«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հուլիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 12417270
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
27 հունիսի 2017 թ. |
N 189-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 11-րդ և 12-րդ մասերը
Հրամայում եմ`
1. Հաստատել սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն սահմանաչափերը չկիրառելու և սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն սահմանաչափերի կիրառումը վերսկսելու մասին դիմումների ներկայացման կարգը և դիմումների ձևերը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հոկտեմբերի 1-ից:
Վ. Հարությունյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակից հանդիսացող (այսուհետ` մասնակից) ֆիզիկական անձի (վարձու աշխատող, անհատ ձեռնարկատեր, նոտար) կողմից սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն սահմանաչափերը (սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի ամսական և տարեկան առավելագույն շեմերը, այսուհետ` սահմանաչափեր) չկիրառելու և սահմանաչափերի կիրառումը վերսկսելու մասին դիմումները հարկային մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:
2. Սահմանաչափերը չկիրառելու և սահմանաչափերի կիրառումը վերսկսելու մասին դիմումները կարող են ներկայացվել սույն հրամանն ուժի մեջ մտնելուց 6 ամիս հետո:
Սույն կետում նշված` նույն հաշվետու ժամանակահատվածում տարբեր դիմումների ներկայացման դեպքում հիմք է ընդունվում վերջին դիմումը:
3. Միաժամանակ վարձու աշխատող և անհատ ձեռնարկատեր (նոտար) հանդիսանալու դեպքում մասնակցի համար սահմանաչափեր չկիրառելու և (կամ) կիրառելու դեպքերը դիտարկվում են առանձին դիմումների հիման վրա` ըստ տարբեր հաշվետու (ամսական և տարեկան) ժամանակահատվածների:
4. Մեկից ավելի գործատուների մոտ աշխատելու դեպքում վարձու աշխատողի կողմից սահմանաչափեր չկիրառելու և (կամ) կիրառելու մասին դիմումները հարկային մարմին կարող են ներկայացվել գործատուներից որևէ մեկի միջոցով:
5. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստը:
ԲԱԺԻՆ 2. ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
6. Սահմանաչափերը չկիրառելու մասին դիմումը (այսուհետ` դիմում) կարող են ներկայացնել մասնակից հանդիսացող`
1) 1974 թվականին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները.
2) մինչև 1974 թվականը ծնված այն վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, որոնք «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ներկայացրել են կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում:
7. Վարձու աշխատողը (բացառությամբ հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողի) դիմումը ներկայացնում է գործատուին` թղթային տարբերակով: Դիմումը պետք է ներառի՝
1) գործատուի անվանումը.
2) դիմողի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.
3) դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը.
4) դիմողի ստորագրությունը:
8. Գործատուն, սույն կարգի 6-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո, ոչ ուշ, քան դիմումը ստանալու ամսվա վերջին աշխատանքային օրը, դրա մասին էլեկտրոնային եղանակով, անձնավորված հաշվառման համակարգի միջոցով տեղեկացնում է հարկային մարմնին՝ ներկայացնելով համապատասխան էլեկտրոնային փաստաթուղթ (Ձև N 1): Էլեկտրոնային փաստաթղթում վարձու աշխատողի (աշխատողների) տվյալները լրացվում են անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգից ընտրելու միջոցով, իսկ մնացած բոլոր տվյալները լրացվում են ինքնաշխատ եղանակով: Թղթային դիմումները պատշաճ կարգով պահպանվում են գործատուի մոտ: Սույն կետում նշված էլեկտրոնային փաստաթուղթը ստորագրվում է գործատուի կողմից և ներառում է՝
1) փաստաթղթի գրանցման համարը (լրացվում է հարկային մարմնի կողմից).
2) փաստաթուղթը ներկայացնող գործատուի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անունը, ազգանունը), ՀՎՀՀ-ն.
3) դիմում ներկայացրած վարձու աշխատողի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը (ՀԾՀ).
4) փաստաթուղթը ներկայացնելու օրը, ամիսը տարեթիվը:
9. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված՝ մեկ էլեկտրոնային փաստաթղթով գործատուն միաժամանակ կարող է հարկային մարմնին տեղեկացնել դիմում ներկայացրած՝ մեկից ավելի վարձու աշխատողների մասին:
10. Անհատ ձեռնարկատերը, նոտարը և հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողը դիմումը ներկայացնում են էլեկտրոնային եղանակով` անձնավորված հաշվառման համակարգի միջոցով հարկային մարմին ներկայացնելով համապատասխան էլեկտրոնային փաստաթուղթ (Ձև N 2): Անհատ ձեռնարկատերը, նոտարը, հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողը դիմումի տեքստում որևէ գրառում չեն կատարում (բոլոր տվյալները լրացվում են ինքնաշխատ եղանակով): Սույն կետում նշված էլեկտրոնային փաստաթուղթը ստորագրվում է այն ներկայացնողի (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի կամ հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողի) կողմից և ներառում է՝
1) փաստաթղթի գրանցման համարը (լրացվում է հարկային մարմնի կողմից).
