«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 օգոստոսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 12417326
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
27 հուլիսի 2017 թ. |
N 246-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇԻՎ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՑ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը`
Հրամայում եմ՝
1. Հաստատել՝
1) Հիմնավորված գումարները միասնական հաշիվ մուտքագրելու եզրակացության ձևը՝ համաձայն N 1 հավելվածի,
2) միասնական հաշվից գումարները վերադարձնելու դիմումի ձևը և լրացման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Վ. Հարությունյան
|
Հավելված N 1 |
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N ____
ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇԻՎ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ
1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
||||||||
2. Հարկ վճարողի անվանումը |
||||||||
3. Գտնվելու վայրը |
||||||||
4. Հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը |
Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարները և հիմնավորող փաստաթղթերը.
Հ/հ |
Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարը հիմնավորող փաստաթղթի անվանումը, համարը, ամսաթիվը |
Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարը (դրամ) |
-1- |
-2- |
-3- |
1. |
Համալիր հարկային ստուգման ակտ |
|
2. |
Ուսումնասիրության արձանագրություն |
|
3. |
Դատարանի վճիռ |
|
4. |
Բողոքարկման հանձնաժողովի որոշում |
|
5. |
Ճշտված հարկային հաշվարկ |
|
Ընդամենը |
Եզրակացությունը կազմելու ամսաթիվը |
______ _________________ 20 թ. |
Հաշվառման վայրի հարկային մարմնի պետ |
-------------------------------------------------------------- |
Հավելված N 2 |
Դ Ի Մ ՈՒ Մ |
Փաստաթղթի հերթական համարը | |||||||
1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
||||||||
2. Հարկ վճարողի անվանումը |
||||||||
3. Հարկ վճարողի գտնվելու վայրը |
||||||||
4. Հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը |
Խնդրում եմ միասնական հաշվում առկա գումարի մնացորդից վերադարձնել՝
Հ/հ |
Բանկի անվանումը, որին պետք է փոխանցել վերադարձման ենթակա գումարը |
Բանկային հաշվի համարը, որին պետք է փոխանցել վերադարձման ենթակա գումարը |
Վերադարձման ենթակա գումարը (դրամ) |
-1- |
-2- |
-3- |
-4- |
Ընդամենը |
Պատասխանատու անձի |
____________________________________________________ |
Հարկ վճարողին միասնական հաշվից գումարները վերադարձնելու դիմումի լրացման կարգը
1. | 1-ին տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), |
2. | 2-րդ տողում լրացվում է հարկ վճարողի անվանումը: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ «ԱՁ» նշումը, անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ՀԾՀ-ն, անձնագրային տվկալները, ՀՎՀՀ-ն՝ առկայության դեպքում, |
3. | 3-րդ տողում լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ բնակության վայրը, |
4. | 4-րդ տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը, |
5. | Աղյուսակի 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը, |
6. | Աղյուսակի 2-րդ սյունակում լրացվում է այն բանկի անվանումը, որին պետք է փոխանցել հարկ վճարողին վերադարձման ենթակա գումարը, |
7. | Աղյուսակի 3-րդ սյունակում լրացվում է այն բանկային հաշվի համարը, որին պետք է փոխանցել հարկ վճարողին վերադարձման ենթակա գումարը, |
8. | Աղյուսակի 4-րդ սյունակում լրացվում է հարկ վճարողին վերադարձման ենթակա գումարի չափը, |
9. | Աղյուսակի «Ընդամենը» տողում լրացվում է աղյուսակի 4-րդ սյունակում լրացված գումարների հանրագումարը, |
10. | Դիմումի «Պատասխանատու անձի» տողում լրացվում է դիմումը ներկայացնող հարկ վճարողի պատասխանատու անձի ստորագրությունը, անունը, ազգանունը: |