«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 հուլիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 12417263
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
27 հունիսի 2017 թ. |
N 197-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՏԵՂԱԿԱՆ» ԵՎ «ՆԵՐՄՈՒԾՎԱԾ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասը`
Հրամայում եմ`
1. Հաստատել`
1) «Տեղական» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների ձեռք բերման հայտի ձևը և լրացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:
2) «Ներմուծված» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների ձեռք բերման հայտի ձևը և լրացման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
3) «Տեղական» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների օգտագործման մասին հաշվետվության ձևը և լրացման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:
4) «Ներմուծված» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների օգտագործման մասին հաշվետվության ձևը և լրացման կարգը՝ համաձայն N 4 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Վ. Հարությունյան
Հավելված N 1 |
Հ Ա Յ Տ |
Փաստաթղթի հերթական համարը | |||||||
1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
||||||||
2. Հարկ վճարողի անվանումը |
||||||||
3. Հարկ վճարողի գտնվելու վայրը |
||||||||
4. Հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը |
Ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ |
Ապրանքա-խմբի համառոտ անվանումը |
Ապրանքա-տեսակի անվանումը |
Ենթատեսակը (նկարագիրը) |
Տարողությունը (ծավալը. քաշը կամ տվյալ ապրանքա-տեսակին բնորոշ չափման այլ միավոր) |
Ակցիզային դրոշմանիշերի անհրաժեշտ քանակը |
Դրոշմա-պիտակների անհրաժեշտ քանակը |
-1- |
-2- |
-3- |
-4- |
-5- |
-6- |
-7- |
Ընդամենը |
Պատասխանատու անձի |
------------------------------------------------------------------------- |
«ՏԵՂԱԿԱՆ» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների ձեռք բերման հայտի լրացման կարգը
Հայտի՝
1. 1-ին տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),
2. 2-րդ տողում լրացվում է հարկ վճարողի անվանումը: Իրավաբանական անձի համար լրացվում է իրավաբանական անձի անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ «Ա/Ձ» նշումը, անունը, ազգանունը,
3. 3-րդ տողում լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը: Իրավաբանական անձի համար լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ բնակության վայրը,
4. 4-րդ տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը,
Աղյուսակի՝
5. 1-ին սյունակում լրացվում է ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ (Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ) դասակարգչի,
6. 2-րդ սյունակում լրացվում է ապրանքախմբի համառոտ անվանումը,
7. 3-րդ սյունակում լրացվում է ապրանքատեսակի անվանումը,
8. 4-րդ սյունակում լրացվում է ենթատեսակը (նկարագիրը),
9. 5-րդ սյունակում լրացվում է տարողությունը (ծավալը. քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավոր),
10. 6-րդ սյունակում լրացվում է ակցիզային դրոշմանիշերի անհրաժեշտ քանակը,
11. 7-րդ սյունակում լրացվում է դրոշմապիտակների անհրաժեշտ քանակը:
Հավելված N 2 |
Հ Ա Յ Տ |
Փաստաթղթի հերթական համարը | |||||||
1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
||||||||
2. Հարկ վճարողի անվանումը |
||||||||
3. Հարկ վճարողի գտնվելու վայրը |
||||||||
4. Հաշվառված մաքսատան անվանումը, թղթապանակի համարը |
Ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ |
Ապրանքա-խմբի համառոտ անվա-նումը |
Ապրանքա-տեսակի անվանումը |
Ենթատեսակը (նկարագիրը) |
Տարողությունը (ծավալը. քաշը կամ տվյալ ապ-րանքատեսա-կին բնորոշ չափման այլ միավոր) |
Ակցիզային դրոշմանիշերի անհրաժեշտ քանակը |
Դրոշմապիտակների անհրաժեշտ քանակը |
-1- |
-2- |
-3- |
-4- |
-5- |
-6- |
-7- |
Ընդամենը |
Պատասխանատու անձի |