2) փաստաթուղթը ներկայացնողի (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի կամ հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողի) անունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն կամ հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը).
3) փաստաթուղթը ներկայացնելու օրը, ամիսը տարեթիվը:
11. Գործատուի կողմից սույն կարգի 8-րդ կետում նշված էլեկտրոնային փաստաթուղթը, իսկ հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողի կողմից սույն կարգի 10-րդ կետում նշված էլեկտրոնային փաստաթուղթը սխալմամբ հարկային մարմին ներկայացնելու դեպքում այն կարող է չեղարկվել մինչև այն ներկայացնելու ամսվան հաջորդող որևէ ամսվա անձնավորված հաշվարկը (այլ գործատուի մոտ աշխատելու դեպքում` նաև այդ գործատուի կողմից) ներկայացնելը:
12. Անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից սույն կարգի 10-րդ կետում նշված էլեկտրոնային փաստաթուղթը սխալմամբ հարկային մարմին ներկայացնելու դեպքում այն կարող է չեղարկվել տվյալ տարվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև տարեկան հաշվարկը ներկայացնելը:
13. Սահմանաչափերը չեն կիրառվում`
1) վարձու աշխատողների համար` դիմումը հարկային մարմին ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
2) անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար` դիմումը հարկային մարմին ներկայացնելու տարվա հունվարի 1-ից:
ԲԱԺԻՆ 3. ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
14. Սահմանաչափերի կիրառումը վերսկսելու մասին դիմումը կարող են ներկայացնել սույն կարգի 6-րդ կետում նշված` դիմում ներկայացրած անձինք:
15. Սահմանաչափերի կիրառումը վերսկսելու մասին դիմումը վարձու աշխատողը (բացառությամբ հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողի) ներկայացնում է գործատուին` թղթային տարբերակով: Դիմումը պետք է ներառի՝
1) գործատուի անվանումը.
2) դիմողի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.
3) դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը.
4) դիմողի ստորագրությունը:
16. Գործատուն, սույն կարգի 14-րդ կետում նշված դիմումը ստանալուց հետո ոչ ուշ, քան դիմումը ստանալու ամսվա վերջին աշխատանքային օրը, դրա մասին էլեկտրոնային եղանակով, անձնավորված հաշվառման համակարգի միջոցով տեղեկացնում է հարկային մարմնին՝ ներկայացնելով համապատասխան էլեկտրոնային փաստաթուղթ (Ձև N 3): Էլեկտրոնային փաստաթղթում վարձու աշխատողի տվյալները (ում համար ներկայացվում է փաստաթուղթը) լրացվում են անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգից ընտրելու միջոցով, իսկ մնացած բոլոր տվյալները լրացվում են ինքնաշխատ եղանակով): Սահմանաչափերի կիրառումը վերսկսելու մասին թղթային դիմումները պատշաճ կարգով պահպանվում են գործատուի մոտ: Սույն կետում նշված էլեկտրոնային փաստաթուղթը ստորագրվում է գործատուի կողմից և ներառում է՝
1) փաստաթղթի գրանցման համարը (լրացվում է հարկային մարմնի կողմից).
2) փաստաթուղթը ներկայացնող գործատուի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անունը, ազգանունը), ՀՎՀՀ-ն.
3) սահմանաչափերի կիրառումը վերսկսելու մասին դիմումը ներկայացրած վարձու աշխատողի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.
