Գլխավոր տեղեկություն
Համար
N 912-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.09.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.09.15/26(595).1 Հոդ.317
Ընդունող մարմին
Արտակարգ իրավիճակների նախարար
Ընդունման ամսաթիվ
11.08.2017
Ստորագրող մարմին
Արտակարգ իրավիճակների նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.08.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 օգոստոսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 32617359

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

11 օգոստոսի 2017 թ.
ք. Երևան

N 912-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԸՆԴԳՐԿՎՈՂ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄԻՆ ԵՎ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐԻ ԽՆԴՐԱԴՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԻ ՓՈԽԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՊԸ, ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԶԵԿՈՒՑՄԱՆ ԵՎ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված փրկարարական ծառայության կանոնագրքի 118-րդ հոդվածի 7-րդ մասի և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «այսուհետ` ՀՀ» կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշմամբ հաստատված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «այսուհետ` ԱԻՆ» կանոնադրության 16-րդ կետով`

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել հետախուզության տեսակները, հետախուզությանը ներկայացվող հիմնական պահանջները, հիմնական խնդիրները, ընդգրկվող ուժերի կազմին և հետախուզության պլանին ներկայացվող պահանջները, հետախույզների խնդրադրման ուղղությունները, հետախուզության ուժերի փոխգործողությունները և կապը, հետախուզության տվյալների զեկուցման և իրավիճակների դիտարկման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետին` սահմանված ժամկետում ու կարգով ապահովել սույն հրամանի ներկայացումը ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

 

Դ. Տոնոյան

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
արտակարգ իրավիճակների
նախարարի
2017թ. օգոստոսի 11-ի N 912-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԸՆԴԳՐԿՎՈՂ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄԻՆ ԵՎ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐԻ ԽՆԴՐԱԴՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԻ ՓՈԽԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՊԸ, ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԶԵԿՈՒՑՄԱՆ ԵՎ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են հետախուզության տեսակները, հետախուզությանը ներկայացվող հիմնական պահանջները, հիմնական խնդիրները, ընդգրկվող ուժերի կազմին և հետախուզության պլանին ներկայացվող պահանջները, հետախույզների խնդրադրման ուղղությունները, հետախուզության ուժերի փոխգործողությունները և կապը, հետախուզության տվյալների զեկուցման և իրավիճակների դիտարկման աշխատանքների առանձնահատկությունները:

2. Սույն կարգը մշակված է «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

3. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) հետախուզություն` միջոցառումների համալիր է, ուղղված աղետի գոտում իրադրության, շրջակա միջավայրի, արձագանքող ուժերի մուտքի և տարհանման երթուղիների վիճակի, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ընթացքում տվյալների ձեռքբերմանը, ուսումնասիրմանը, ամփոփմանը և վերլուծմանը`

ա. ընդհանուր հետախուզություն` արտակարգ իրավիճակներում պարբերական դիտարկումներով ընդհանուր իրավիճակի գնահատում, երթուղիների, օբյեկտների վիճակի, փլուզումների աստիճանի և բնույթի բացահայտման նպատակով.

բ. հատուկ հետախուզություն` համապատասխան մարմինների միջոցներով ճառագայթային, քիմիական, հրդեհային, ինժեներական, բժշկական, համաճարակային և կենսաբանական իրավիճակի բնույթի մասին տվյալներ ստանալու նպատակով տարվող հետախուզություն.

գ. համալիր հետախուզություն` խմբի կամ ջոկատի կազմում տարվող ընդհանուր և հատուկ հետախուզության համատեղում.

2) հետախուզության նպատակաուղղվածություն` հետախուզական միջոցառումների իրականացման խստիվ ենթարկումը որոշակի կարևոր խնդիրների լուծմանը և այդ նպատակով բոլոր ջանքերի կենտրոնացում.

3) հետախուզության անընդհատություն` խաղաղ և պատերազմական ժամանակ հետախուզության իրականացում մշտապես, ցանկացած իրադրությունում.

4) հետախուզության hավաստիություն` ճշգրիտ տվյալների ձեռք բերումն է փաստացի իրավիճակին համապատասխան.

5) հետախուզության լիարժեքություն` իրավիճակը բնութագրող տվյալների հնարավորինս մանրամասն ձեռք բերում.

6) հետախուզության оպերատիվություն` իրավիճակի վերաբերյալ արագորեն ձեռք բերած տվյալների անհապաղ մշակում և ներկայացում վերադասին.

7) օդային հետախուզություն` թռչող սարքերի օգնությամբ իրականացվող հետախուզություն.