------------------------------------------------------------------------- |
«ՆԵՐՄՈՒԾՎԱԾ» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների ձեռք բերման հայտի լրացման կարգը
Հայտի՝
1. 1-ին տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),
2. 2-րդ տողում լրացվում է հարկ վճարողի անվանումը: Իրավաբանական անձի համար լրացվում է իրավաբանական անձի անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ «Ա/Ձ» նշումը, անունը, ազգանունը,
3. 3-րդ տողում լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը: Իրավաբանական անձի համար լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ բնակության վայրը,
4. 4-րդ տողում լրացվում է հարկ վճարողի Հաշվառված մաքսատան անվանումը, թղթապանակի համարը,
Աղյուսակի՝
5. 1-ին սյունակում լրացվում է ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ (Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ) դասակարգչի,
6. 2-րդ սյունակում լրացվում է ապրանքախմբի համառոտ անվանումը,
7. 3-րդ սյունակում լրացվում է ապրանքատեսակի անվանումը,
8. 4-րդ սյունակում լրացվում է ենթատեսակը (նկարագիրը),
9. 5-րդ սյունակում լրացվում է տարողությունը (ծավալը. քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավոր),
10. 6-րդ սյունակում լրացվում է ակցիզային դրոշմանիշերի անհրաժեշտ քանակը,
11. 7-րդ սյունակում լրացվում է դրոշմապիտակների անհրաժեշտ քանակը:
Հավելված N 3 |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն |
Փաստաթղթի հերթական համարը | |||||||
1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
||||||||
2. Հարկ վճարողի անվանումը |
||||||||
3. Հարկ վճարողի գտնվելու վայրը |
||||||||
4. Հաշվառման վայրի հարկային տեսչության անվանումը |
||||||||
5. Հաշվետու ժամանակահատվածը |
-------- ------------------ 20 թ-ից -------- ------------------ 20 թ. |
1. «ՏԵՂԱԿԱՆ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐ
Աղյուսակ 1 |
Ակցիզային դրոշմանիշերի ձեռք բերման հաշվարկային փաստաթղթի համարը, ամսաթիվը |
Ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի քանակը |
Օգտագործված ակցիզային դրոշմանիշերի քանակը (հատ) |
Հետ վերադարձված ակցիզային դրոշմանիշերի քանակը (հատ), այդ թվում՝ |
Ակցիզային դրոշմանիշերի մնացորդը հայտի ներկայացման օրվա դրությամբ (հատ) | |
Չօգտագործված |
Վնասված | ||||
-1- |
-2- |
-3- |
-4- |
-5- |
-6- |
Ընդամենը |
2. «ՏԵՂԱԿԱՆ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐ
Աղյուսակ 2 |
Դրոշմա-պիտակների ձեռք բերման հաշվար-կային փաստա-թղթի համարը, ամսաթիվը |
Ձեռք բերված դրոշմա-պիտակների քանակը |
Օգտա-գործված դրոշմա-պիտակների քանակը (հատ) |
Հետ վերադարձված դրոշմա-պիտակների քանակը (հատ) |
Պիտանիության |
Արտա-հանված ապրանք-ների վրա փակցված դրոշմա-պիտակների |
Դրոշմա-պիտակների մնացորդը հայտի ներկա-յացման օրվա դրությամբ (հատ) | ||
Չօգտա-գործված |
Վնասված |
Ապրանք-ների դուրս գրման ամսաթիվը |
Դուրս գրված ապրանք-ների վրա փակցված դրոշմա-պիտակ-ների քանակը (հատ) | |||||
-1- |
-2- |
-3- |
-4- |
-5- |
-6- |
-7- |
-8- |
-9- |
Ընդամենը |
Պատասխանատու անձի |
------------------------------------------------------------------------- |
«ՏԵՂԱԿԱՆ» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների օգտագործման մասին հաշվետվության լրացման կարգը
Հաշվետվության՝
1. 1-ին տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),
2. 2-րդ տողում լրացվում է հարկ վճարողի անվանումը: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ «Ա/Ձ» նշումը, անունը, ազգանունը,
3. 3-րդ տողում լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ բնակության վայրը,
4. 4-րդ տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը,
5. 5-րդ տողում լրացվում է այն հաշվետու ժամանակահատվածը, որի համար ներկայացվում է հաշվետվությունը,
Աղյուսակ 1-ի՝