4) փաստաթուղթը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը:
17. Անհատ ձեռնարկատերը, նոտարը և հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողը սահմանաչափերի կիրառումը վերսկսելու մասին դիմումը ներկայացնում են էլեկտրոնային եղանակով` անձնավորված հաշվառման համակարգի միջոցով հարկային մարմին ներկայացնելով համապատասխան էլեկտրոնային փաստաթուղթ (Ձև N 4): Անհատ ձեռնարկատերը, նոտարը, հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողը դիմումի տեքստում որևէ գրառում չեն կատարում (բոլոր տվյալները լրացվում են ինքնաշխատ եղանակով):
18. Գործատուի կողմից սույն կարգի 16-րդ կետում նշված էլեկտրոնային փաստաթուղթը, իսկ հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողի կողմից սույն կարգի 17-րդ կետում նշված էլեկտրոնային փաստաթուղթը սխալմամբ հարկային մարմին ներկայացնելու դեպքում այն կարող է չեղարկվել մինչև այն ներկայացնելու ամսվան հաջորդող որևէ ամսվա անձնավորված հաշվարկը (այլ գործատուի մոտ աշխատելու դեպքում` նաև այդ գործատուի կողմից) ներկայացնելը:
19. Անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից սույն կարգի 17-րդ կետում նշված էլեկտրոնային փաստաթուղթը սխալմամբ հարկային մարմին ներկայացնելու դեպքում այն կարող է չեղարկվել տվյալ տարվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև տարեկան հաշվարկը ներկայացնելը:
20. Սահմանաչափերի կիրառումը վերսկսվում է`
1) վարձու աշխատողների համար` սահմանաչափերի կիրառումը վերսկսելու մասին դիմումը հարկային մարմին ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից,
2) անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար` սահմանաչափերի կիրառումը վերսկսելու մասին դիմումը հարկային մարմին ներկայացնելու տարվա հունվարի 1-ից:
Ձև N 1
Է Լ Ե Կ Տ Ր Ո Ն Ա Յ Ի Ն Փ Ա Ս Տ Ա Թ ՈՒ Ղ Թ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ (ԴԻՄՈՒՄ) ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Փաստաթղթի գրանցման համար ___________________________ | |||||||
1. Գործատուի անվանում (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անուն, ազգանուն) |
||||||||
2. Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) |
||||||||
3. Դիմումը ներկայացնելու ամսաթիվ |
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 11-րդ մասը` հայտնում եմ, որ հետևյալ մասնակիցը (մասնակիցները) ներկայացրել է (են) դիմում սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն սահմանաչափերը չկիրառելու մասին.
Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն սահմանաչափերը չկիրառելու մասին դիմում ներկայացրած մասնակցի անունը, ազգանունը |
Հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) |
|
Հանձնվել է սխալմամբ: |
Հարկային գործակալի (գործատուի) պատասխանատու անձի (անձանց) ստորագրությունը (ստորագրությունները)
Ձև N 2
Է Լ Ե Կ Տ Ր Ո Ն Ա Յ Ի Ն Փ Ա Ս Տ Ա Թ ՈՒ Ղ Թ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ
ԴԻՄՈՒՄ
|
Փաստաթղթի գրանցման համար ___________________________ | |||||||||||||||
1. Անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի, հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողի անուն, ազգանուն |
||||||||||||||||
2. Վարձու աշխատողի գործատուի (հարկային գործակալի պարտականություններից ազատված) անվանում |
||||||||||||||||
3. Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) |
|
|||||||||||||||
4. Վարձու աշխատողի գործատուի (հարկային գործակալի պարտականություններից ազատված) հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) |
||||||||||||||||
5. Հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) |
||||||||||||||||
6. Դիմումը ներկայացնելու ամսաթիվ |
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 11-րդ մասը` դիմում եմ սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն սահմանաչափերը չկիրառելու մասին:
Սոցիալական վճար կատարողի ստորագրությունը
Ձև N 3
Է Լ Ե Կ Տ Ր Ո Ն Ա Յ Ի Ն Փ Ա Ս Տ Ա Թ ՈՒ Ղ Թ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ (ԴԻՄՈՒՄ)
|
Փաստաթղթի գրանցման համար _____________________________ | |||||||
1. Գործատուի անվանում (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անուն, ազգանուն) |
||||||||
2. Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) |
||||||||
3. Դիմումը ներկայացնելու ամսաթիվ |
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 11-րդ մասը` հայտնում եմ, որ քաղաքացի________________________________-ը (հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համար` ___________________) դիմել է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն սահմանաչափերի կիրառումը վերսկսելու մասին:
|
Հանձնվել է սխալմամբ: |
Հարկային գործակալի (գործատուի) պատասխանատու անձի (անձանց) ստորագրությունը (ստորագրությունները)
Ձև N 4
Է Լ Ե Կ Տ Ր Ո Ն Ա Յ Ի Ն Փ Ա Ս Տ Ա Թ ՈՒ Ղ Թ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ
ԴԻՄՈՒՄ
|
Փաստաթղթի գրանցման համար ___________________________ | |||||||||||||||
1. Անհատ ձեռնարկատիրոջ (նոտարի), հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողի անուն, ազգանուն |
||||||||||||||||
2. Վարձու աշխատողի գործատուի (հարկային գործակալի պարտականություններից ազատված) անվանում |
||||||||||||||||
3. Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) |
||||||||||||||||
4. Վարձու աշխատողի գործատուի (հարկային գործակալի պարտականություններից ազատված) հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) |
||||||||||||||||
5. Հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) |
||||||||||||||||
6. Դիմումը ներկայացնելու ամսաթիվ |
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 11-րդ մասը` դիմում եմ սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն սահմանաչափերի կիրառումը վերսկսելու մասին:
Սոցիալական վճար կատարողի ստորագրությունը