Գլխավոր տեղեկություն
Համար
N 05-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.02.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.02.10/5(574) Հոդ.64
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
20.01.2017
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 փետրվարի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 11717050

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

20 հունվարի 2017 թ.
ք. Երևան

N 05-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱԴՈՆՑ ՓՈՂՈՑԻ N 6 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ԳՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1209-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 9-րդ ու 12-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1111-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 4-րդ ենթակետը.

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան գնելու ցանկություն ունեցող պետական ծառայողների կողմից ներկայացվող դիմում-հայտի ձևը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել գերատեսչությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե ներկայացվող գերատեսչական տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն հրամանի 1-ին կետում նշված դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետ սահմանել 2017 թվականի մարտի 17-ը, ժամը 18:00:

4. Սույն հրամանի 2-րդ կետում նշված գերատեսչական տեղեկանքների ներկայացման վերջնաժամկետ սահմանել 2017 թվականի մարտի 24-ը, ժամը 18:00:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ն. Սարգսյան

 

Հավելված N 1
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական
կոմիտեի նախագահի
2017 թվականի
հունվարի 20-ի
N 05-Ն հրամանի

 

 

N______

 

____________________________ աշխատակազմի ղեկավար

 (գերատեսչության անվանումը)

 

պարոն/տիկին _______________________________________ - ին

(աշխատակազմի ղեկավարի անուն, ազգանուն)

 

________________________________________ - ից

(դիմում-հայտ ներկայացնողի անուն, ազգանուն)

 

Դ Ի Մ Ո Ւ Մ - Հ Ա Յ Տ

 

Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի (այսուհետ` Ծրագիր) շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան գնելու

 

Ծառայողի անունը, ազգանունը և հայրանունը

Ծառայողի ընտանիքի կազմը

Ծառայողի պաշտոնը, աշխատանքային ստաժը

Ծառայողի անձնագրային տվյալները

Ծառայողի էլեկտրոնային հասցեն

Ծառայողի հեռախոսահամարը

Ծառայողի կողմից ակնկալվող բնակարանների սենյակների թիվը

             

 

Սույն դիմում-հայտին կից ներկայացնում եմ`

 

1. աշխատանքային գրքույկի պատճենը` կազմված _____ էջից.

2. ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները` կազմված ____ էջից.

3. ամուսնության, ամուսնալուծության, հայրության ճանաչման վկայականների պատճենները` կազմված ____ էջից.

4. Ծրագրի վարկատու կազմակերպության գրավոր համաձայնությունը` Ծառայողի և (կամ) Ծառայողի ընտանիքի անդամին կոնկրետ սահմանաչափով վարկի տրամադրման պատրաստակամության մասին` կազմված _____ էջից:

Սույն դիմում-հայտով հայտնում եմ, որ ցանկություն ունեմ մասնակցելու Ծրագրի շրջանակներում բնակարանների ձեռքբերման գործընթացին, ծանոթացել եմ ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1209-Ն որոշմամբ սահմանված պայմաններին և սույն դիմում-հայտը ներկայացնելով` ընդունում եմ ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1209-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով նախատեսված պետության առաջարկած պայմանները` ներառյալ պատասխանատվության պայմանները:

Մենք` ներքոստորագրյալներս, հավաստում ենք, որ սույն դիմում-հայտով և դիմում-հայտին կից ներկայացվող բոլոր տվյալները համապատասխանում են իրականությանը:

 

_______________________________

(դիմում-հայտը ներկայացնելու ամսաթիվը)

________________________________________________

(դիմում-հայտը ներկայացնողի անուն, ազգանուն, ստորագրություն)

________________________________________________

(ծառայողի ընտանիքի անդամի անուն, ազգանուն, ստորագրություն)

 

Դիմումն ընդունեց` _____________________________________________________

(դիմումն ընդունողի անուն, ազգանուն, ստորագրություն)

____________________________________________________________

 

Ներկայացվել է դիմում

___________________________________________ - ի կողմից

(դիմում-հայտը ներկայացնողի անուն, ազգանուն, ստորագրություն)

 

Ստացվել է

______________________________________________ - ի կողմից

(դիմումն ընդունողի անուն, ազգանուն, ստորագրություն)

 

«___» _________________ 201 թ.