6. 1-ին սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմնից ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի ձեռք բերման հաշվարկային փաստաթղթի համարը, ամսաթիվը,
7. 2-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում ակցիզային դրոշմանիշերի ձեռք բերման հաշվարկային փաստաթղթով հարկային մարմնից ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի քանակը,
8. 3-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում օգտագործված ակցիզային դրոշմանիշերի քանակը,
9. 4-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմին հետ վերադարձված՝ չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի քանակը,
10. 5-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմին հետ վերադարձված՝ վնասված ակցիզային դրոշմանիշերի քանակը,
11. 6-րդ սյունակում լրացվում է ակցիզային դրոշմանիշերի մնացորդը՝ հարկային մարմին ակցիզային դրոշմանիշերի ձեռք բերման հայտի ներկայացման օրվա դրությամբ,
12. «Ընդամենը» տողում լրացվում է համապատասխան սյունակներում լրացված թվերի հանրագումարը,
Աղյուսակ 2-ի՝
13. 1-ին սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմնից ձեռք բերված դրոշմապիտակների ձեռք բերման հաշվարկային փաստաթղթի համարը, ամսաթիվը,
14. 2-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում դրոշմապիտակների ձեռք բերման հաշվարկային փաստաթղթով հարկային մարմնից ձեռք բերված դրոշմապիտակների քանակը,
15. 3-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում օգտագործված դրոշմապիտակների քանակը,
16. 4-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմին հետ վերադարձված՝ չօգտագործված դրոշմապիտակների քանակը,
17. 5-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմին հետ վերադարձված՝ վնասված դրոշմապիտակների քանակը,
18. 6-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում պիտանիության (պահպանման) ժամկետի ընթացքում չօտարված և ՀՀ կառավարության սահմանած կարգով ապրանքների դուրս գրման ամսաթիվը,
19. 7-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում պիտանիության (պահպանման) ժամկետի ընթացքում չօտարված և ՀՀ կառավարության սահմանած կարգով դուրս գրված ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների քանակը,
20. 8-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում արտահանված ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների քանակը,
21. 9-րդ սյունակում լրացվում է դրոշմապիտակների մնացորդը՝ հարկային մարմին դրոշմապիտակների ձեռք բերման հայտի ներկայացման օրվա դրությամբ:
22. «Ընդամենը» տողում լրացվում է համապատասխան սյունակներում լրացված թվերի հանրագումարը,
23. Հաշվետվության «Պատասխանատու անձի» տողում լրացվում է հաշվետվությունը ներկայացնող հարկ վճարողի պատասխանատու անձի ստորագրությունը, անունը, ազգանունը:
Հավելված N 4 |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն |
Փաստաթղթի հերթական համարը | |||||||
1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
||||||||
2. Հարկ վճարողի անվանումը |
||||||||
3. Հարկ վճարողի գտնվելու վայրը |
||||||||
4. Հաշվառված մաքսատան անվանումը, թղթապանակի համարը |
||||||||
5. Հաշվետու ժամանակահատվածը |
-------- ------------------ 20 թ-ից -------- ------------------ 20 թ. |
1. «ՆԵՐՄՈՒԾՎԱԾ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐ
Աղյուսակ 1 |
Ակցիզային դրոշմանիշերի ձեռք բերման հաշվարկային փաստաթղթի համարը, ամսաթիվը |
Ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի քանակը |
Օգտագործված ակցիզային դրոշմանիշերի քանակը (հատ) |
Հետ վերադարձված ակցիզային դրոշմանիշերի քանակը (հատ), այդ թվում՝ |
Ակցիզային դրոշմանիշերի մնացորդը հայտի ներկայացման օրվա դրությամբ (հատ) | |
Չօգտագործված |
Վնասված | ||||
-1- |
-2- |
-3- |
-4- |
-5- |
-6- |
Ընդամենը |
2. «ՆԵՐՄՈՒԾՎԱԾ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐ
Աղյուսակ 2 |
Դրոշմա-պիտակ-ների ձեռք բերման հաշվար-կային փաստա-թղթի համարը, ամսաթիվը |
Ձեռք բերված դրոշմա-պիտակների քանակը (հատ) |