8) ցամաքային հետախուզություն` վերգետնյա տրանսպորտային միջոցներով ու հատուկ սարքերով իրականացվող հետախուզություն, որի ընթացքում ակնադիտական զննությամբ և հատուկ սարքերի միջոցով որոշվում է կառուցվածքների և շրջակա միջավայրի վիճակը.

9) ջրային հետախուզություն` լողացող սարքերի օգնությամբ իրականացվող հետախուզություն.

10) տիեզերական հետախուզություն` տիեզերական սարքերի օգնությամբ իրականացվող հետախուզություն.

11) հատուկ հետախուզության հիմնական տեսակներն են հանդիսանում ` ճառագայթային, քիմիական, կենսաբանական, բժշկական, ինժեներական և հրդեհային հետախուզությունը`

ա. ճառագայթային հետախուզություն`հատուկ հետախուզություն, որն իրականացվում է շրջակա միջավայրի օբյեկտների, տեղանքի, շինությունների, տեխնիկայի ճառագայթային աղտոտվածության հայտնաբերման, աղտոտվածության աստիճանի և մասշտաբների, աղտոտված տարածքների սահմանների որոշման, փրկարարական աշխատանքների ժամանակ ճառագայթային իրավիճակի մշտադիտարկման և ճառագայթային անվտանգության պահանջների կատարման ապահովման, աղտոտման գոտուն մոտենալու և բնակչության տարահանման երթուղիների և տեղանքի ապաակտիվացման լիակատարության որոշման նպատակով.

բ. քիմիական հետախուզություն` հատուկ հետախուզություն, որն իրականացվում է շրջակա միջավայրի օբյեկտներում և տեղանքում թունավոր նյութի հայտնաբերման և աղտոտման գոտու սահմանների, քիմիական նյութի ագրեգատային վիճակի (հեղուկ, գազային, աերոզոլային, գոլորշագազային) և դրա տարածման ուղղությունների, աղտոտման գոտուն մոտենալու և բնակչության տարահանման երթուղիների որոշման, փրկարարական աշխատանքների ժամանակ քիմիական իրավիճակի մշտադիտարկման և տեղանքի ապագազացման լիակատարության որոշման նպատակով.

գ. կենսաբանական հետախուզություն` հատուկ հետախուզություն, որն իրականացվում է շրջակա միջավայրում կենսաբանական միջոցների (հարուցիչի) հայտնաբերման, հայտնաբերված միկրոօրգանիզմների տեսակների, մանրէաբանական վարակման գոտիների սահմանների որոշման, վթարավերականգնողական և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքներում մշտական հիգիենիկ և հակահամաճարակային, ինչպես նաև կենդանահամաճարակային հսկողության նպատակով.

դ. բժշկական հետախուզություն` հատուկ հետախուզություն, որը ճշտում է բժշկական ստորաբաժանումների ծավալման վայրերը, տուժածների վիճակը և ախտահարման բնույթը, ինչպես նաև տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու ծավալները և այդ նպատակի համար պահանջվող համապատասխան ուժերն ու միջոցները, ինչպես նաև բացահայտում է շարժման երթուղիներում և խոցման օջախներում սանիտարահամաճարակային իրավիճակը.

ե. ինժեներական հետախուզություն` դեպի խոցման օջախներ և քաղաքացիական պաշտպանության ուժերի տեղակայման վայրեր տանող ճանապարհների, շենքերի, շինությունների, ինժեներական կառույցների վիճակի, փլուզումների ծավալի և ավերվածությունների սահմանների որոշման նպատակով իրականացվող հետախուզություն.

զ. հրդեհային հետախուզություն` արտակարգ իրավիճակի գոտում հրդեհների մասին տեղեկություններ հավաքելու, իրավիճակը գնահատելու և հրդեհաշիջման գործողությունները կազմակերպելու նպատակով իրականացվող հետախուզություն։

 

ԳԼՈՒԽ 2.

 

ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ

 

4. Հետախուզության ձևերն են՝

1) օդային.

2) ցամաքային.

3) ջրային.

