ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 մայիսի 2017 թ. |
N 604-Ա/2 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ, ԱՌԿԱ ԵՎ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՄԻ ՇԱՐՔ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված NN 17, 19 հավելվածների 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի N 93/3 եզրակացությունը`Հրամայում եմ`
1. «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» հիմնադրամին տալ՝ բակալավրի կրթական ծրագրով, առկա և հեռակա ուսուցմամբ, համապատասխանաբար 4 և 5 տարի ուսման տևողությամբ, հայերեն լեզվի ուսուցմամբ, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 30-ական և 40-ական տեղերով` 061901.00.6 «Տեղեկատվական անվտանգություն», 041301.00.6 «Կառավարում», ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 20-ական և 40-ական տեղերով` 031801.00.6 «Միջազգային հարաբերություններ», 042101.00.6 «Իրավագիտություն», ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 30-ական տեղերով` «Տնտեսագիտություն», առկա ուսուցմամբ, 4 տարի ուսման տևողությամբ, հայերեն լեզվի ուսուցմամբ, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 30-ական տեղերով` 041201.00.6 «Ֆինանսներ» մասնագիտությունների գծով կրթական գործունեության լիցենզիա:
2. «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» հիմնադրամին տալ՝ մագիստրոսի կրթական ծրագրով, առկա և հեռակա ուսուցմամբ, համապատասխանաբար 2 և 2,5 տարի ուսման տևողությամբ, հայերեն լեզվի ուսուցմամբ, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 10-ական և 20-ական տեղերով` 061901.00.7 «Տեղեկատվական անվտանգություն», 041301.00.7 «Կառավարում», 031101.00.7 «Տնտեսագիտություն», 031801.00.7 «Միջազգային հարաբերություններ», ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 30-ական տեղերով` 042101.00.7 «Իրավագիտություն», առկա ուսուցմամբ, 2 տարի ուսման տևողությամբ, հայերեն լեզվի ուսուցմամբ, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 25-ական տեղերով` 071202.00.7 «Կենսագործունեության անվտանգություն» մասնագիտությունների գծով կրթական գործունեության լիցենզիա:
3. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
Պաշտոնակատար Լ. Մկրտչյան