտ, պարագրիպ-3 և լեպտոսպիրոզ (4 տեսակի սերոտիպերի) հիվանդությունների նկատմամբ Բիոկան Նովել ԴՀՊՊի/Լ4 (Biocan Novel DHPPi/L4) պատվաստանյութ

Չեխիայի Հանրապետություն

«Բիովետա Ա.Ս.» կազմակերպություն

281.

Շների ժանտախտ, պարվովիրուսային էնտերիտ, վարակիչ լարինգոտրախեիտ, վարակիչ հեպատիտ, պարագրիպ-3, լեպտոսպիրոզ (4 տեսակի սերոտիպերի) և կատաղություն հիվանդությունների նկատմամբ Բիոկան Նովել ԴՀՊՊի/Լ4Ռ (Biocan Novel DHPPi/L4R) պատվաստանյութ

Չեխիայի Հանրապետություն

«Բիովետա Ա.Ս.» կազմակերպություն

282.

Շների պարագրիպ-3 և լեպտոսպիրոզ (4 տեսակի սերոտիպերի) հիվանդությունների նկատմամբ Բիոկան Նովել Պի/Լ4 (Biocan Novel Pi/L4) պատվաստանյութ

Չեխիայի Հանրապետություն

«Բիովետա Ա.Ս.» կազմակերպություն

283.

Շների ժանտախտ և պարվովիրուս վարակի նկատմամբ կոմբինացված Բիոկան Նովել Պուպպի (Biocan Novel Puppy) պատվաստանյութ

Չեխիայի Հանրապետություն

«Բիովետա Ա.Ս.» կազմակերպություն

284.

Խոշոր եղջերավոր անասունների վարակիչ կերատոկոնյուկտիվիտ հիվանդության նկատմամբ ՄՈՐԱՔՍԵԲԻՆ ՆԵՈ (MORAXEBIN NEO) պատվաստանյութ

Չեխիայի Հանրապետություն

«Բիովետա Ա.Ս.» կազմակերպություն

285.

Աղավնիների պարամիքսովիրուս և սալմոնելոզ հիվանդությունների նկատմամբ ՊՄՎ-Սալմո-Վակ (PMV-Salmo-Vac) պատվաստանյութ

Չեխիայի Հանրապետություն

«Բիովետա Ա.Ս.» կազմակերպություն

»:

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար`

Ի. Առաքելյան