4) տիեզերական:

5. Հետախուզությունը քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման և ուժերի գործողությունների ապահովման կարևոր ձև է: Հետախուզությունը տարբեր միջոցառումների համախմբություն Է, որը կազմակերպում են փրկարարական ուժերի, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների, խմբերի, օղակների ղեկավարները՝ խոցված օջախների, աղետալի ջրածածկման գոտիների, տարերային աղետների շրջանների, խոշոր վթարների բնույթի վերաբերյալ հետախուզական տվյալներ հայթայթելու նպատակով։ Հետախուզության իրականացումը կարևորվում է նրանով, որ ստեղծված իրադրության մասին առանց լիարժեք տվյալների ստացման, հնարավոր չէ ժամանակին ընդունել հիմնավորված որոշումներ բնակչության պաշտպանության կազմակերպման և փրկարարական ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների (ՓԱՎԱ) անցկացման վերաբերյալ:

Հետախուզության նպատակը՝ բնակչության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ժամանակին և արդյունավետ կազմակերպման ու իրականացման, արձագանքող ուժերի անձնակազմի անվտանգ գործունեության ապահովման ուղղությամբ որոշումներ ընդունելու համար՝ հավաստի տվյալների ձեռքբերումն է:

Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ իրականացնելիս հետախուզության պահանջներն են`

1) հետախուզություն իրականացվում է անընդհատ` տարվա ցանկացած եղանակին և օրվա ցանկացած ժամին: Առաջադրվող խնդիրները բազմապլանային են, ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակ.

2) հետախուզությունը կազմակերպվում է միջգերատեսչական հիմքերի վրա, ընդգրկելով մարզերի, նախարարությունների և գերատեսչությունների ուժերն ու միջոցները:

6. Հետախուզությունը որպես գործընթաց իր մեջ ընդգրկում է`

1) ղեկավար մարմինների գործունեությունը հետախուզության կազմակերպման ուղղությամբ.

2) հետախուզական խմբերի անմիջական գործողությունները անհրաժեշտ տեղեկատվության հավաքման ուղղությամբ.

3) փրկարարական աշխատանքներ ղեկավարող մարմնի գործունեությունը տեղեկատվության հավաքման, մշակման և ուսումնասիրման, ինչպես նաև առաջարկությունների նախապատրաստման ուղղությամբ.

4) իրադրության մասին շահագրգիռ մարմիններին իրենց վերաբերվող մասով տվյալների փոխանցումը:

7. Առաջադրված խնդիրների բնույթից կախված հետախուզությունը լինում է ընդհանուր, հատուկ և համալիր.

1) ընդհանուր հետախուզությունն իրականացվում է ուժերի տեղակայման շրջաններում՝ ընդհանուր իրավիճակի, տուժված մարդկանց քանակը պարզելու, շարժման երթուղիներում և աշխատատեղերում փլուզումների բնույթը և աստիճանը որոշելու համար: Հետախուզությունն իրականացվում է լիազոր մարմնի խմբերի կողմից, որի ընթացքում հաշվի է առնվում արտակարգ իրավիճակի բնույթը: Հետախուզության խմբերում ընդգրկվում են մասնագետներ, որոնք ծանոթ են տարածքին, բնակելի տների կառուցապատմանը, տիրապետում են տվյալ արտակարգ իրավիճակի բնույթի վերաբերյալ համապատասխան գիտելիքների: Քիմիական բնույթի օբյեկտներում հետախուզության խմբերի կազմում ընդգրկվում են մասնագետներ համապատասխան սարքավորումներով: Հետախուզության արդյունքում ստացված տվյալները հավաքվում և զեկուցվում է համապատասխան ղեկավարին.

2) հատուկ հետախուզությունն իրավիճակի մասին տվյալներ ստանալու նպատակով, իրականացվում է միջգերատեսչական հիմքերի վրա, ընդգրկելով մի շարք նախարարությունների և գերատեսչությունների ուժերն ու միջոցները:

8. Օդային հետախուզությունը կազմակերպվում և տարվում է լիազոր մարմնի կողմից: Հետախուզության արդյունքների մասին տեղեկացվում է փրկարարական ուժերի ղեկավարը։ Բացի դրանից, փրկարարական աշխատանքներ իրականացնող մարմինը (ղեկավարությունը) կազմակերպում է օդային հետախուզության արդյունքների ընդունում` անմիջապես ինքնաթիռից (ուղղաթիռից, անօդաչու թռչող սարքից)։

9. Կենսաբանական և համաճարակաբանական հետախուզությունն անցկացվում է տեղանքի, օդի, ջրի, սննդամթերքի վարակվածության բացահայտման համար, որոշելու վարակվածության սահմաններն ու առաջիկա աշխատանքների բնույթը: Հետախուզության ուժերի կազմում ընդգրկվում են համապատասխան մասնագետներ։ Օդից, հողից, ջրից, բուսականությունից վերցրած նմուշները փոխանցվում են համապատասխան կազմակերպություններին՝ լաբորատոր հետազոտություն համար, որոնք որոշում են հարուցիչների տեսակները և անձնակազմի, բնակչության շրջանում վարակիչ հիվանդությունների առկայությունը, բնույթը և այլ գործոններ, որոնք ազդում են փրկարարական ուժերի սանիտարահամաճարակային վիճակի վրա՝ նրանց գործողությունների շրջանում։

