«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 մայիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 11017175
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 ապրիլի 2017 թ. |
N 370-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասով`
Հրամայում եմ`
1. Հաստատել` «Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը»՝ համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:
Լ. Մկրտչյան |
Հավելված ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թվականի ապրիլի 13-ի N 370-Ն հրամանի |
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով կարգավորվում են կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր ներառական կրթության քաղաքականության իրականացման նպատակով, «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17.1 հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ սովորողի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները (այսուհետ՝ ծառայություններ) տրամադրվում են երեք մակարդակում.
1) դպրոցական մակարդակ.
2) տարածքային մակարդակ.
3) հանրապետական մակարդակ:
II. Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը դպրոցական մակարդակում
3. Դպրոցական մակարդակում ծառայությունները տրամադրվում են այն սովորողներին, ովքեր սահմանված կարգով գնահատվել և ճանաչվել են որպես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող:
4. Տվյալ մակարդակում ծառայությունները տրամադրվում են հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության կողմից՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության խմբի միջոցով (այսուհետ` աջակցության խումբ)։
5. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքանչյուր սովորողին տրամադրվող աջակցող ծառայությունների ժամանակահատվածը, տևողությունը, ծավալը և տրամադրման գրաֆիկը մշակում է հաստատության աջակցության խումբը, հաստատվում է տնօրենի կողմից:
6. Ծառայությունների տրամադրման արդյունավետության և որակի ապահովման համար պատասխանատվությունը կրում է հաստատությունը` ի դեմս դպրոցի տնօրինության և մանկավարժահոգեբանական աջակցության խմբի:
7. Աջակցության խմբի կազմում ընդգրկվում են հաստատության ուսուցչի օգնականը(ները), հատուկ մանկավարժը(ները), հոգեբանը, սոցիալական մանկավարժը և բուժքույրը: Եթե հաստատությունում չկան նշված մասնագետները, ապա նրանք հրավիրվում են տվյալ հաստատությունը սպասարկող Տարածքային կենտրոնից: Դպրոցական մակարդակում աջակցության խումբը, սերտ համագործակցելով ուսուցիչների և սովորողի ծնողների հետ, իրականացնում է դպրոցական մակարդակում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն ու կրթության արդյունավետ կազմակերպումը:
8. Հանրակրթական ուսումնական հաստատությունում երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դպրոցական մակարդակի գնահատման արդյունքների ամփոփումից հետո.
1) առավելագույնը 15-օրյա ժամկետում, աջակցության խումբը ծնողի մասնակցությամբ, մշակում է սովորողի Անհատական ուսուցման պլան (այսուհետ՝ ԱՈՒՊ) (Ձև 5): ԱՈՒՊ-ում ներառված աջակցող ծառայությունների տեսակը, ժամանակահատվածը, տևողությունն ու ծավալները որոշվում են սովորողի դպրոցական կամ տարածքային մակարդակների Գնահատման ընթացքում հավաքագրված տեղեկատվության հիման վրա (Աղյուսակ),
2) սովորողին տրամադրվող աջակցող ծառայությունների ժամանակացույցը հաստատում է տնօրենը և պատճենը տրամադրում սովորողի ծնողին:
9. Աջակցող ծառայությունները սովորողին տրամադրվում են դասերից հետո՝ ըստ որոշված ծավալի և տևողության, սակայն օրական 1,5 ժամից ոչ ավելի:
10. Աջակցության խումբը դասաժամերի ընթացքում անցկացնում է դիտարկումներ (առնվազն 3 դասաժամ մեկ օրվա ընթացքում), կատարում է ուսումնական նյութերի հարմարեցումներ, մշակում է հաջորդ օրվա դասի պլանների վերաբերյալ առաջարկություններ՝ կապված մանկավարժական մեթոդների և առաջադրանքների հետ, իրականացնում է սովորողի ԱՈՒՊ-ով նախատեսված աջակցության ծառայությունների տրամադրման այլ աշխատանքներ:
11. Յուրաքանչյուր օրվա ավարտին աջակցության խումբը ԱՈՒՊ-ի համապատասխան բաժիններում գրառում է իրականացված աշխատանքները:
12. Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի` ուսումնական աշխատանքի գծով տեղակալը առնվազն ամիսը մեկ անգամ հրավիրում է տվյալ սովորողի ուսուցիչների և աջակցության խմբի անդամների ժողով՝ ամփոփելու տվյալ ամսվա ընթացքում սովորողի ԱՈՒՊ-ով նախատեսված աշխատանքների, այդ թվում` աջակցող ծառայությունների արդյունքները: Անհրաժեշտության դեպքում ժողովին կարող են հրավիրվել սովորողի ծնողն ու Տարածքային կենտրոնի մասնագետները:
13. Սովորողի ԱՈՒՊ-ով նախատեսված արդյունքների ամփոփումն իրականացվում է կիսամյակի ավարտին՝ նկարագրական տեսքով, որը սովորողի առաջադիմության թերթիկի հետ միասին տրամադրվում է ծնողին:
14. Սովորողի կրթական առաջընթացի ընթացիկ գնահատումը կատարվում է ԱՈՒՊ-ով սահմանված նպատակներին և խնդիրներին համապատասխան:
15. Անհրաժեշտության դեպքում, յուրաքանչյուր կիսամյակի ավարտին, վերանայվում են ԱՈՒՊ-ով սահմանված խնդիրները և գործողությունները, ինչպես նաև աշխատանքների ծավալները:
III. Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը տարածքային մակարդակում