 

N______

 

 

Հավելված N 1-ի լրացման ուղեցույց

 

1. «Ծառայողի անունը, ազգանունը և հայրանունը» սյունակում լրացվում է Ծրագրի շրջանակներում բնակարան գնելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը և հայրանունը:

2. «Ծառայողի ընտանիքի կազմը» սյունակում լրացվում է ծառայողի հետ ազգակցական կապ ունեցող անձի անունը, ազգանունը և ազգակցական կապը: Ծրագրի շրջանակներում ծառայողի ընտանիքի անդամ են համարվում ծառայողի ամուսինը, երեխաները և ծնողները: Ծառայողի համաձայնության դեպքում նրա ընտանիքի կազմում կարող են ներառվել նաև այլ ազգականներ, ովքեր պատրաստ են ծառայողի բնակարանի ձեռքբերման համար մասնակցել գնման ֆինանսավորմանը` ներառյալ հիպոթեքային վարկի միջոցով:

3. «Ծառայողի պաշտոնը, աշխատանքային ստաժը» սյունակում լրացվում է դիմում-հայտ ներկայացնելու պահին Ծառայողի այն պաշտոնը և աշխատանքային ստաժը, որը բավարարում է ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1209-Ն որոշման հավելվածի 2-րդ կետով պահանջվող` Ծրագրի շահառու դառնալու հավակնելու պայմաններին:

4. «Ծառայողի անձնագրային տվյալներ» սյունակում լրացվում է Ծառայողի անձնագրի սերիան, ում կողմից և երբ է տրվել, հաշվառման հասցեն, փաստացի բնակության վայրի հասցեն:

5. «Էլեկտրոնային հասցե» սյունակում լրացվում է Ծառայողի էլեկտրոնային հասցեն: Ծրագրի շրջանակներում ծանուցումներն իրականացվելու են ծառայողի կողմից նշվող էլեկտրոնային հասցեի միջոցով, որի դեպքում համարվելու են պատշաճ կատարված:

6. «Հեռախոսահամար» սյունակում լրացվում են Ծառայողի աշխատանքային և անձնական հեռախոսահամարները (բջջային և քաղաքային):

7. «Ծառայողի կողմից ակնկալվող բնակարանների սենյակների թիվը» սյունակում լրացվում է բնակարանի այն սենյակների թիվը, որը ցանկանում է ձեռք բերել Ծառայողը: Բնակարանի սենյակների թվի ընտրությունը կարող է կատարվել մեկից մինչև չորս սենյակների միջև:

8. Ծառայողի և (կամ) Ծառայողի ընտանիքի անդամին կոնկրետ սահմանաչափով վարկի տրամադրման պատրաստակամության դեպքում` Ծրագրի վարկատու կազմակերպության գրավոր համաձայնությունը կցվում է դիմում-հայտին:

9. Ծառայողի ընտանիքի կազմում գտնվող ազգականը դիմում-հայտը ստորագրում է այն դեպքում, երբ նա պատրաստ է Ծառայողի բնակարանի ձեռքբերման համար մասնակցել գնման ֆինանսավորմանը` ներառյալ հիպոթեքային վարկի միջոցով:

 

Հավելված N 2
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական
կոմիտեի նախագահի
2017 թվականի
հունվարի 20-ի
N 05-Ն հրամանի

 

ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ

 

պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում բնակարան գնելու պայմաններին բավարարող հավակնորդների վերաբերյալ

 

___________________________________________________

(Գերատեսչության անվանումը)

 

Աղյուսակ 1:

Բնակարան գնելու հավակնորդների
ընդհանուր թիվը` ըստ անձի

Հավակնորդների ընդհանուր թիվը` ըստ սենյակների

Մեկ

Երկու

Երեք

Չորս

         

Աղյուսակ 2:

Հավակնորդի անունը, ազգանունը և հայրանունը

Հավակնորդի ընտանիքի
կազմը

Հավակնորդի պաշտոնը, աշխատանքային ստաժը

Հավակնորդի անձնագրային տվյալներ

Հավակնորդի էլեկտրոնային հասցեն

Հավակնորդի
հեռախոսահամարը

Հավակնորդի կողմից ակնկալվող բնակարանների սենյակների թիվը

             

Սույն տեղեկանքին կից ներկայացվում են հավակնորդների կողմից ներկայացված դիմում-հայտերը և դրանց կից փաստաթղթերը:

 

________________________________________

(տեղեկանքը կազմելու ամսաթիվը)

 

Կ. Տ.

__________________________________________________________

(Գերատեսչության աշխատակազմի ղեկավարի անունը, ազգանունը, ստորագրությունը)