10. Բժշկական հետախուզությունը բացահայտում է շարժման երթուղիներում և խոցման օջախներում սանիտարահամաճարակային իրավիճակը, ճշտում է խոցվածների կուտակման վայրերը, նրանց վիճակը և խոցման բնույթը, բժշկական ստորաբաժանումների ծավալման վայրերը, ինչպես նաև խոցվածներին բժշկական օգնություն ցույց տալու ծավալները և այդ նպատակի համար պահանջվող համապատասխան ուժերն ու միջոցները։

11. Ինժեներական հետախուզությունն իրականացվում է խոցման օջախներ և քաղաքացիական պաշտպանության ուժերի տեղակայման վայրեր տանող ճանապարհների, շենքերի, շինությունների, ինժեներական կառույցների վիճակի, փլուզումների ծավալի և ավերվածությունների սահմանների որոշման նպատակով:

12. Ինժեներական հետախուզությունն ընդգրկում է՝

1) ճանապարհների, կամուրջների, ուղեկամուրջների, թունելների, ամբարտակների և պատվարների փլուզման բնույթի և վիճակի հետախուզումը.

2) ճանապարհների փլուզված հատվածների և անանցանելի ճանապարհային կառույցների շրջանցումների հայտնաբերումը.

3) կապի օբյեկտների և գծերի, հիդրոտեխնիկական և կոմունալ-էներգետիկ համակարգերի վիճակի հետախուզումը.

4) շենքերի և շինությունների ավերվածության ծավալի, փողոցների և պաշտպանական կառույցների փլվածքների իրավիճակի հետախուզումը.

5) պայթեցման աշխատանքների անցկացման հնարավորության որոշումը.

6) առավել բարդ ինժեներական իրավիճակում գտնվող տեղամասերի և օբյեկտների նկարահանումը.

7) ավերվածությունների սահմանների որոշում և քարտեզագրում:

13. Համալիր հետախուզություն կատարելու համար սովորաբար ուղարկվում է խումբ (ջոկատ), որի կազմում ընդգրկվում են համապատասխան մասնագետներ, որոնք երթուղիներում տանում են ընդհանուր և հատուկ հետախուզություն։

14. Հետախուզության ձևերի ընտրությունը կախված է իրավիճակի պայմաններից և առաջադրվող խնդիրների բնույթից: Այդ նպատակով հետախուզությունը հաճախ իրականացվում է զուգակցման եղանակով`

1) անմիջականորեն (որոնում, զննում, սարքերի միջոցով հետախուզում, դիտարկում).

2) վերցված նմուշների լաբորատոր հետազոտություն.

3) տեղեկատվական-տեխնիկական միջոցների օգտագործում, լուսանկարում (օդային, վերգետնյա).

4) փաստաթղթերի ուսումնասիրում (քաղաքի կառուցապատման պլաններ, կոմունալ-էներգետիկ ցանցերի, շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթեր).

5) տեղացի բնակիչների հարցում:

 

ԳԼՈՒԽ 3.


ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

15. Հետախուզությանը ներկայացվող հիմնական պահանջներն են`

1) նպատակաուղղվածությունը.

2) անընդհատությունը.

3) ակտիվությունը.

4) օպերատիվությունը.

5) հավաստիությունը։

 

ԳԼՈՒԽ 4.


ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

16. Հետախուզության կազմակերպման գործընթացում որոշվում և իրականացվում են հետևյալ ընդհանուր խնդիրները`

1) հետախուզության նպատակները և առարկան.

2) հետախուզության անցկացման վերաբերյալ ենթակաների խնդրադրումը.

3) հետախուզական կազմավորումների խնդրադրումը.

4) հետախուզական կազմավորումներին առաջիկա գործողություններին նախապատրաստումը.

5) հետախուզական կազմավորումների գործողությունների ղեկավարման և հսկողության իրականացումը.

6) հետախուզական կազմավորումների փոխհամագործակցության և գործողությունների ապահովման կազմակերպումը.

7) կապի կազմակերպումը.