16. Տարածքային մակարդակում ծառայությունները տրամադրվում են մանկավարժահոգեբանական աջակցության տարածքային կենտրոնի (այսուհետ՝ Տարածքային կենտրոն) կողմից՝ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրինության կամ երեխայի ծնողի /նրա օրինական ներկայացուցչի/ դիմումի հիման վրա: Դիմումը ստանալու օրվանից հետո, առավելագույնը 5-օրյա ժամկետում, Տարածքային կենտրոնի մասնագետները այցելում են դպրոց և աջակցություն են ցուցաբերում դպրոցի աջակցության խմբին՝ մշակելու սովորողին տրամադրվող աջակցող ծառայություները: Դպրոց չհաճախող երեխայի դեպքում /մանկապարտեզահասակ/ աջակցությունը կազմակերպվում է Տարածքային կենտրոնում: Սովորողի ԱՈՒՊ-ի հաստատումից հետո, 10-օրյա ժամկետում, Տարածքային կենտրոնի և դպրոցի տնօրենները համատեղ ստորագրում և վավերացնում են Տարածքային կենտրոնի կողմից դպրոցին (սովորող, ուսուցիչ, ծնող) տրամադրվող ծառայությունների ծավալը, ժամանակացույցը և Տարածքային կենտրոնի մասնագետների` դպրոց հաճախելու գրաֆիկը: Ընդ որում, ժամանակացույցը կազմելիս դրանում պետք է նախատեսել մասնագետների այցելություն դպրոց՝ առնվազն շաբաթը մեկ անգամ: Ժամանակացույցը կցվում է ԱՈՒՊ-ին:
17. Եթե սովորողին տրամադրվող ծառայությունը պահանջում է համապատասխան հարմարեցված տարածք, սարքավորումներ և գույք, ապա Տարածքային կենտրոնը կարող է, ծնողի համաձայնությամբ, ԱՈՒՊ-ով նախատեսված աջակցող ծառայությունները սովորողին տրամադրել կենտրոնում:
18. Տարածքային կենտրոնում ծառայությունների տրամադրումը երեխային իրականացվում է անվճար, Տարածքային կենտրոնի միջոցներով, դասերից հետո, ըստ նախատեսված տևողության և ծավալի:
19. Յուրաքանչյուր օրվա ավարտին Տարածքային կենտրոնի աջակցության ծառայություններ տրամադրող աշխատակիցները ԱՈՒՊ-ի համապատասխան բաժիններում գրառում են իրականացված աշխատանքները:
20. Տարածքային կենտրոնի տնօրենի տեղակալը, ամիսը մեկ անգամ, հրավիրում է տվյալ երեխային ծառայություն տրամադրող մանկավարժահոգեբանական աջակցության մասնագետների խմբին՝ ամփոփելու տվյալ ամսվա ընթացքում ԱՈՒՊ-ով նախատեսված աշխատանքների արդյունքները: Անհրաժեշտության դեպքում ժողովին կարող են հրավիրվել երեխայի ծնողը, դպրոցի աջակցության խմբի ներկայացուցիչները: Ընդ որում, ամսական այս ժողովները նպատակահարմար է իրականացնել սովորողի դպրոցում:
21. Տարածքային կենտրոնը սովորողի կրթության կազմակերպման վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվություն և մասնագիտական աջակցություն է տրամադրում սովորողի ծնողին, դպրոցի մանկավարժահոգեբանական խմբի անդամներին և ուսուցիչներին` ապահովելով ծնողի, մասնագետների և ուսուցիչների միջև մշտական կապ՝ փոխադարձ այցելությունների, հեռահաղորդակցության, առցանց խորհրդատվության տեսքով:
22. Երեխաների մասին թե՛ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման, թե՛ ծառայությունների տրամադրման ընթացքում հավաքագրված տեղեկատվությունը Տարածքային կենտրոնի համապատասխան աշխատակիցը մուտքագրում է Հանրապետական կենտրոնի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տվյալների բազա:
IV. Մանկավարժական և հոգեբանական ծառայությունների տրամադրումը հանրապետական մակարդակում
23. Հանրապետական մակարդակում ծառայությունները տրամադրվում են հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից (այսուհետ` Հանրապետական կենտրոն):
V. Երեխայի անհատական թղթապանակը
24. Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություն ստացող յուրաքանչյուր երեխայի համար, նախքան աջակցության ծառայություն տրամադրելը, կազմվում է անհատական գործի թղթապանակ (այսուհետ՝ Անհատական թղթապանակ), որը ներառում է երեխայի դպրոցական և կամ տարածքային մակարդակների Գնահատման արդյունքերի արձանագրությունը, ԱՈՒՊ-ը, երեխային տրամադրվող ծառայությունների ժամանակացույցը, երեխայի զարգացման վերաբերյալ հավաքագրած և արձանագրած ցանկացած տեղեկատվություն և դրա հետ կապված այլ նյութեր (լուսանկար, տեսանյութեր, երեխայի աշխատանքներ և այլն):
25. Երեխայի Անհատական թղթապանակի պատասխանատուները համապատասխանաբար հաստատության տնօրենի` ուսումնական աշխատանքի գծով և Տարածքային կենտրոնի տնօրենի տեղակալներն են:
26. Երեխայի Անհատական թղթապանակի և նրա անձնական կյանքի տվյալները գաղտնի են և չեն փոխանցվում երրորդ անձանց՝ առանց ծնողի գրավոր համաձայնության: Տվյալների փոխանցումը երրորդ անձանց՝ առանց ծնողի համաձայնության, հնարավոր է միայն ՀՀ օրենքով սահմանված կարգով և դեպքերում:
VI. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում
27. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն (այսուհետ՝ Գնահատում) իրականացվում է մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշներին համապատասխան և նպատակ ունի սահմանելու՝
1) երեխայի կրթության առանձնահատուկ պայմաններ՝ ապահովելով ծրագրային, մեթոդական և այլ միջավայրային անհրաժեշտ հարմարեցումներ,
2) ՀՀ օրենքով սահմանված կարգով և դեպքերում ֆինանսավորման բարձրացված չափաքանակ տրամադրելու հիմքերը,
3) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մակարդակը, ծավալները և տևողությունը:
28. Երեխայի Գնահատման գործընթացն իրականացվում է կրթական յուրաքանչյուր աստիճանի առաջին տարում (առաջին, հինգերորդ և տասներորդ դասարաններում), ինչպես նաև՝ երբ երեխայի մոտ, ուսումնառության ընթացքում, արտակարգ իրավիճակներով պայմանավորված՝ նկատվում են կայուն դժվարություններ:
29. Գնահատումն իրականացվում է երկու փուլով.