Օգտա-գործված դրոշմա-պիտակների քանակը (հատ) |
Հետ վերադարձված դրոշմա-պիտակների քանակը (հատ) |
Պիտանիության |
Արտա-հանված ապրանք-ների վրա փակցված դրոշմա-պիտակ-ների |
Դրոշմա-պիտակ-ների մնացորդը հայտի ներկա-յացման օրվա դրությամբ (հատ) | ||
Չօգտա-գործված |
Վնասված |
Ապրանք-ների դուրս գրման ամսաթիվը |
Դուրս գրված ապրանքների վրա փակցված դրոշմա-պիտակների քանակը (հատ) | |||||
-1- |
-2- |
-3- |
-4- |
-5- |
-6- |
-7- |
-8- |
-9- |
Ընդամենը |
Պատասխանատու անձի |
------------------------------------------------------------------------- |
«ՆԵՐՄՈՒԾՎԱԾ» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների օգտագործման մասին հաշվետվության լրացման կարգը
Հաշվետվության՝
1. 1-ին տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),
2. 2-րդ տողում լրացվում է հարկ վճարողի անվանումը: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ «Ա/Ձ» նշումը, անունը, ազգանունը,
3. 3-րդ տողում լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ բնակության վայրը,
4. 4-րդ տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառված մաքսատան անվանումը, թղթապանակի համարը,
5. 5-րդ տողում լրացվում է այն հաշվետու ժամանակահատվածը, որի համար ներկայացվում է հաշվետվությունը,
Աղյուսակ 1-ի՝
6. 1-ին սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում մաքսային մարմից ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի ձեռք բերման հաշվարկային փաստաթղթի համարը, ամսաթիվը,
7. 2-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում ակցիզային դրոշմանիշերի ձեռք բերման հաշվարկային փաստաթղթով մաքսային մարմնից ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի քանակը,
8. 3-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում օգտագործված ակցիզային դրոշմանիշերի քանակը,
9. 4-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում մաքսային մարմին հետ վերադարձված՝ չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի քանակը,
10. 5-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում մաքսային մարմին հետ վերադարձված՝ վնասված ակցիզային դրոշմանիշերի քանակը,
11. 6-րդ սյունակում լրացվում է ակցիզային դրոշմանիշերի մնացորդը՝ մաքսային մարմին ակցիզային դրոշմանիշերի ձեռք բերման հայտի ներկայացման օրվա դրությամբ,
12. «Ընդամենը» տողում լրացվում է համապատասխան սյունակներում լրացված թվերի հանրագումարը,
Աղյուսակ 2-ի՝
13. 1-ին սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում մաքսային մարմնից ձեռք բերված դրոշմապիտակների ձեռք բերման հաշվարկային փաստաթղթի համարը, ամսաթիվը,
14. 2-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում դրոշմապիտակների ձեռք բերման հաշվարկային փաստաթղթով մաքսային մարմնից ձեռք բերված դրոշմապիտակների քանակը,
15. 3-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում օգտագործված դրոշմապիտակների քանակը,
16. 4-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում մաքսային մարմին հետ վերադարձված՝ չօգտագործված դրոշմապիտակների քանակը,
17. 5-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում մաքսային մարմին հետ վերադարձված՝ վնասված դրոշմապիտակների քանակը,
18. 6-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում պիտանիության (պահպանման) ժամկետի ընթացքում չօտարված և ՀՀ կառավարության սահմանած կարգով ապրանքների դուրս գրման ամսաթիվը,
19. 7-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում պիտանիության (պահպանման) ժամկետի ընթացքում չօտարված և ՀՀ կառավարության սահմանած կարգով դուրս գրված ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների քանակը,
20. 8-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում արտահանված ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների քանակը,
21. 9-րդ սյունակում լրացվում է դրոշմապիտակների մնացորդը՝ մաքսային մարմին դրոշմապիտակների ձեռք բերման հայտի ներկայացման օրվա դրությամբ,