8) հետախուզական տվյալների հավաքի, մշակման և ժամանակին համապատասխան պետերին զեկուցումը:

17. Հետախուզության հիմնական խնդիրները խաղաղ ժամանակ ամենօրյա գործունեության պայմաններում`

1) շրջակա միջավայրի վիճակի անընդհատ դիտարկումը և լաբորատոր հսկողությունը, ինչպես նաև ճառագայթային, քիմիական և մանրէաբանական (ՃՔՄ) վարակվածության ժամանակին հայտնաբերումը.

2) ճառագայթային, քիմիական և մանրէաբանական վարակվածության պատճառ հանդիսացող վտանգավոր սկզբնաղբյուրների հայտնաբերումը.

3) ԱԻ ծագման սպառնալիքի նախանշանների բացահայտումը.

4) հետախուզական ուժերի մշտական պատրաստվածության ապահովումը.

5) հետախուզության միջոցառումների պլանավորումը:

18. Հետախուզության հիմնական խնդիրները խաղաղ ժամանակ արտակարգ իրավիճակի ծագման դեպքում`

1) արտակարգ իրավիճակի վայրում շրջակա միջավայրի ճառագայթային, քիմիական և մանրէաբանական իրավիճակի նկատմամբ դիտարկման և լաբորատոր հսկողության ուժեղացումը.

2) արտակարգ իրավիճակի վայրում ընդհանուր իրադրության բացահայտումը` (ԱԻ բնույթը, մասշտաբը, տեսակը), տնտեսության օբյեկտների ավերվածության բնույթը, խոցման օջախներում անձնակազմի և բնակչության կորուստները, երկրորդական խոցման գործոնների առկայությունը, արտակարգ իրավիճակի հնարավոր վտանգավոր հետևանքները և տարածման ուղղությունները, առաջնահերթ փրկարարական աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ ուժերի և միջոցների ծավալների որոշումը.

3) տուժածների գտնվելու վայրերի հայտնաբերումը և նրանց փրկության ձևերի որոշումը.

4) ուժերի դեպի փրկարարական անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների անցկացման տեղամասեր շարժվելու երթուղիների որոշումը.

5) տարահանված բնակչության տեղաբաշխման վայրերում ճառագայթային և քիմիական իրադրության մշտական հսկողության կազմակերպումը և իրականացումը.

6) արտակարգ իրավիճակի վայրում հայտնված վտանգավոր օբյեկտներում ստեղծված իրավիճակի բացահայտումը:

18. Հետախուզության հիմնական խնդիրները հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում`

1) քաղաքացիական պաշտպանության ուժերի ծավալման շրջաններում շրջակա միջավայրի ճառագայթային, քիմիական և մանրէաբանական հսկողության իրականացումը.

2) քաղաքացիական պաշտպանության ուժերի խոցման օջախներ մուտքի, ինչպես նաև տարահանման երթուղիների ճշգրտումը:

19. Հետախուզության հիմնական խնդիրները հակառակորդի հարձակումից հետո`

1) կիրառված զենքերի տեսակները, հարվածի ենթարկված տարածքները և օբյեկտների բացահայտումը.

2) հրթիռակոծման ենթարկված օբյեկտներում և տարածքներում ՃՔՄ վարակվածության աստիճանի որոշումը.

3) շենքերում, շինություններում մարդկանց որոնումը, նրանց օգնության ցուցաբերման ձևերի որոշումը.

4) վտանգավոր օբյեկտներում, ինժեներատեխնիկական կառույցներում, կոմունալ-էներգետիկ և կապի ցանցերում ստեղծված իրավիճակի բացահայտումը և ՓԱՎԱ անցկացման ծավալների որոշումը.

5) դիտարկման և լաբորատոր հսկողության իրականացում ՓԱՎԱ անցկացման ողջ ընթացքում:

20. Կոնկրետ պայմաններից կախված հետախուզության խնդիրները և ծավալները կարող են փոփոխվել:

 

ԳԼՈՒԽ 5.


ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

21. Հետախուզության խնդիրների լուծման համար օգտագործվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության ստորաբաժանումների անձնակազմն ու տեխնիկան, ինչպես նաև

1) քաղաքացիական պաշտպանության ծառայությունների հետախուզական ուժերը.

2) ճառագայթային, քիմիական ու կենսաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի հիմնարկները.

3) քաղաքացիական պաշտպանության տարածքային և օբյեկտային կազմավորումների հետախուզական ուժերը:

22. Հետախուզության մեջ ընդգրկվող ուժերի կազմին ներկայացվող պահանջներն են`

1) մասնագիտական և ֆիզիկական բարձր պատրաստվածությունը.

2) համապատասխան տեխնիկական միջոցներով ապահովվածությունը.

3) տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակությունները:

23. Հետախուզության ուժերին տրամադրվող միջոցներն են`

1) տրանսպորտային միջոցները, այդ թվում և հատուկ զրահապատ միջոցները.

2) ճառագայթային և քիմիական, կենսաբանական հետախուզության սարքերը, ինժեներական դիտարկման սարքերը.

3) անհատական պաշտպանական միջոցները.

4) դյուրակիր կապի միջոցները.

5) տեղեկատվության գրանցման և փոխանցման միջոցները.

6) գործողությունների հրահանգները.

7) լաբորատոր հատուկ սարքերը` դաշտային պայմաններում անալիզներ կատարելու համար.

8) նմուշառման միջոցները.

9) տեղագրական քարտեզները:

24. Հետախուզության խնդիրների լուծման համար կարող են օգտագործվել նաև այլ ուժեր և միջոցներ, որոնք ներգրավվում են սահմանած կարգով լիազոր մարմնի կամ փոխգործողությունների պլաններով նախատեսված դեպքերում:

Անհրաժեշտության դեպքում ստեղծվում են մի քանի հետախուզական խմբեր:

25. Փրկարարական աշխատանքների ղեկավարը հետախուզությունը կազմակերպում է ելնելով վթարի հետևանքների վերացման պլանում նախատեսված միջոցառումներից կամ անձնական նախաձեռնությամբ օպերատիվ խնդիրները լուծելու համար իրեն անհրաժեշտ տվյալները ստանալու անհրաժեշտությունից:

26. Փրկարարական աշխատանքների ղեկավարը հետախուզություն կազմակերպելիս պարտավոր է`

1) ապահովել հետախուզություն բոլոր այն վայրերում, որտեղ վթարի հետևանքով կարող են գտնվել մարդիկ.

2) հանձնարարությունը կատարողներին ապահովել անհրաժեշտ ուժերով ու միջոցներով.

3) հետախուզություն իրականացնողներին մանրամասն տեղեկացնել վթարի վերաբերյալ ունեցած տեղեկությունների և իր պլանների մասին.

4) ստուգել հանձնարարության վերաբերյալ իմացությունը:

27. Ջոկի առջև դնելով հետախուզման խնդիր փրկարարական աշխատանքների ղեկավարն օգտագործում է ունեցած բոլոր տվյալները, որոնց նա տեղեկացել է հետախուզության կազմակերպման պահին վթարային տեղամասի ինժեներատեխնիկական ու բանվորական կազմի հարցումներից, տվյալներ` սարքերի, գազապարունակության, էլ. սնուցման, պայթուցիկ նյութերի, հակահրդեհային միջոցների առկայության ու վիճակի մասին:

28. Երբ հետախուզվում է բարդ վթարային տեղամաս, փրկարարական աշխատանքների ղեկավարը կատարում է ժամանակի և թթվածնի ծախսի հաշվարկ, հետախուզող ջոկի հրամանատարին կամ ջոկերի ղեկավարների խմբին (եթե հետախուզման աշխատանքներին մասնակցում է մի քանի ջոկ) մանրամասն բացատրում շարժման երթուղին և անհրաժեշտության դեպքում նրանց տալիս տեղամասի սխեման, որտեղ պետք է կատարվեն հետախուզական աշխատանքները:

29. Այն դեպքում, երբ հետևանքների վերացման աշխատանքները պահանջում են վթարային տեղամասի վիճակի ավելի բաձրորակ գնահատում, ինչպես նաև, երբ անհրաժեշտ է տեղում ընդունել վթարի հետևանքների վերացման որոշումը, հետախուզումը հանձնարարվում է միջին կամ ավագ հրամանատարական կազմին:

30. Որպես կանոն հետախուզությունը հանձնարարվում է բարձր պատրաստվածություն ունեցող, տարածքին ու հետախուզվող տեղամասին ծանոթ հրամանատարին:

31. Բացառիկ դեպքերում, երբ ջոկն ուղարկվում է չհետախուզված, շնչառության համար ոչ պիտանի միջավայրում առանձին հանձնարարություններ կատարելու (տեղամասի մեխանիզմների աշխատանք, սխեմաների բացակայություն և այլն), փրկարարական աշխատանքների ղեկավարի թույլտվությամբ ջոկի կազմում ընդգրկվում է տեղանքին ծանոթ աշխատակից:

32. Հետախուզման գնացող ջոկը պետք է գիտենա`

1) հետախուզման հիմնական խնդիրները.

2) վթարի տեղն ու տեսակը.

3) վթարի տարածման հնարավոր ուղիները.

4) օդափոխման որոշված ռեժիմը.