1) դպրոցական մակարդակի Գնահատում,
2) տարածքային մակարդակի Գնահատում:
30. Վկայագրված երեխայի առաջընթացը կամ հետընթացը գնահատելու համար յուրաքանչյուր տարի իրականացվում է վերագնահատում:
31. Գնահատումը մասնակցային գործընթաց է, որին մասնակցում են` երեխան, նրա ծնողը, աջակցության խումբը, երեխայի ուսուցիչները:
32. Գնահատումն իրականացվում է երեխայի բնական միջավայրում՝ դպրոցում, մանկապարտեզում, ընտանիքում:
33. Դպրոցական մակարդակի գնահատման ընթացքում հաստատության աջակցության խմբի կողմից բացահայտվում են երեխայի զարգացման հնարավորությունները, ինչպես նաև միջավայրային խթանիչ կամ խոչընդոտող գործոնները, որոնք ազդեցություն են ունենում նրա՝ ուսումնառության գործընթացին արդյունավետ մասնակցությանը:
34. Եթե կրթության ցանկացած փուլում երեխայի մոտ նկատվում են կայուն դժվարություններ, որոնք խանգարում են երեխային իր կարողությունների չափով մասնակցություն ունենալ ուսումնառության գործընթացում, ապա ուսուցիչը, համաձայնեցնելով երեխայի ծնողի հետ (Ձև 1), գրավոր դիմում է դպրոցի տնօրենին՝ իրականացնելու երեխայի դպրոցական մակարդակի Գնահատում:
35. Գնահատումը սկսելուց առնվազն մեկ շաբաթ առաջ դպրոցի տնօրինությունը գրավոր տեղեկացնում է երեխայի ծնողին դպրոցական մակարդակի Գնահատման նպատակների մասին: Ծնողի գրավոր համաձայնությունը ստանալու օրվանից 3-օրյա ժամկետում, տնօրենի հրամանով հանձնարարվում է աջակցության խմբին իրականացնել երեխայի դպրոցական մակարդակի Գնահատում:
36. Գնահատման փուլը, որը ներառում է երեխայի ծնողի, ուսուցիչների և այլ մանկավարժահոգեբանական աշխատողների դիտարկման արդյունքների ուսումնասիրություն և վերլուծություն, տևում է 10-15 օր՝ ծնողի գրավոր դիմումի ընդունման օրվանից սկսած:
37. Եթե երեխայի դպրոցական մակարդակի Գնահատման արդյունքների վերլուծությունը չի վկայում երեխայի մոտ որևէ ֆունկցիայի խանգարման հավանականություն, ապա աջակցության խումբը մշակում է առաջարկությունների ցանկ՝ ծառայությունների տրամադրման և միջավայրային հարմարեցումների վերաբերյալ (դասավանդման մեթոդներ, տեղի և դասասենյակի վերադասավորումներ, ժամանակի կազմակերպում և այլն):
38. Եթե երեխայի դպրոցական մակարդակի Գնահատման արդյունքների վերլուծությունը վկայում է երեխայի որևէ ֆունկցիայի խանգարման հավանականություն, ապա հաստատությունը, ծնողի համաձայնությամբ (Ձև 2), դիմում է Տարածքային կենտրոն՝ իրականացնելու տարածքային մակարդակի Գնահատում:
39. Երեխային տարածքային մակարդակի Գնահատման ներկայացնելու համար դպրոցի տնօրինությունը կազմում է հետևյալ փաստաթղթերի փաթեթը՝
1) Ծնողի գրավոր համաձայնությունը.
2) դպրոցի կողմից իրականացված Գնահատման արդյունքները և վերլուծությունը.
3) այլ փաստաթղթեր, եթե դպրոցը կարծում է, որ օգտակար տեղեկատվություն է տալիս երեխայի մասին:
40. Երեխայի տարածքային մակարդակի Գնահատումն իրականացվում է Տարածքային կենտրոնի կողմից՝ որոշելու երեխայի մոտ այս կամ այն ֆունկցիայի խանգարման աստիճանը և դրանով (կամ դրանցով) պայմանավորված` կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը:
41. Հաստատության տնօրինության կողմից դիմումը (Ձև 3) և անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ստանալուց հետո, Տարածքային կենտրոնը նշանակում է երեխայի տարածքային մակարդակի Գնահատումը սկսելու օրը՝ առավելագույնը 10-օրյա ժամկետում, որի մասին տեղեկացնում է դպրոցի տնօրինությանը:
42. Տարածքային մակարդակի գնահատում կարող է իրականացվել նաև անմիջականորեն ծնողի դիմումի հիման վրա:
43. Տարածքային կենտրոնի տնօրենի հրամանով ձևավորվում է ուսումնական հաստատությունում տվյալ երեխայի տարածքային մակարդակի Գնահատումն իրականացնող մանկավարժական աշխատողների խումբ, որը ներառում է Տարածքային կենտրոնի առնվազն 3 մասնագետ՝ հատուկ մանկավարժ, հոգեբան և սոցիալական մանկավարժ: Տարածքային մակարդակի գնահատմանը մասնակցում են նաև երեխայի ուսումնական հաստատության աջակցության խումբը, երեխայի ուսուցիչները, երեխան և իր ծնողը (կամ օրինական ներկայացուցիչը):
44. Տարածքային կենտրոնի կողմից երեխայի տարածքային մակարդակի գնահատման գործընթացը համակարգում է Տարածքային կենտրոնի տնօրենի տեղակալը:
45. Տարածքային մակարդակի Գնահատումը տևում է նվազագույնը մեկ շաբաթ:
46. Տարածքային մակարդակի Գնահատումն իրականացնելուց հետո՝ առնվազն 5-օրյա ժամկետում, Գնահատումն իրականացրած Տարածքային կենտրոնի մասնագետները, հաստատության աջակցություն խմբի հետ միասին, կազմում են երեխայի տարածքային մակարդակի Գնահատման արձանագրությունը (Ձև 4) և Գնահատման եզրակացությունը ու ներկայացնում Տարածքային կենտրոնի տնօրենի հաստատմանը:
47. Տարածքային կենտրոնի տնօրենի կողմից հաստատված երեխայի տարածքային մակարդակի Գնահատման արձանագրության և Գնահատման եզրակացության մեկ օրինակը պահվում է Տարածքային կենտրոնում, իսկ մեկը տրվում է երեխայի ծնողին:
48. Համաձայնության դեպքում ծնողը, Ձև 4-ին համապատասխան, Գնահատման արձանագրությունն ու Գնահատման եզրակացությունը ներկայացնում է իր երեխայի կրթության վայր հանդիսացող հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենին:
49. Երեխայի տարածքային մակարդակի Գնահատման արձանագրությունն ու Գնահատման եզրակացությունը ծնողի կողմից ստանալուց հետո, առավելագույնը 5-օրյա ժամկետում, ուսումնական հաստատության տնօրենը դիմում է տարածքային կառավարման պետական մարմին՝ վկայագրելու երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը:
50. Ծնողի կողմից տարածքային մակարդակի Գնահատման արդյունքները կարող են բողոքարկվել Հանրապետական կենտրոն: Բողոքները քննարկվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
Աղյուսակ
Անհատական ուսումնական պլանով նախատեսվող աջակցող ծառայությունների տեսակը, ժամանակահատվածը, տևողությունն ու ծավալները
Ծառայություն |
Ծառայությունների ժամկետային և ծավալային ցուցանիշներն ըստ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի աստիճանի | |||
1-ին աստիճան = հսկում |
2-րդ աստիճան = հաճախակի աջակցություն |
3-րդ աստիճան = մեծ հաճախականությամբ աջակցություն |
4-րդ աստիճան = մշտական աջակցություն | |
Հատուկ մանկավարժական ծառայություն՝ լոգոպեդի, տիֆլոմանկա-վարժի, սուրդոմանկա-վարժի, օլիգոֆրենա-մանկավարժի կողմից |
Տարբերակված մոտեցում դասի բովանդակությանը և մատուցմանը: |
Կրթության համար անհրաժեշտ հարմարեցված նյութերի և տեխնոլոգիաների ապահովում (օրինակ՝ գրքեր, համակարգիչներ, ուսուցանող խաղալիքներ), ինչպես նաև՝ համապատասխան հատուկ մանկավարժական մասնագիտական աջակցություն: |
Կրթության համար անհրաժեշտ հարմարեցված նյութերի և տեխնոլոգիաների ապահովում (օրինակ՝ գրքեր, համակարգիչներ, ուսուցանող խաղալիքներ), ինչպես նաև՝ համապատասխան հատուկ մանկավարժական մասնագիտական զգալի աջակցություն: |
Համապատասխան, հատուկ մանկավարժական մասնագիտական ամբողջական աջակցություն: Ամբողջովին հարմարեցված նյութեր և տեխնոլոգիաներ կրթության համար (օրինակ՝ գրքեր, համակարգիչներ, ուսուցանող խաղալիքներ): Անընդհատ մշտադիտարկում: |
Հոգեբանական ծառայություն՝ հոգեբանի կողմից |
Ցուցաբերվում է մասնագիտական թեթև աջակցություն: |
Համապատասխան մասնագիտական աջակցություն՝ սեփական վարքը կառավարելու, պարզ տարրական գործողություններ կատարելու համար: |
Սեփական վարքը, գործողությունները կառավարելու համար անհրաժեշտ հոգեբանական աջակցություն և հաճախակի ուղղորդում: |
Մշտական մասնագիտական աջակցություն երեխային՝ կառավարելու սեփական վարքը: |
Սոցիալիզացիա՝ սոցիալական մանկավարժի կողմից |
Նվազագույն խոսքային ուղղորդում և հավելյալ ժամանակի տրամադրում՝ առօրյա գործողությունները կատարելու համար: |
Համապատասխան մասնագիտական աջակցություն՝ առօրյա պլանավորված և նպատակային գործունեությունները կատարելու համար: |
Զգալի մասնագիտական աջակցություն և անմիջական ուղղորդում՝ առօրյա պլանավորված և նպատակային գործունեությունները կատարելու համար: |
Մշտական և կայուն մասնագիտական աջակցություն երեխային կատարելու առօրյա գործողությունները և հանձնարարություն-ները: |
Միջավայրային հարմարեցում-ներ՝ որպես աջակցության մաս |
Անհրաժեշտ են առօրյա կյանքում անձնական օգտագործման հարմարեցված իրեր և տեխնոլոգիաներ (օրինակ՝ սեղան, աթոռ) և հավելյալ ժամանակ: |
Ձև 1
ԾՆՈՂԻ ՀԵՏ ԵՐԵԽԱՅԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
(ՏԻՊԱՅԻՆ ՁԵՎ)
Վայր, ամիս, ամսաթիվ Հարգելի ծնող, ____________________________դպրոցի տնօրեն՝ (անուն, ազգանուն, ստորագրություն)
Կ.Տ.
Տեղեկացված եմ, որ առանց իմ թույլտվության երեխայիս չեն կարող գնահատել: Գիտեմ նաև, որ իմ համաձայնությունը կարող եմ չեղյալ համարել ցանկացած ժամանակ: Տալիս եմ իմ համաձայնությունը / Չեմ տալիս իմ համաձայնությունը՝ իրականացնելու երեխայիս ուժեղ և թույլ կողմերի դպրոցական մակարդակի գնահատում: Ծնողի անուն, ազգանուն-------------------------------------------------- Ստորագրություն------------------------------ Ամիս, ամսաթիվ -------------------- |
Ձև 2
ԵՐԵԽԱՅԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
(ՏԻՊԱՅԻՆ ՁԵՎ)
Վայր, ամիս, ամսաթիվ
Հարգելի ծնող, -------------------------դպրոցի մանկավարժահոգեբանական աջակցության խմբի և ուսուցիչների կողմից, Ձեր մասնակցությամբ, իրականացվեց Ձեր երեխայի՝_____________________________________ի, դպրոցական մակարդակի գնահատում: Դպրոցական մակարդակի գնահատման արդյունքում պարզվեց, որ կարիք կա իրականացնելու Ձեր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում, որի համար անհրաժեշտ է Ձեր գրավոր համաձայնությունը: Տեղեկացնում ենք, որ առանց Ձեր համաձայնության Ձեր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում չի իրականացվի: Դուք իրավունք ունեք մասնակցելու գնահատման գործընթացին և տալ Ձեր վերջնական համաձայնությունը կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման եզրակացությանը: Տեղեկացնում ենք, որ գնահատման արդյունքում, եթե ճանաչվի Ձեր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը, ապա Ձեր համաձայնությամբ այն պետք է վկայագրվի համապատասխան ընթացակարգով: Տեղեկացնում ենք նաև, որ Ձեր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման արդյունքներին համաձայն չլինելու դեպքում Դուք կարող եք դրանք բողոքարկել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնին:
____________________________դպրոցի տնօրեն՝ (անուն, ազգանուն, ստորագրություն)
Կ.Տ. |
Ձև 3
ԵՐԵԽԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ
(ՏԻՊԱՅԻՆ ՁԵՎ)
1. Երեխայի անուն, ազգանուն__________________________________________________
2. Ծննդյան ամսաթիվ______/________/_______
3. Դպրոց, դասարան ________________________________________________________
4. Հասցե, հեռախոս_______________________________________
5. Տարածքային մակարդակի Գնահատման ներկայացրած հանրակրթական ուսումնական հաստատություն՝
_____________________________________________________________________
6. Երեխայի ծնողի անուն, ազգանուն__________________________________________
7. Դիմումի ներկայացման ամսաթիվ_________/___________/____________
8. Դպրոցի տնօրենի դիմում՝
Հիմք ընդունելով ______________դպրոցի ______________դասարանի աշակերտ՝ ____________________________________ի ծնողի (երեխայի ծնողի կամ օրինական ներկայացուցչի անուն, ազգանուն)՝ ________________________________ի գրավոր համաձայնությունը, հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժահոգեբանական աջակցության խումբը իրականացրել է _____________________________ի դպրոցական մակարդակի գնահատում: Սույն դիմումին կից դպրոցական մակարդակի գնահատման արդյունքների վերլուծությունը վկայում է, որ կարիք կա իրականացնել _____________________________ի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի տարածքային մակարդակի գնահատում: Ուստի խնդրում եմ սահմանված կարգով իրականացնել _____________________________ի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի տարածքային մակարդակի գնահատումը:
Հանրակրթական դպրոցի տնօրեն__________________________________
Ամսաթիվ________/________/_____________ Կ.Տ.
9. Երեխայի ծնողի համաձայնություն՝
Ես՝___________________________ս, տեղեկացված եմ, որ առանց իմ թույլտվության երեխայիս կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը չի կարող գնահատվել, և որ իմ համաձայնությունը կարող եմ չեղյալ համարել ցանկացած ժամանակ: Տալիս եմ իմ համաձայնությունը՝ իրականացնելու երեխայիս՝__________________________ի, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի տարածքային մակարդակի գնահատումը:
Ծնողի անուն, ազգանուն, ստորագրություն--------------------------------------------------
Ձև 4
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
(Տիպային ձև)
Ամիս, ամսաթիվ_______________
________________________________________________________________________
(երեխայի անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի)
Գնահատման սկիզբ__________________, Գնահատման ավարտ__________________
_________________տարածքային կենտրոնի տնօրենի ______________ N___ հրամանով
(ամիս, ամսաթիվ)
ձևավորված գնահատման մասնագետների խումբը՝
_______________________________________________________
_______________________________________________________
_______________________________________________________
արձանագրել է հետևյալ տեղեկատվությունը և արել հետևյալ առաջարկությունները՝
□ ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք` պայմանավորված
______________________________________________________________________
ֆունկցիայի (ձայնի և խոսքի, լսողության, տեսողության, ինտելեկտուալ (մտավոր), շարժողական)
_________________________________________________ (թեթև, միջին, ծանր, խորը)
խանգարումով* (նշել յուրաքանչյուր ֆունկցիայի խանգարման աստիճանը աղյուսակում):
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք |
թեթև |
միջին |
ծանր |
խորը |
Ձայնի և խոսքի ֆունկցիաներ |
||||
Լսողության ֆունկցիաներ |
||||
Տեսողության ֆունկցիաներ |
||||
Ինտելեկտուալ (մտավոր) ֆունկցիաներ |
||||
Շարժողական ֆունկցիաներ |
□ չունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք:
* Արձանագրված ֆունկցիաների խանգարումները նկարագրվում են ըստ տվյալ ֆունկցիայի ենթակատեգորիաների՝
Ֆունկցիաներ |
Ենթակատեգորիաներ |
Խանգարումների նկարագրություն |
Ձայնի և խոսքի ֆունկցիաներ |
Խոսքի հնչյունների արտաբերման ֆունկցիաներ |
|
Խոսքի սահունություն |
||
Խոսքի ռիթմ և խոսքի մեղեդայնություն |
||
Արագախոսություն |
||
Դանդաղախոսություն |
||
Լսողության ֆունկցիաներ |
||
Տեսողության ֆունկցիաներ |
||
Ինտելեկտուալ (մտավոր) ֆունկցիաներ |
Բարձրագույն ճանաչողական ֆունկցիաները/ինտելեկտուալ (կարդալը, գրելը, առօրյա կյանքի կազմակերպելը, որոշումներ կայացնելը) |
|
Հիմնական ճանաչողական ֆունկցիաներ (հասկացություններ սովորելը, խաղը) |
||
Հաշվարկներ կատարելու ֆունկցիաներ (հաշվելը) |
||
Մտածողության ֆունկցիաներ (մտածելը) |
||
Ուշադրության ֆունկցիաներ (ուշադրության կենտրոնացումը) |
||
Լեզվի մտավոր ֆունկցիաներ (հաղորդակցվելիս բանավոր հաղորդագրություններ ընկալելը, հաղորդակցվելիս ոչ վերբալ հաղորդագրություններ ընկալելը, գրավոր խոսքի ընկալում, խոսելը, հաղորդակցությունը) |
||
Հիշողության ֆունկցիաներ (հիշողությունը) |
||
Հոգեշարժողական ֆունկցիաներ (Սեփական վարքի կառավարում) |
||
Ընկալման ֆունկցիաներ (դիտելը, լսելը, այլ զգայարանների նպատակային օգտագործումը) |
||
Շարժողական ֆունկցիաներ |
Խոշոր շարժունակության ֆունկցիաներ |
|
Մանր շարժունակության ֆունկցիաներ |
Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման վերաբերյալ առաջարկություններ (առաջարկությունները նկարագրվում են համաձայն մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման տեսակի, ժամանակահատվածի, տևողության ու ծավալների աղյուսակի):
Երեխայի կրթության արդյունավետ կազմակերպման համար առաջարկվում է.
□ տրամադրել կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի հիման վրա կազմված մանկավարժահոգեբանական աջակցության անհատական պլանով.
□ կրթությունը կազմակերպել հանրակրթական առարկայական ծրագրերի և կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման արդյունքների հիման վրա կազմված անհատական ուսուցման պլանով.
□ կրթությունը կազմակերպել հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչների, ծրագրերի համապատասխան.
Գնահատողներ`
1.________________________________________________________________
2.________________________________________________________________
3.________________________________________________________________
_____________տարածքային կենտրոնի տնօրեն՝ ______________________
Կ.Տ. (անուն, ազգանուն, ստորագրություն, ամսաթիվ)
Ես՝___________________________ս, մասնակցել եմ երեխայիս՝ ___________________________ի տարածքային մակարդակի գնահատմանը և համաձայն եմ/համաձայն չեմ գնահատման արդյունքներին: Ես տեղեկացված եմ, որ առանց իմ համաձայնության երեխայիս կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վկայագրում չի իրականացվի: Տալիս եմ/Չեմ տալիս իմ համաձայնությունը երեխայիս Տարածքային մակարդակի գնահատման արդյունքում արված հետևյալ առաջարկներին:
Ծնողի անուն, ազգանուն, ստորագրություն--------------------------------------------------
Ձև 5
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՊԼԱՆ` ԱՈՒՊ
(ՏԻՊԱՅԻՆ ՁԵՎ) Հաստատված `-------------------------------------------------------------------------- կողմից: Տնօրեն`_________________________________ Հաստատման ամիս, ամսաթիվ, տարի ___________________________________________ | ||||||||||||||||||||||
1. ՍՈՎՈՐՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ | ||||||||||||||||||||||
1.1 Ազգանուն, անուն, հայրանուն______________________________________ 1.2 Ծննդյան վայր______________________________________ 1.3 Ծննդյան օր, ամիս, տարեթիվ______________________________________ 1.4 Սեռը` □ իգական □ արական 1.5 Քաղաքացիությունը______________________________________ 1.6 Բնակության հասցեն ______________________________________ 1.7 Ուսումնական հաստատությունը______________________________________ 1.8 Դասարանը (նշել ուսումնական տարին) _______________________________ 1.9 Ծնողների (օրինական ներկայացուցիչների) անուններն ու հեռախոսահամարները______________________________________ 1.10 Արտակարգ իրավիճակների դեպքում` կապի միջոց` աշխատանքային և բնակարանի հեռախոսահամարներ: __________________________________ | ||||||||||||||||||||||
2. ՍՈՎՈՐՈՂԻ ՄԱՍԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||||||||||||||||||||||
2.1 Բնագավառներ, որտեղ դրսևորվում են սովորողի ուժեղ կողմերը` Ըստ ուսուցչի Ըստ մանկավարժահոգեբանական աջակցության թիմի Ըստ ծնող Ըստ սովորողի | ||||||||||||||||||||||
2.2 Բնագավառներ, որտեղ դրսևորվում են սովորողի թույլ կողմերը` Ըստ ուսուցչի Ըստ մանկավարժահոգեբանական աջակցության թիմի Ըստ ծնողի Ըստ սովորողի | ||||||||||||||||||||||
2.3 Ֆունկցիաների կատարողականության մակարդակները` ըստ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման. '' ձայնի և խոսքի '' լսողական '' տեսողական '' ինտելեկտուալ/մտավոր '' շարժողական | ||||||||||||||||||||||
2.4 Առողջական վիճակի մասին տեղեկություն | ||||||||||||||||||||||
2.5 Հաշմանդամություն □ ունի □ չունի | ||||||||||||||||||||||
2.5 Սովորողի նախասիրությունները | ||||||||||||||||||||||
2.6 Ինչպիսի՞ն է իրեն պատկերացնում սովորողը1 (նշել այն դպրոցը, որտեղ այս պահին սովորում է աշակերտը) Ինչպիսի՞ն է իր երեխային պատկերացնում ծնողը (նշել այն դպրոցը, որտեղ այս պահին սովորում է աշակերտը) | ||||||||||||||||||||||
3. ԵՐԵԽԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ | ||||||||||||||||||||||
ԳՆԱՀԱՏՄԱՆ ՏԵՍԱԿԸ |
ԵՐԲ Է ԻՐԱԿԱ-ՆԱՑՎԵԼ |
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ | ||||||||||||||||||||
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում |
||||||||||||||||||||||
Կրթական առաջընթացի գնահատում (գիտելիք, կարողություններ և հմտություններ) |
||||||||||||||||||||||
4. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐ, ԸՍՏ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ (ՆՇԵԼ ԱՅՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՏՎՅԱԼ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ Է ՍՈՎՈՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ` ՀԱՄԱՁԱՅՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԻ) □ մայրենի. □ հայոց լեզու □ գրականություն (ավագ դպրոցում` հայ գրականություն) □ օտար լեզու. □ ռուսաց լեզու □ մաթեմատիկա. □ հանրահաշիվ □ երկրաչափություն □ ինֆորմատիկա □ բնություն, բնական գիտություններ (ես և շրջակա աշխարհը, բնագիտություն, աշխարհագրություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) □ հասարակություն, հասարակական գիտություններ (հայրենագիտություն, հայոց պատմություն, Հայոց եկեղեցու պատմություն, համաշխարհային պատմություն, հասարակագիտություն, Հայաստանի աշխարհագրություն) արվեստ (ազգային երգ ու պար, երաժշտություն, կերպարվեստ) □ տեխնոլոգիա. □ ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն (ֆիզկուլտուրա, ՆԶՊ): | ||||||||||||||||||||||
5. ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ, ՈՒՐ ԴՐՍԵՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐԸ ԵՎ ԿԱՐԻՔՆԵՐԸ | ||||||||||||||||||||||
Ուժեղ կողմերը |
Արտահայտված կարիքներ | |||||||||||||||||||||
6. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՈՒՊ | ||||||||||||||||||||||
7. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐ | ||||||||||||||||||||||
Ուսումնական գործընթացի հարմարեցումներ |
Միջավայրային հարմարեցումներ |
Միջավայրային հարմարեցումներ | ||||||||||||||||||||
7.1 Աջակցող ծառայությունների տրամադրում (համաձայն աղյուսակի) | ||||||||||||||||||||||
Հատուկ մանկավարժական ծառայություն |
Ժամանակա-հատված |
Տևողություն |
Ծավալներ |
Ծառայությունների տրամադրման գրաֆիկ | ||||||||||||||||||
● Լոգոպեդի |
||||||||||||||||||||||
● Տիֆլոմանկավարժի |
||||||||||||||||||||||
● Սուրդոմանկավարժի |
||||||||||||||||||||||
● Օլիգոֆրենոմանկավարժի |
||||||||||||||||||||||
Հոգեբանական ծառայություն |
Ժամանակա-հատված |
Տևողություն |
Ծավալներ |
Ծառայությունների տրամադրման գրաֆիկ | ||||||||||||||||||
● հոգեբանի |
||||||||||||||||||||||
Սոցիալզացիա |
Ժամանակա-հատված |
Տևողություն |
Ծավալներ |
Ծառայությունների տրամադրման գրաֆիկ | ||||||||||||||||||
● Սոցիալական մանկավարժի |
||||||||||||||||||||||
8. ԱՈՒՊ-Ի ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՑԱՆԿ | ||||||||||||||||||||||
9. ՍՈՎՈՐՈՂԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ | ||||||||||||||||||||||
10. ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՆՊԱՏԱԿԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||||||||||||||||||||||
11. ՍՈՎՈՐՈՂԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ` ԸՍՏ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ | ||||||||||||||||||||||
ԱՌԱՐԿԱՅԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ | ||||||||||||||||||||||
11.1 ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԿԱ ՄԱԿԱՐԴԱԿ (ինչքան գիտի և ինչքան է կարողանում) | ||||||||||||||||||||||
Գիտելիքներ |
Հմտություններ | |||||||||||||||||||||
11.2 ԱՌԱՐԿԱՅԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՊԱՏԱԿ | ||||||||||||||||||||||
11.3 ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՎԱՐՏԻՆ | ||||||||||||||||||||||
Գիտելիքներ |
Հմտություններ | |||||||||||||||||||||
1-ին կիսամյակ |
Գնահատման մեթոդներ | |||||||||||||||||||||
2-րդ կիսամյակ |
Գնահատման մեթոդներ | |||||||||||||||||||||
12. ԽՆԴԻՐՆԵՐ` ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՆՊԱՏԱԿԱԴՐՈՒՄՆԵՐ | ||||||||||||||||||||||
12.1 ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԸՍՏ ԹԵՄԱՏԻԿ ՊԼԱՆԻ | ||||||||||||||||||||||
ԹԵՄԱ |
ԺԱՄ |
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԹԵՄԱՅԻ ԱՎԱՐՏԻՆ. |
ԹԵՄԱՅԻ ԱՄՓՈՓԻՉ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ |
ՄԵԹՈԴ | ||||||||||||||||||
12.2 ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐ | ||||||||||||||||||||||
Ուսումնական գործընթացի հարմարեցումներ |
Միջավայրային հարմարեցումներ | |||||||||||||||||||||
ԱՌԱՐԿԱՅԻ ՈՒՍՈՒՑԻՉ (անուն, ազգանուն, ստորագրություն) ________________________ |
ՈՒՍՈՒՑՉԻ ՕԳՆԱԿԱՆ (անուն, ազգանուն, ստորագրություն) _____________________ | |||||||||||||||||||||
13. ԱՈՒՊ-Ի ԳՆԱՀԱՏՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐ (ԸՆԹԱՑԻԿ, ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ, ՏԱՐԵԿԱՆ) | ||||||||||||||||||||||
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԺԱՄԿԵՏ |
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ | |||||||||||||||||||||
14. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՊԼԱՆՆԵՐ | ||||||||||||||||||||||
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ | |||||||||||||||||||||
ԾՆՈՂԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄԸ Ես` -----------------------------------------------------------ս, սույնով հավաստիացնում եմ, որ մասնակցել եմ երեխայիս` ---------------------------------------------------ԱՈՒՊ-ի մշակման գործընթացին և գիտակցում եմ, որ սույն ԱՈՒՊ-ի երկարաժամկետ նպատակները, տարեկան նպատակներն ու խնդիրները և դրանց իրականացման գործընթացը հարմարեցվել և պարզեցվել են երեխայիս կարողությունների և հմտությունների առավելագույն ներուժին համապատասխան, և որ իմ երեխայի կրթության արդյունքներն ու ձեռքբերումները գնահատվելու են ըստ իր ԱՈՒՊ-ով սահմանված նպատակների և խնդիրների:
________________________________________________________________ (անուն, ազգանուն, ստորագրություն, ամսաթիվ)
Դպրոցի ղեկավար//տնօրեն ___________________ Ամսաթիվ
ԱՈՒՊ-ը մշակող խումբ՝
Ամսաթիվ _______________ |
____________
1 Հնարավորության դեպքում` ըստ աշակերտի ցանկության, կարողության:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.05.2024, N 47-Ն | 04.06.2024, N 370-Ն | |
30.12.2022, N 88-Ն | 04.01.2023, N 370-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|