5) ենթադրյալ տուժածների տեղը և թիվը:

33. Այն դեպքերում, երբ ջոկը նախօրոք մշակված պլանով ուղարկվում է բարդ ու պատասխանատու հետախուզման, հրամանատարը, ստանալով առաջադրանք, փրկարարական աշխատանքների ղեկավարի հետ միասին որոշում է պահեստային ջոկի գտնվելու տեղը, նրա կազմը և ջոկերի միջև համագործակցության կարգը: Ջոկի անձնակազմին բացատրում է առաջադրանքը, դրա առանձնահատկությունը և այն կատարելու արդյունավետ ճանապարհը:

34. Հետախուզման առաջադրանք կատարելիս, երբ հայտնի է դառնում, որ վթարի գոտում գտնվում են մարդիկ, ջոկի գլխավոր խնդիրն է նրանց փրկելը կամ նրանց արագ փրկելու համար անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելը:

35. Շնչառության համար վտանգավոր միջավայրում, հետախուզման ընթացքում հայտնաբերված տուժածին արագ շնչադիմակ է հագցվում, ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն ու դուրս է բերվում անվտանգ տարածք, տուժածին հանձնելով պահեստային ջոկին կամ բժշկական անձնակազմին, իսկ հետախուզող ջոկը շարունակում է հանձնարարված առաջադրանքի կատարումը: Եթե տուժածին անվտանգ տարածք տեղափոխելիս օգտագործվել է թթվածնային պաշարը և փրկարարներին անհրաժեշտ է հանգիստ, առաջադրանքի կատարումը հանձնարարվում է պահեստային ջոկին կամ փրկարարական աշխատանքների ղեկավարի ենթակայության տակ գտնվող որևէ այլ ջոկի:

36. Փլուզված ու քանդված տարածքներում ջոկն առաջ շարժվելիս պարտավոր է`

1) օգտագործել տուժածներին արագ հասնելու բոլոր հնարավոր ձևերը.

2) փլվածքի վայրով անցնել միայն նախօրոք այն ուսումնասիրելուց հետո:

37. Խիտ ծխապատ տեղամասերով շարժվելիս ջոկի անդամները միմյանց կապվում են պարանով և շարժվում այնպես, որ շոշափվի գետինը:

38. Հրդեհի վայրը հետախուզելիս ջոկը որոշում է հրդեհի չափերը, տարածման ուղղությունը, դրան մոտենալու ճանապարհները, ծխապատման աստիճանը, կապի ու հակահրդեհային միջոցների, օդափոխման սարքի առկայությունն ու վիճակը:

39. Պայթյունի վայրի տեղամասը հետախուզելիս, ջոկը որոշում է փլված զանգվածների տեղն ու չափերը, օդափոխման սարքերի, խողովակաշարերի, էլեկտրական սարքերի վիճակը, պայթյունից առաջացած նյութերի շարժման ուղղությունը և տարածումը փորվածքներում: Լեռնային զանգվածի և գազերի արտանետման վթարի հետախուզման դեպքում որոշում է հանկարծակի արտանետման տեղը, փլված զանգվածի չափերը, տուժածներ լինելու ամենահավանական վայրը, նրանց վիճակը և մոտեցման ճանապարհները, արտանետված զանգվածի ծավալն ու տարածվածությունը, լեռնային փորվածքներում գազի պարունակության աստիճանը, օդափոխանակման սարքերի և օդամղիչ խողովակների վիճակը, գազերի շարժման ուղղությունը և լեռնային փորվածքներում դրա տարածվածությունը:

40. Փլուզման հետևանքների հետախուզման ժամանակ որոշվում է տուժածների գտնվելու հավանական տեղը, նրանց վիճակը և մոտենալու ճանապարհները, վթարային տեղամասի օդափոխման վիճակը, խտացված օդ տալու խողովակների առկայությունն ու վիճակը, օդափոխման սարքերի վիճակը, տեղում ամրակապերի ու կապի միջոցների առկայությունը:

41. Լեռնային փորվածքները ջրածածկ լինելու դեպքում հետախուզությամբ զբաղվող ջոկը որոշում է ջրահոսքի տեղը, փորվածքների ջրածածկման աստիճանը, փորվածքների ողողման ու փլվածության աստիճանը, գազերի առկայությունը ու դրանց տեսակները, փորվածքներում գազերի տարածվածությունը, օդափոխման սարքերի վիճակը:

42. Հետախուզող ջոկը լեռնային փորվածքներում շարժման ընթացքում գազորոշիչների միջոցով որոշում է գազի պարունակության աստիճանը կամ լաբորատոր որոշման համար սեփական հայեցողությամբ, ինչպես նաև փրկարարական աշխատանքների ղեկավարի ցուցումով բնորոշ վայրերից վերցնում է օդի նմուշ:

43. Հետախուզություն կատարող ջոկը հետախուզվող փորվածքներում տուժած հայտնաբերելու դեպքում միջոցներ է ձեռնարկում նրան անվտանգ փորվածք տեղափոխելու և անհրաժեշտ օգնություն ցույց տալու համար, որի մասին անիջապես հայտնում է փրկարարական աշխատանքների ղեկավարին:

44. Հետախուզման, ինչպես նաև մյուս հանձնարարությունների կատարման արդյունքների մասին, հրամանատարն անձամբ զեկուցում է փրկարարական աշխատանքների ղեկավարին:

 

ԳԼՈՒԽ 6.


 ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

46. Ղեկավարի որոշման հիման վրա մշակվում է հետախուզության պլան, որտեղ նշվում են՝

1) հետախուզության խնդիրները և օբյեկտները.

2) խնդիրների կատարման ժամկետները.

3) հետախուզության ուժերի և միջոցների բաշխումն ըստ խնդիրների և օբյեկտների.

4) հետախուզության պահեստային ուժերը.

5) հետախուզական ուժերի և միջոցների պատրաստականության բերման ժամկետները.

6) ղեկավարման կազմակերպումը։

 

ԳԼՈՒԽ 7.


ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐԻ ԽՆԴՐԱԴՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

47. Ստորաբաժանման հրամանատարը առաջնահերթ խնդրադրում է հետախույզներին` հետախուզությունը կազմակերպելիս անհրաժեշտ է նշել հետախուզության նպատակը, խնդիրը, ուժերն ու միջոցները, վայրը` որտեղ անհրաժեշտ է կենտրոնացնել հիմնական ուշադրությունը, ինչպիսի տվյալներ, ինչ ժամանակահատվածում է անհրաժեշտ պարզել և զեկուցել ստեղծված իրավիճակի մասին:

48. Հետախույզների խնդրադրման ժամանակ նշվում են`

1) իրավիճակից բխող կարճ եզրակացությունները.

2) հետախուզական ուժերի կազմը.

3) հետախուզության շրջանը (ուղղությունը), տեղամասը, օբյեկտը.

4) ինչպիսի տեղեկություններ և ինչ ժամկետներում պարզել.

5) հետախուզության ավարտման ժամանակը.

6) կապի ապահովումը, տվյալների ներկայացման կարգը և այլն.

7) անվտանգության կանոնները.

8) շարժման երթուղիները:

 

ԳԼՈՒԽ 8.

 

ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԻ ՓՈԽԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՊԸ

 

49. Հետախուզությունն իրականացնող բոլոր ուժերի փոխգործողությունները կազմակերպվում են ըստ խնդիրների, ուղղությունների, օբյեկտների, ժամանակի և գործողությունների տեսակների։ Այդ դեպքում նախատեսված է տարբեր ուժերի միջոցների միջև հետախուզական խնդիրների բաժանում, ըստ ժամանակի և տեղի դրանց ճիշտ կատարում, համատեղ խնդիրների լուծման հստակեցում և դրանց կատարման հաջորդականություն ու տվյալների փոխադարձ տրամադրում։

50. Հետախուզման նախապատրաստման և վարման ընթացքում իրականացվում է ուժերի և միջոցների անընդհատ ղեկավարում։ Դրա համար հետախուզական ուժերի և ղեկավարության միջև կազմակերպվում է կայուն և անընդհատ կապ, ժամանակին տրվում կամ ճշգրտվում են խնդիրները, տվյալների հավաքումը, մշակումը։ Հետախուզություն իրականացնողները պետք է ունենան համապատասխան կապի միջոցներ։

51. Հետախուզական ուժերի համագործակցությունն իրականացվում է համաձայն նախապես մշակված փոխգործողությունների պլանի։

 

ԳԼՈՒԽ 9.


ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԶԵԿՈՒՑՈՒՄԸ

 

52. Հետախուզության ընթացքում ձեռք բերված տվյալները վերլուծվում և զեկուցվում են համապատասխան ղեկավարներին։ Հետախուզության այն տվյալները, որոնք պահանջում են շտապ որոշման ընդունում, զեկուցվում են անմիջապես։

53. Հետախուզական տվյալների զեկուցումը իրականացվում է կապի միջոցներով, գրավոր զեկույցների ձևով, հետախուզական ամփոփագրերով և այլն:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան